ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԱԺ-ի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում հարցաքննվում է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը

Civic.am-ի բացառիկ տեղեկություններով այս պահին Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում հարցաքննվում է ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։

Հանձնաժողովը իրավասություն ունի նիստերին հրավիրել պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ:

Հիշեցնենք, որ Քննիչ հանձանաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 2-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ։                                                                                                                                                                                   
Հանձնաժողովի քննության առարկան է՝

-2020 թվականի սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պատճառներն ու պայմանները, պատերազմի ժամանակագրությունը, հայկական կողմի կրած կորուստները:

-Պաշտպանության ոլորտի ղեկավարման և կառավարման համակարգը, պատերազմին նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը։

-Զինվորական ղեկավար մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունների, ընդունված որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը և համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին:

-Ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների ուսումնասիրություն:

-Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կրման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն:

-Բանակցային գործընթացը, 44-օրյա պատերազմի ավարտը։                                                                                                                   
Հանձնաժողովի իրավասության ոլորտն է՝

-Պահանջել և ստանալ պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվային և ոչ նորմատիվային ակտեր, հրամաններ, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր, զեկուցագրեր, տեղեկանքներ, կոլեգիայի և ռազմական խորհրդի հաշվետվությունները, փաստաթղթերը, զեկուցագրերը և այլն (այդ թվում գաղտնիության ռեժիմ ունեցող)

-Պահանջել համապատասխան քննչական մարմիններից պատերազմական գործողությունների ընթացքում հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների մասին տեղեկատվություն։ Անհրաժեշտության դեպքում հրավիրել քննչական մարմինների պաշտոնատար անձանց:

-Հանձնաժողովի նիստերին հրավիրել պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ:

-«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով քննիչ հանձնաժողովին վերապահված այլ լիազորություններ։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հարավային,կովկասում,պատերազմի,վտանգը,իրական,է,և,չի,բխում,եվրոպայի,շահերից․,ռասմուսեն , Հարավային Կովկասում պատերազմի վտանգը իրական է և չի բխում Եվրոպայի շահերից․ Ռասմուսեն
Հարավային Կովկասում պատերազմի վտանգը իրական է և չի բխում Եվրոպայի շահերից․ Ռասմուսեն
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վտանգ է տեսնում առաջիկա ամիսներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Անդերս Ֆոգ Ռասմուսենը նման կարծիք է հայտնել Le Figaro-ին տված հարցազրույցում։
մակ,մակ-ի-գլխավոր-քարտուղար,հհ-մշտական-ներկայացուցիչ,հայաստան,ադրբեջան,երեխաների-իրավունք,ապատեղեկատվություն , Ադրբեջանը պետք է դադարեցնի իր դատապարտելի արարքներում Հայաստանին մեղադրելու ապարդյուն փորձերը․ Մհեր Մարգարյանի նամակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Ադրբեջանը պետք է դադարեցնի իր դատապարտելի արարքներում Հայաստանին մեղադրելու ապարդյուն փորձերը․ Մհեր Մարգարյանի նամակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Մարտի 24-ին, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ, հրապարակվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նամակը` ուղղված ՄԱԿ Գլխավոր քարտուղարին` զինված հակամարտությանը երեխաների ներգրավման առնչությամբ Հայաստանի հանդեպ մեղադրանքներ պարունակող, Ադրբեջանի կողմից շրջանառած զեկույցի առնչությամբ։
արցախ,հայաստան,ադրբեջան,լաչինի-միջանցք,եխխվ,համազեկուցողներ,փաստահավաք-խումբ , ԵԽԽՎ համազեկուցողները Բաքվին կոչ են արել թույլատրել փաստահավաք խումբ ուղարկել Արցախ
ԵԽԽՎ համազեկուցողները Բաքվին կոչ են արել թույլատրել փաստահավաք խումբ ուղարկել Արցախ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի՝ Հայաստանի պարտավորությունների մոնիտորինգի հարցերով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա, ԳԵՈ) և Բորիանա Օբերգը (Շվեդիա, ԵԺԿ/HD) Բաքվին կոչ են արել թույլատրել փաստահավաք անկախ խմբի այցը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:
սեդա,սաֆարյանի,հարցը,հիմա,քննարկվում,է,որպեսզի,ռոբերտ,քոչարյանի,հոգու,հանգստությունը,բավարար,լինի.,անդրանիկ,քոչարյան,սեդա-սաֆարյան , Սեդա Սաֆարյանի հարցը հիմա քննարկվում է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի հոգու հանգստությունը բավարար լինի. Անդրանիկ Քոչարյան
Սեդա Սաֆարյանի հարցը հիմա քննարկվում է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի հոգու հանգստությունը բավարար լինի. Անդրանիկ Քոչարյան
Սեդա Սաֆարյանի գործունեությունը շարունակում է հանգիստ չտալ «Հայաստան» խմբակցության լիդեր Ռոբերտ Քոչարյանին:
քպ-ն,չի,մասնակցելու,սեդա,սաֆարյանի,լիազորությունները,դադարեցնելու,հարցով,սդ,դիմելու,հարցի,քվեարկությանը,քպ , ՔՊ-ն չի մասնակցելու Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի քվեարկությանը
ՔՊ-ն չի մասնակցելու Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի քվեարկությանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցի քվեարկությանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: