ՄԱՐՏԻ 8-Ը ԱՇԽԱՐՀԱՏԵՍՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

2023 թ. Մարտի 8-ին «Սասուն» քաղաքամասի Աշխարհատեսների Հայկական Կենտրոնը ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի սրահում տոնեց Մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը:
Ներկա էին շուրջ 100 իրանահայ կանայք: Նախ մեկ րոպե լռությամբ հարգվեց՝ 20 տարիներ կենտրոնը ղեկավարած և բոլորի կողմից շատ սիրված Ալվարդ Աբրահամյանի անմահ հիշատակը: Այնուհետև ողջույնի և շնորհավորանքի խոսք ասվեց ներկաներին: Ներկայացվեց կենտրոնի նորընտիր վարչության կազմը: Նշվեց, որ օրվա կերակրատեսակները պատրաստել են հենց վարչության անդամները: «Յարքուշտա» պարով ներկայացավ նաև «Րաֆֆի» համալիրի պարային համույթը՝ տկն. Կարինե Պետրոսյանի ղեկավարությամբ: Վերջում շնորհակալական խոսք ասվեց «Րաֆֆի» համալիրի վարչությանը,ներկաներին, հրավիրյալներին և նվիրատուներին: Օրվա մասին տեղեկություններ փոխանցեց և ասմունքեց տկն. Սուսաննա Համբարչյանը:


Նմանատիպ Լուրեր

Զատկի տոնի առթիվ տոնավաճառ ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում
2023 թվականի մարտի 16 և 17-ին, համալիրի կանանց բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Զատկի տոնի առթիվ տոնավաճառ։ Տոնավաճառին մասնակցում էին ավելի քան 30 տաղավարներ, որտեղ ներկայացված էր Զատկվա զարդեր և բազմատեսակ ուտեստներ։

ՀՄՄ ՐԱՖՖԻ ՀԱՄԱԼԻՐԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՐՇԱՎԸ ԲՈՒՄԵՀԵՆՈՒՄ
2023 թվականի, մարտի 10-ին, ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի սկաուտները մեկնեցին այգի իրենց մեկ օրյա արշավը անցկացնելու նպատակով։

ՆՇՎԵՑ ՄԻՋԻՆՔԸ «ՐԱՖՖԻ» ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Մարտի 12-ին «Րաֆֆի» համալիրի «Սայաթ Նովա» սրահում մեծ շուքով նշվեց Միջինքը:

ՄԱՆԿԱԿԱՆ ՏԱՐԱԶԱՀԱՆԴԵՍԻ ՄՐՑՈՒՅԹ «ՐԱՖՖԻ» ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
2023 թվականի, մարտի 3-ի երեկոյան, բարեկենդանի կապակցությամբ ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում տեղի ունեցավ մանկական տարազահանդեսի մրցույթ:

Մի քարի պատմութիւն
Ս.Աստւածածին եկեղեցու կառուցման արձանագրութիւնը

Տրնդեզի տոնակատարությունը Թեհրանի «ՐԱՖՖԻ» Միությունում
2023 թվականի փետրվարի 13-ին, «Րաֆֆի» մարզամշակութային համալիրի ֆուտբոլի հանձնախմբի նախաձեռնությամբ միության շրջափակում տեղի ունեցավ հայկական ավանդական Տրնդեզի տոնակատարություն: