ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Փաշինյանը հավանական է համարում նոր էսկալացիան Հայաստանի սահմանին և Լեռնային Ղարաբաղում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում։

«Իմ եզրակացությունն Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է և, իհարկե, կան որոշակի այլ տվյալներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Փաշինյանը մարտի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ։
 
Նա ընդգծեց, որ Հայաստանը չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ ու էսկալացիա, ուստի որոշում կայացրեց այստեղ հրավիրել Եվրամիության դիտորդներին։
 
Փաշինյանը հայտնեց, որ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում նախնական պայմանավորվածությունն այն էր, որ ԵՄ դիտորդներ պետք է լինեն սահմանի կամ շփման գծի երկու կողմերից՝ և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից։ Ընդ որում, Ադրբեջանի նախագահը համաձայնություն էր տվել այդ գաղափարին Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ, սակայն ավելի ուշ, ինչպես արդեն հայտնի դարձավ, հրաժարվեց այդ տարբերակից։
«Ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ, այո, շատ մեծ է նոր էսկալացիայի վտանգ, և կարծում եմ, որ այս առումով առավել ևս հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը, նաև էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ շատ պատեհ կլինի, որ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն»,- ասաց վարչապետը։
Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն իր իսկ ստանձնած պարտավորությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունն է, ԼՂ-ում կա նաև Պաշտպանության բանակ, եթե Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հայության ցեղասպանության վտանգ չլինի, ԼՂ-ն առնվազն այդ մասշտաբով ՊԲ ունենալու կարիք չի ունենա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Արցախի ուղղությամբ հնարավոր էսկալացիայի դեպքում ՀՀ-ն ապահովելո՞ւ է Արցախի անվտանգությունը, Հայաստանը շարունակելո՞ւ է լինել Արցախի անվտանգության երաշխավորը:
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ինչո՞ւ ստորագրեցի: Մի շատ պարզ պատճառով՝ ընկալելով, որ այդ իրավիճակում ՀՀ-ն չի կարող, ձեզ հայտնի հանգամանքների բերում, լինել ԼՂ անվտանգության լիարժեք երաշխավոր: Եվ, հետևաբար,  պետք էր ստեղծել մի համակարգ, որը կերաշխավորեր ԼՂ անվտանգությունը: Եվ  եռակողմ հայտարարությամբ ու դրանից հետո ՌԴ Դաշնային խորհրդի կայացրած որոշմամբ, որով ՌԴ նախագահին թույլ տվեցին զորքեր ուղարկել ԼՂ, արձանագրվել է, որ ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է՝ ոչ թե, որ Հայաստանը հրաժարվում է դրանից, այլ, որովհետև Հայաստանը, ցավոք, 44-օրյա պատերազմի պարտության պատճառով չի կարող լիարժեք կատարել այդ գործառույթը: Եվ, հետևաբար, այդ բոլոր փաստարկներն իմի բերելով՝ պետք է արձանագրենք, որ իր իսկ ստանձնած պարտավորությամբ՝ ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է»,-հայտարարեց վարչապետը:
Նա ընդգծեց՝ մյուս կողմից Լեռնային Ղարաբաղում կա Պաշտպանության բանակ, որը Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես Հայաստանի բանակ: Փաշինյանը վերահաստատեց՝ ՀՀ-ն բանակ չունի Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանը նաև փորձում է պնդել, թե ԼՂ պաշտպանության բանակը պետք է լուծարվի, գոյություն չունենա:
«Եթե ԼՂ հայության ցեղասպանության վտանգ չլինի (ԼՂ-ում, այդ նեղ վիճակում միլիարդներ են ծախսում բանակը պահելու համար), առնվազն այդ մասշտաբով ՊԲ ունենալու կարիք չի լինի: ԼՂ-ում ՊԲ-ի գոյությունն ամենամեծ ապացույցն է ցեղասպանության և էթնիկ զտումների նախապատրաստությունների»,-նշեց Փաշինյանը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: