ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ցեղասպանությունը, որին ենթարկվել է հայ ժողովուրդը թուրքերի կողմից, դեմ է մարդկությանը․ Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդ

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը:

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը, խմբի ղեկավարի տեղակալ Ուատբան Ջամիլ Մանսուրը, բարեկամական խմբի անդամները, ԻՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Հայաստանի պատասխանատու, դիվանագետ Մուհամմեդ Հաթիֆ Մուջլի Ալ-Շուվայլին մարտի 14-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
 
Այս մասին տեղեկացնում է ԱԺ-ն։
 
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները:
 
Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում գրառել է. «Ցեղասպանությունը, որին ենթարկվել է հայ ժողովուրդը թուրքերի, օսմանցիների կողմից, դեմ է մարդասիրությանը, մարդկությանը: Հույս ունենք, որ դրանք ապագայում չեն կրկնվի: Մաղթում ենք լավագույնը հայ ժողովրդին ու պետությանը»:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
եվրամիությունը,և,արևմուտքը,պետք,է,շատ,ավելի,մեծ,ուշադրություն,դարձնեն,հայ-ադրբեջանական,հակամարտությանը , Ավտոկրատ Ադրբեջանը երկար ժամանակ պատերազմ է մղում ժողովրդավարական Հայաստանի դեմ. Ռասմուսեն
Ավտոկրատ Ադրբեջանը երկար ժամանակ պատերազմ է մղում ժողովրդավարական Հայաստանի դեմ. Ռասմուսեն
:Եվրամիությունը և Արևմուտքը պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնեն հայ-ադրբեջանական հակամարտությանը
երկխոսության,դռները,միշտ,բաց,չեն,լինելու,իրանի,ագ,նախարար,միջուկային,գործարքի,հարցով,բանակցությունների,մասին,իրան , «Երկխոսության դռները միշտ բաց չեն լինելու». Իրանի ԱԳ նախարարը՝ միջուկային գործարքի հարցով բանակցությունների մասին
«Երկխոսության դռները միշտ բաց չեն լինելու». Իրանի ԱԳ նախարարը՝ միջուկային գործարքի հարցով բանակցությունների մասին
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ, որով նախատեսվում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների անցկացման համար առավելագույն ժամկետ սահմանել։ Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
հայաստանը,ողջունում,տարածաշրջանում,խաղաղությանն,ուղղված,գերմանական,կողմի,ջանքերը.,ալեն,սիմոնյանն,աշխատանքային,այցով,գերմանիայում,հայաստան-գերմանիա , Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Գերմանիայում է
Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Գերմանիայում է
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին:
ամն-ն,շարք,գործիքներ,ունի,մոսկվային,պատասխանատվության,ենթարկելու,համար.,պետդեպ,ամն , ԱՄՆ-ն մի շարք գործիքներ ունի՝ Մոսկվային պատասխանատվության ենթարկելու համար. Պետդեպ
ԱՄՆ-ն մի շարք գործիքներ ունի՝ Մոսկվային պատասխանատվության ենթարկելու համար. Պետդեպ
Միացյալ Նահանգները կրկին դատապարտել է Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը։
տեղի,է,ունեցել,հհ,ագ,նախարարի,հանդիպումը,հհ-ում,իսպանիայի,դեսպանի,հետ,հայաստան-իսպանիա , Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՀՀ-ում Իսպանիայի դեսպանի հետ
Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՀՀ-ում Իսպանիայի դեսպանի հետ
Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին (նստավայրը՝ ք․ Մոսկվա):
ադրբեջանի,ռազմական,տեղաշարժերը,խաթարում,տարածաշրջանի,անվտանգությունը,իրանի,մեջլիսի,պատգամավոր,իրան , Ադրբեջանի ռազմական տեղաշարժերը խաթարում են տարածաշրջանի անվտանգությունը. Իրանի Մեջլիսի պատգամավոր
Ադրբեջանի ռազմական տեղաշարժերը խաթարում են տարածաշրջանի անվտանգությունը. Իրանի Մեջլիսի պատգամավոր
Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին, անդրադառնալով Արցախում ադրբեջանական կողմի վերջին սադրանքին, հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական տեղաշարժերը խաթարում են տարածաշրջանի անվտանգությունը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: