ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Միջինք.օրվա խորհուրդը

Անիրավ տնտեսի կիրակիից հետո Մեծ Պահքի 24-րդ օրը կոչվում է Միջինք: Այսինքն՝ Մեծ Պահքի օրերը կիսվում են:

Ազգային ժողովրդական սովորության համաձայն՝ տանտիկինները Միջինքի օրը Պահքի գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում:
Ընտանիքի անդամներից նրան, ում բաժին է հասնում մետաղադրամը, ողջ տարվա ընթացքում հաջողություն է սպասվում: Պահքի խմորեղենը կոչվում է նաև բաղարջ, ծիսական հաց, տապլա և այլն: Նշենք, որ Միջինքի արարողությունը եկեղեցական նշանակություն չունի:
Նշենք, որ Մեծ Պահքը մեկնարկել է մարտի 4-ից։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:
Ամենայն հավանականությամբ՝ այն եղել է գարնանային գիշերահավասարի օրը` մարտի 21-ին, որը երբեմն որպես Ամանոր է նշվել: Մարտի 21-ը նաև Վահագն աստուծո ծննդյան օրն է. մեր նախնիները այդ առավոտյան միասնաբար դիմավորել են Արև-Վահագնին: Տոնը խորհրդանշում է բնության զարթոնքը և ընդհանուր կյանքի նոր սկիզբ:
Մեկ այլ հին սովորության համաձայն՝ տանտիկինը, բացելով տան դռներն ու պատուհանները, ձեռքի շորով դուրս է վտարում ձմեռային ոգիներին և ներս հրավիրում գարունը: Քանի որ երկարատև ձմեռից հետո ժողովուրդը կարոտել է բնությունը, այդ օրն ընտանիքներով գնում են դաշտերը բանջար հավաքելու և տոնախմբություն կազմակերպելու:
Միջինքի օրը հայաստանյան նահանգներում և գավառներում տարբեր կերպ է նշվել, որոնց մասին գեղեցիկ ավանդազրույցներ են պահպանվել: Վանում, օրինակ, երիտասարդները գնում են իրենց արտը «ողջունելու» և ավետելու գարունը հետևյալ խոսքերով. «Աշխարհըն լույս տալու եկողը` թող քեզ ալ լիություն տա»:
Մուսալեռում հողագործներն անպայման նախ այցելում են իրենց արտերը՝ ստուգելու ծլարձակած բերքի վիճակը: Ուստի հարկ է նշել, որ  տոնն անմիջականորեն առնչվում է գարնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ: Այդ մասին են վկայում տոնածիսական ճաշերը:
«Միջինքի ճաշացանկը բազմազան է, որոնց գլխավոր բաղադրիչը հատիկեղենն է: Մուսալեռցիները պատրաստում են աղցուց (աղուհաց=պահք, քլուր=կոլոլակ), որի միջուկը հատիկեղենով է լինում: Իսկ սկեսուրները հատիկեղենի մատուցարաններով ու նվերներով գնում են խնամիների տուն՝ այցելելու հարսնացուին:
Նոր Ջուղայեցիներն ավանդաբար Միջինքի օրը պատրաստում են թթվեպասը, որը հատիկեղենով ապուր է: Այնթապցիների խոհանոցին յուրահատուկ է սիսեռով ու թահինով կոլոլակը, տիգրանակերտցիների մոտ տարածված է թթապուրն ու թփուկ կոլոլակը, իսկ ամենատարածված ուտեստը սիսեռով պատրաստվող թոփիկն է»:
Սովորություն է եղել նաև պատրաստել միջինքով ծիսական գուշակության հացեր, այսինքն` մեջը պայմանական նշան դրված հաց: Նոր Նախիջևանցիները թխում են «պալից» կոչվող քաղցրահամ հացը, իսկ մշեցիների ընկույզով և չամիչով զարդարված այդ հացը կոչվում է «հարեգիլ»: Այդպիսի յուրահատուկ հաց է տապլան, որը պահքային գաթա է»:
Միջինքի ամենավառ և մինչ օրս պահպանված խորհրդանիշը գաթան է: Այն անվանել են գաթա, բաղարջ,  տապլա, միջինք, միջունք, պրտոն, տարի, մաջինք կամ մեջինք, միչինք և այլն: Միջինքի կերակրացանկի մաս են կազմել նաև տարբեր հացերը, հատիկավոր ուտեստները, որոնք նույպես խորհրդանշել են առատություն և բարեկեցություն: Բոլորն էլ ունեցել են պասուց բաղադրություն:
Միջինքի գաթան պատրաստել են ձեթով, ալյուրով, շաքարավազով,  մեղրով և զարդարել ընկույզով ու չամիչով: Այն հիմնականում եղել է կլոր: Որոշ բնակավայրերում Միջինքի բաղարջը թխել են լիճքի ջրով: Գաթան հիմնականում թխել են հասակավոր կանայք, տանտիկինները, իսկ կտրել է տան մեծը՝ ադեն կամ ափոն (տատը կամ պապը): Այս շատ սպասված արարողությունը տարբեր վայրերում կատարվել է չորեքշաբթից մինչև կիրակի՝ որևէ օր:

Գուշակության համար մեջը դրվել է ուլունք, մատանի, արծաթյա դրամ, կորիզ, փայտի կտոր և այլն: Միջինքի գաթան բաժանել են ընտանիքի անդամների թվով: Ջուղայում հավատացել են, որ եթե բաղարջը կտրելու ժամանակ նշանը դեմ առնի դանակին, ապա ապրուստը պետք էր սպասել հողից: Եղել է նաև հակառակ պատկերացումը, ըստ որի նշանը դանակի տակ ընկնելու դեպքում դովլաթը պատկանել է ընտանիքի բոլոր անդամներին: Ում բաժնի միջից նշանը դուրս է եկել, ասել են, որ այդ տարի ընտանքի հաջողությունը, բարեկեցությունը նրա հետ է կապված, տան դովլաթը (հարստությունը) նրա գլխին է կամ տարվա հաջողակը նա կլինի: Միճնապլիթից դուրս եկածը գտնողին է մնացել: Համբուրել են, դրել գրպանը, իսկ եթե դրամ է եղել, գցել են գանձանակը, որովհետև այս վիճակահանության մեջ «տան բախտն է»:
Բացի գաթայից, Միջինքի օրը փոքրերի համար աշխատանքային գործիքների և տան կահ-կարասու տեսքով հացեր են թխել: Դրանք ուռչելու դեպքում հավատացել են, որ հողը բերքատու,կաթի առատ, մառանները շեն կլինեն:  Խմորից հոր կոչվող գնդեր են պատրաստել, մեկին՝ ցորեն, մյուսին՝ աճար, մյուսին՝ գարի կպցրել, որպեսզի ամեն տեսակի բերք ունենան: 

Միջինքին պատրաստել են նաև այլ կերակուրներ՝ սիսեռով և թահինով կլոր քյուֆթա (գոճա քէօֆթէ), որը մատուցել են չամչով և չորա¬մրգերով պատրաստված խոշապի հետ, աղցուց քլուր՝ աղուհացի քուֆթայ, որն այդ օրվա հատուկ ճաշն է:  Կերել են նաև ձեթով խավիծ, հալվա:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: