ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
20-րդ դարի կրկեսի լավագույն արտիստներից մեկը. Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

Կրկեսի, էստրադայի և կինոյի դերասան, ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ազգությամբ հայ և ծնունդով Մոսկվայից Լեոնիդ Ենգիբարյանը (1935 թ. մարտի 15 – 1972 թ. հուլիսի 25) 20-րդ կրկեսի նշանավոր արտիստներից է: Վարպետորեն օգտագործելով իմպրովիզացիայի և մնջախաղի նոր ու հետաքրքիր արտահայտչամիջոցներ՝ հարստացրել է կրկեսի ծաղրածուի ավանդական կերպարը:

Կրկեսի, էստրադայի և կինոյի դերասան, ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ազգությամբ հայ և ծնունդով Մոսկվայից Լեոնիդ Ենգիբարյանը (1935 թ. մարտի 15 – 1972 թ. հուլիսի 25) XX դարի կրկեսի նշանավոր արտիստներից է: Վարպետորեն օգտագործելով իմպրովիզացիայի և մնջախաղի նոր ու հետաքրքիր արտահայտչամիջոցներ՝ հարստացրել է կրկեսի ծաղրածուի ավանդական կերպարը:
 
 
Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ մասնագիտություն։ 1952-ին ավարտելով միջնակարգ դպրոցը` ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ։ Սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի` տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ Այդ ժամանակ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և մինչև 50-ականների կեսերը լավ արդյունքների էր կարողացել հասնել այդ բնագավառում։1952-1953 մրցաշրջանում բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9 հաղթանակ և պարտվում ընդամենը մեկ անգամ։ Արդյունքում գրավում է 3-րդ տեղը իր քաշային կարգում։
 
1964-ին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջզգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի` Է. Բասի անվան գավաթին։1960-ականների վերջերը ամենահաջողն էին Ենգիբարյանի ստեղծագործական կենսագրության մեջ։ Նա հաջողութամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս (Ռումինիա, Լեհաստան, Չեխոսլովակիա) ։ Կրկեսից բացի հանդես է գալիս էստրադայում «Մնջախաղի երեկոներով»։ Բացի այդ գրում է փայլուն արձակ ստեղծագործություններ։ Կինոյում նկարահանվում է այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը («Մոռացված նախնիների ստվերները»,1964թ.), Ռոլան Բիկովը («Այբոլիտ-66»), (1967թ.)), նույն թվականին նկարահանվում է «Մանեժում պատանեկությունն է» ֆիլմում: Վասիլի Շուկշինը («Վառարան-նստարաններ», 1972), Թենգիզ Աբուլաձեն («Վզնոց իմ սիրելիի համար», 1972) ։ Այդ նույն ժամանակ էլ նկարահանվում են տաղանդավոր ծաղրածուի ստեղծագործության մասին պատմող երկու ֆիլմ. «Ծանոթացեք` Լեոնիդ Ենգիբարյան» և «2 Լեոնիդ 2»։
 
        
 
Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությանը»: Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները»:1972 թ. Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան, կրկեսի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
լեռնակերտի,պեղումների,արդյունքում,բացվել,են,միջին,բրոնզից,ուշ,բրոնզի,անցման,փուլին,վերագրվող,թաղումներ,պեղումներ , Լեռնակերտի պեղումների արդյունքում բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին վերագրվող թաղումներ
Լեռնակերտի պեղումների արդյունքում բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին վերագրվող թաղումներ
ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետները պեղումներ են իրականացրել Լեռնակերտի N 1 դամբանադաշտում:
ինչպես,մահացել,աշխարհահռչակ,կոմպոզիտոր,լյուդվիգ,վան,բեթհովենը,բեթհովեն , Ինչպես է մահացել աշխարհահռչակ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը
Ինչպես է մահացել աշխարհահռչակ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը
Իտալացի բժիշկները եկել են այն ենթադրության, որ գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը կարող էր կորցնել լսողությունը կապարով թունավորման պատճառով, սակայն գիտնականների խումբը ուսումնասիրել է նրա ԴՆԹ-ն և վստահություն հայտնել, որ աշխարհահռչակ կոմպոզիտորը մահացել է հեպատիտ B-ից։
թատրոնի,ծագումն,առաջին,դերասանը,թատրոն , Թատրոնի ծագումն ու առաջին դերասանը
Թատրոնի ծագումն ու առաջին դերասանը
Թատրոնի ամենավաղ ակունքները կարելի է գտնել Աթենքում։ Այստեղ Դիոնիսոս աստծու պատվին երգվել են հնագույն օրհներգեր, որոնք կոչվում էին դիֆերամբներ։ Հետագայում այս երգերը հարմարեցրեցին խմբերգային երթերին, որոնց մասնակիցները տարազներով ու դիմակներով էին։ Ի վերջո, երգչախմբի որոշ անդամներ սկսեցին երթի ընթացքում հատուկ դերեր տանել, բայց դեռ շատ վաղ էր նրանց դերասաններ անվանել։
եվրատեսիլ-2022,հայաստան,ռոզա-լին,snap,պլատինե-կարգավիճակ,թվային-հարթակ,հիթ,հեռարձակվել , Ռոզա Լինի SNAP-ը հեռարձակվել է ավելի քան մեկ միլիարդ անգամ
Ռոզա Լինի SNAP-ը հեռարձակվել է ավելի քան մեկ միլիարդ անգամ
«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինի Snap երգը հեռարձակվել է ավելի քան մեկ միլիարդ անգամ՝ թվային հարթակներում և ռադիոկայաններում: Երգը պլատինե կարգավիճակ է ստացել 11 երկրում։
ինչքան,բարդ,ժամանակները,ավելի,ասելու,թատրոնը,թատերական,գործիչները,նշում,մասնագիտական,տոնը,թատրոն , Ինչքան բարդ են ժամանակները, այնքան ավելի շատ բան ունի ասելու թատրոնը. թատերական գործիչները նշում են մասնագիտական տոնը
Ինչքան բարդ են ժամանակները, այնքան ավելի շատ բան ունի ասելու թատրոնը. թատերական գործիչները նշում են մասնագիտական տոնը
27-ին աշխարհը տոնում է նորին գերազանցություն թատրոնի միջազգային օրը: Թատրոն՝ երևույթ, որը մարդկանց հնարավորություն է տալիս առնչվելու գեղեցիկի, մարդկային վերելքների ու վայրէջքների, ամենավեհ գաղափարների, երբեմն ճղճիմ իրականության հետ:
պատմական,դվին,մայրաքաղաքի,տարածքում,իրականացվում,են,պեղման,աշխատանքներ , Պատմական Դվին մայրաքաղաքի տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ
Պատմական Դվին մայրաքաղաքի տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ գյուղի պատմական «Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Համաշխարհային բանկի վարկային ծրագրով Զբոսաշրջության կոմիտեն և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը նախատեսում են 2023-2024 թթ. հնավայրի հարակից տարածքում թանգարանի և հնագիտական հանգրվանի կառուցում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: