Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից մեկ տարի առաջ էր առաջարկել ԱԺ հանձնաժողով ստեղծել ու ստուգել «լոլիկ աճեցնելով» միլիոններ դիզածների գույքի օրինականությունը. ՀՀԿ-ն դեմ էր

ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գերշքեղ առանձնատան ինտերիերի լուսանկարները, որոնք հրապարակել է «Հետք»-ը, ապշահար են արել շատերին։
«Քաղաքականությունը թարգեք, գյուղատնտեսությամբ զբաղվեք՝ լոլիկ աճեցրեք»,- հեգնել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ նկատի ունենալով Աբրահամյանի՝ տարիներ առաջ ԱԺ-ում արած հայտարարությունը, թե իր ունեցվածքը կուտակել է գյուղատնտեսությամբ, բիզնեսով զբաղվելու միջոցով։
Ու մինչ լրատվական կայքերից մեկը փորձում էր ՀՀ գործող իշխանություններից «պատերազմի տարում» գույք գնած «Չախչախ թագավորների» կերպար կերտել, փաստորեն, Հովիկ Աբրահամյանն իր առանձնատան ֆոտոներով ուղղակի զրոյացրեց այն «ֆուրորը», որը պլանավորել էր հիշյալ կայքը։ Ի դեպ, նախկին իշխանության քարոզչամեքենան գործող իշխանության ներկայացուցիչներին փորձում է ներկայացնել այսպես՝ եթե մեզ մեղադրում էիք ապօրինի հարստացման, թալանի ու կոռուպցիայի մեջ, ապա գործող իշխանությունն էլ ոչ պակաս թալանչի է, կոռուպցիայի մեջ թաթախված և իշխանությունը դիտարկում է հարստանալու միջոց։
Լրագրողների հետ օրերս Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ նկատելի էր որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից քարոզչական այս գիծը ուղղորդված տանելը՝ «այսինչ պաշտոնյան գնել է թանկարժեք բնակարան, որտեղի՞ց նրան այդքան փող» ոճում։ «Երբ դուք պատգամավոր էիք, ասում էիք, որ լոլիկ աճեցնելով Հովիկ Աբրահամյանն ինչպե՞ս կարող էր այդքանը ձեռք բերել։ Կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում»՝ լրագրողներից մեկի հարցին Փաշինյանը մասնավորապես այսպես հակադարձեց՝ «տեղը գիտե՞ք այդ ոչ կոռուպցիոն շենքի, որտեղ կարելի է բնակարան ձեռք բերել»։ Վարչապետը նշեց նաև, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հենց այդ նպատակով է ստեղծվել, որի առաքելությունն է վերլուծել պաշտոնյաների ներկայացրած հայտարարագրերը և բացահայտել նրանց պատկանող գույքի և եկամուտների կոռուպցիոն ռիսկերը։
Ի դեպ, երբ Փաշինյանը դեռ ԱԺ պատգամավոր էր, մասնավորապես 2017 թվականին, մի նախագիծ էր հեղինակել, որով առաջարկվում էր ԱԺ-ում ստեղծել ժամանակավոր հանձնաժողով։ Այն պետք է ուսումնասիրեր բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց մերձավորների գույքային վիճակը, նրանց եկամուտների և ունեցվածքի ձեռք բերման օրինականությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիները պետք է ունենան ամբողջական տեղեկատվություն, թե ինչ ունեցվածք են դիզել 25 տարվա ընթացքում ՀՀ պաշտոնյաները. «Գողացվածը պետք է վերադարձվի ժողովրդին, բայց դա պետք է տեղի ունենա միջազգային կոնվենցիաներով՝ առանց վենդետաների, առանց կախաղանների: Այս հարցի շուրջ պետք է տեղի ունենա լրջագույն քաղաքական, հանրային քննարկում: ՀՀ ժողովուրդը պետք է ունենա այս հարցի պատասխանը՝ ինչո՞ւ 25 տարվա պետությունն ունի ընդամենը 2,5 մլրդ-ի բյուջե, և իրենք չկարողանան կենսական կարիքները բավարարել, երբ միևնույն ժամանակ ՀՀ բազմաթիվ պաշտոնյաներ լողում են հարստության մեջ: Ես սա համարում եմ իմ և ՀՀ ապագայով մտահոգված բոլոր քաղաքացիների առաջնահերթություններից մեկը»,- նշել էր նա:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ էլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել էր. «Օրինակ՝ ասում են, որ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ընթացքում 4 մլրդ դոլարի հարստություն է կուտակել, հանրությունը պետք է իմանա այս հարցի պատասխանը: Եթե պարզվի, որ այդպես չի, շատ ավելի լավ: Եթե պարզվի, որ այդպես է, հանրությունը դրանից հետո ինքը պետք է որոշի՝ ինչ միջոցներ ձեռնարկի կամ ինչ վերաբերմունք ցուցաբերի: Կամ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը: Լեգենդներ են պտտվում, ու մամուլն էլ գրում է նրա հարստության մասին: Այդ լեգենդների մի մասը պարզ իրողություն է: Կամ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որից այդպես էլ չիմացանք՝ գյուղմթերքների վաճառքից 2 մլն դոլար ո՞նց է ձևավորվել: Սա վերաբերում է մեզ նույնպես»:
Իսկ երբ ԱԺ-ում քվեարկության դրվեց նախագիծը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ ԲՀԿ-ն կողմ է նախագծին: «25 տարի շարունակ ԱԺ ամբիոնից ասում են՝ երկիրը թալանել են, ի՞նչն է խանգարում, որ համաձայնեն ստեղծել հանձնաժողով, որ ում անունները տալիս են, պարզվի նրանց մասին ճշմարտությունը։ Կպարզվի, որ հարստացել են հալալ քրտինքով՝ թող հանձնաժողովն արձանագրի, որ ՀՀ-ում կա այսքան տոննա հալալ քրտինքով հարստացած մուլտի միլիարդեր: Մենք քվեարկում ենք կողմ»: Ու թեև նախագծին կողմ էին ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, սակայն այն չընդունվեց՝ 56 դեմ, 39 կողմ և 1 ձեռնպահ քվեարկության արդյունքներով։ Դեմ քվեարկեց ՀՀԿ-ն, որի երբեմնի անդամներից էր նաև «հալալ քրտինքով» մուլտի միլիարդեր դարձած Հովիկ Աբրահամյանը, որին պատկանող ապօրինի ծագման 59 անշարժ գույք, 4 ավտոմեքենա, 20 ընկերությունների բաժնետոմսեր՝ ընդհանուր 21 մլրդ 202 մլն դրամի չափով, ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել։ Եվ եթե չլիներ իշխանափոխությունը, հայ ժողովուրդն այդպես էլ չէր իմանա, թե իրեն 25 տարի թալանած անկուշտ պաշտոնյաներից ով ինչքան հարստություն է դիզել։
Ելենա Ազատյան

civic.am
Նմանատիպ Լուրեր

Հարավային Կովկասում պատերազմի վտանգը իրական է և չի բխում Եվրոպայի շահերից․ Ռասմուսեն
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վտանգ է տեսնում առաջիկա ամիսներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Անդերս Ֆոգ Ռասմուսենը նման կարծիք է հայտնել Le Figaro-ին տված հարցազրույցում։

Ադրբեջանը պետք է դադարեցնի իր դատապարտելի արարքներում Հայաստանին մեղադրելու ապարդյուն փորձերը․ Մհեր Մարգարյանի նամակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Մարտի 24-ին, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ, հրապարակվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նամակը` ուղղված ՄԱԿ Գլխավոր քարտուղարին` զինված հակամարտությանը երեխաների ներգրավման առնչությամբ Հայաստանի հանդեպ մեղադրանքներ պարունակող, Ադրբեջանի կողմից շրջանառած զեկույցի առնչությամբ։

Արծվիկ Մինասյանը ժամանակ ունի պատասխանելու այս 13 հարցերին, իսկ հետո կհանրայնացնենք օտարերկրյա ներդրողի մի ներդրման պատմություն, կամ ավելի ստույգ՝ ոդիսականը․ Ստյոպա Սաֆարյան
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

ԵԽԽՎ համազեկուցողները Բաքվին կոչ են արել թույլատրել փաստահավաք խումբ ուղարկել Արցախ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի՝ Հայաստանի պարտավորությունների մոնիտորինգի հարցերով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա, ԳԵՈ) և Բորիանա Օբերգը (Շվեդիա, ԵԺԿ/HD) Բաքվին կոչ են արել թույլատրել փաստահավաք անկախ խմբի այցը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:

Սեդա Սաֆարյանի հարցը հիմա քննարկվում է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի հոգու հանգստությունը բավարար լինի. Անդրանիկ Քոչարյան
Սեդա Սաֆարյանի գործունեությունը շարունակում է հանգիստ չտալ «Հայաստան» խմբակցության լիդեր Ռոբերտ Քոչարյանին:

ՔՊ-ն չի մասնակցելու Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի քվեարկությանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցի քվեարկությանը։