ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Չարենցի վերջին բանաստեղծությունը

Թումանյանը, հարկ է ասել, հետեւյալ խոսքերով է բնորոշել Չարենցին. «Նորերից Չարենցն է, որ անպայման բանաստեղծ է, տաղանդավոր տղա է՝ բանաստեղծական անկեղծ տրամադրությամբ»։

Փորձում եմ անցնել այն ճանապարհը, որ 1937-ի գարնանը, երբ Չարենցը տնային կալանքի տակ էր, ուշ գիշերով միայնակ դուրս էր գալիս Սունդուկյան փողոց (ներկայիս Մաշտոցի պողոտա) եւ բակով գնում ընդառաջ մեկ այլ կեսգիշերային ճամփորդի, որն էլ իր տնից Գնունի եւ Ղ. Ղուկասյան փողոցները հատող շենքից դուրս էր ելել ու ներքին բակով գնում էր ընկերոջն ընդառաջ։ Հին այդ երեւանյան բակը, երբ քաղաքի կենտրոնում դեռ չկային նորակառույց տներ, բավական աշխույժ, այգիներով հագեցած, իր ներքին կյանքն ունեցող շատրվան աղբյուրներով, փոքր հրապարակներով եւ բարձր, խիտ ծառերով ձգված մի զբոսուղի էր։ Նոր տները չխանգարեցին, որ զբոսուղին մնա, ընդհակառակը, դրանք կարծես պատսպարեցին հին բակը քաղաքի փողոցներից, աղմուկից։ Գիշերով այստեղ կատարյալ հանգիստ էր, եւ լուսնյակն էլ բարձրից լուսավորում էր նրանց ճամփան։ Քայլում են անշտապ, երբեմն կանգնում են, ծխում, Չարենցն ուներ հայրենադարձ մի բարեկամից նվեր ստացած անգլիական կրակայրիչ, եւ երբ միացնում էր այն՝ վառելու ընկերոջ գլանակը, ապա հարեւան տան պատուհանից բակ նայող միայնակ կինը կարող էր հստակ տեսնել, որ մյուս մարդը Ավետիք Իսահակյանն էր։ Իսահակյանն այս բակում նորաբնակ էր՝ 1937 թ. մարտից։ Չարենցն Իսահակյանից բավական շուտ էր ստացել իր բնակարանը Սունդուկյան փողոցի վրա, որտեղ ապրում էր տիկնոջ՝ Իզաբելլայի եւ երկու դստրիկների հետ 1935 թվից։ Իսահակյանն էլ ընդամենը չորս ամիս առաջ էր Երեւան եկել Փարիզից եւ 1937 թվի մարտին էլ տեղափոխվել նոր տուն՝ Ղուկասյան փողոցի վրա, որտեղ ապրում էր տիկնոջ՝ Սոֆյայի, որդու եւ հարսի հետ։ Բարեբախտաբար, այս երկու տները կապում էր հիշածս հին երեւանյան, դեռ արեւելյան բնակատեղիի կոլորիտը պահպանած, խիտ ծառերով շրջապատված ընդհանուր բակը, որտեղ նրանք հանգիստ կարող էին քայլել միայն կեսգիշերից հետո, երբ քաղաքը քնած էր։ Դանդաղ, ավելի շուտ Իսահակյանին հատուկ «տարտամ» քայլերով նրանք ճեմում էին։ Խոշոր ստվերներ էին ընկած նրանց ճակատին բարձր ծառերից, որոնց կատարներն էլ երբեմն ճոճվում էին գիշերային զով քամուց։ Եվ ճեմում էին նրանք, բնականաբար, իրար հարցեր չէին տալիս, թե ինչպես եղավ, որ իրադրությունն այսպես դասավորվեց։ -Հայերիս մոտ այդպես է, Եղիշե, ստացվում է միշտ ամենավատը։ -Գիտե՞ս, ես մտածում էի, նախազգում էի, որ այդպես պիտի ստացվի, բայց եւ զգում էի, որ ես պիտի անցնեմ այս ճամփան մինչեւ վերջ… -Նույնն էլ ես եմ զգացել եւ էլի մոտավորապես քո տարիքին, երբ Կովկասից պիտի հեռանայի։ Ինձ թվում էր, թե Եվրոպա չեմ հասնի։ Իսկ Եվրոպայում էլ զգացի, որ առանց Հայաստանի չեմ կարող… -Բայց Հայաստանն այսօր այն չէ, ինչ 1911 թվին, երբ դու հեռացար։ -Կարող եմ հաստատել, որ ռուս ժանդարմի ժամանակ ավելի լավ էր, ավելի գոհ կլինեի, որ Բաթումի նավահանգստում ինձ ռուս վախմեյստերը ձերբակալեր։ Սրանք մարդու տիպ չունեն։ -Այո, հենց դրա համար էլ, Ավո ջան, ես քեզ հենց մեր առաջին հանդիպման օրը, Երեւանում ասացի. «Ինչո՞ւ դու եկար… Ես ուզում էի ինքս մի կերպ դուրս գալ այս երկրից, մենք միասին այնտեղ մի թերթ կհրատարակեինք այս սրիկաների դեմ, մենք միասին շատ բան կանեինք…»։ -Վիգենն ինձ պատմել է, որ երբ քեզ հարցրել է մի օր, 1925 թ. Վենետիկում, հենց գոնդոլների նավամատույցում. «Կարո՞ղ է Դուք այստեղ մնաք, Soviet Union չվերադառնաք»։ Դու պատասխանել ես. «Ոչ մի դեպքում, ոչ մի օր»։ -Ես հիմա էլ, Ավո ջան, չեմ փոշմանել։ Եթե մնայի Վենետիկում, չէի ամուսնանա Իզաբելլայի հետ եւ չէի ունենա իմ բալիկներիս՝ Ադոկին ու Բոժիկին։ Իսկ գիտե՞ս ի՜նչ աղջիկ է Իզաբելլան, որքան էի ես իրեն սիրում, երբ ամուսնացա, նա 21 տարեկան էր… -Դե, տեսնո՞ւմ ես, ուրեմն այդպես էր պետք։ -Մնալ դրսում իմ մտքում երբեք չի եղել, բայց այս վերջին 10-12 տարիներին շա՜տ բան է փոխվել. հիմա ուրիշ է… Հիշո՞ւմ ես քեզ ուղղված իմ խոսքերը «Էլեգիայից»։ -Եվ այն ժամանակ դու շատ անկեղծ էիր եւ ինձ էլ դեռ հանդիմանում էիր. Սակայն մեր կյանքը սովետական Նրան թվում էր անթով ու սուտ. Նրա աղմուկը խորթ էր նրան, Եվ անհաղորդ էր նրա լեզուն։ -Եվ նման ավերիչ թեքում դու այն ժամանակ չէիր տեսնում։ Մինչդեռ դա է սոցիալիզմի բնականոն ընթացքը։ Իրականում Չարենցը շատ ավելի վաղ հասակից էր համակիր սոցիալիզմի իդեալներին։ Հիշենք նրա տողերը՝ ուղղված մոսկովյան հիվանդանոցում բուժվող Հովհաննես Թումանյանին (1923 թ. հունվարի 1) նամակից. «Այսօր Ալեքսանդր Ֆեոդորովիչի (Մյասնիկյանի-Ա. Ի.) հետ մեկնում եմ Երեւան, գնում եմ մեր երկիրը՝ խորապես համոզված լինելով, որ միայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան»։ Թումանյանը, հարկ է ասել, հետեւյալ խոսքերով է բնորոշել Չարենցին. «Նորերից Չարենցն է, որ անպայման բանաստեղծ է, տաղանդավոր տղա է՝ բանաստեղծական անկեղծ տրամադրությամբ»։ 1937 թվին թե՛ երկիրն էր ուրիշ, թե՛ հեղափոխության երբեմնի ջատագովը, ի վերջո, նա վաղուց էր գիտակցել, որ իր խաչը պիտի կրի. Արդ՝ անձանձիր, անտրտունջ, անանձնական, պատվիրան, Քառասնամյա տքնությամբ, ճարտարությամբ անբիծ, Մոլեգնությամբ ուժերի, որ տրված էր ինձ, Կատարելով հոգեւոր գործն ինձ պատվիրած… -Գիտե՞ս, Ավետիք, երեկ գիշեր, երբ տուն եկա մեր այս «հռոմեական այգիներից», պառկեցի, որ քնեմ, երազումս Արփենիկը կարծես ինձ կանչեր, քունս փախավ, վեր թռա ու պատշգամբում գիշերվա դիմաց տողեր գրեցի. …Իմ սե՛ր անգին, իմ սեր անմար։- Ժամանակի նման անեզր, Եվ լռության նման անբառ- Որքան գնում-այնքան անկեղծ, Եվ խորն ես դու… -Ես գիտեմ, Ավետիք, որ շուտով պիտի հանդիպեմ նրա հետ… -Արի՛, Եղիշե, ես քեզ ճանապարհ գցեմ քո դուռը, հետո կգնամ։ -Չէ՛, ես քեզ ճանապարհեմ, ինչպե՞ս կլինի։ -Ես քեզ չեմ ուզում մենակ թողնել… Եվ ուղեկցեց ընկերոջը մինչեւ շենքի մուտք։ * * * Ճակատագրի բերումով մի քանի ամսից հենց այդ մուտքից Չարենցին տարան ԿԳԲ։ Դա 1937 թ. հուլիսն էր։ Այս դեպքերի հազվագյուտ ականատեսը՝ Վիգեն Իսահակյանը, իր հուշերի գրքում գրում է. «Մի քանի օր չանցած՝ Իզաբելլան՝ առավոտ կանուխ շատ հուզված, վշտից խելագարված, եկավ հորս մոտ, լաց էր լինում անընդհատ, հասկացանք, որ մեծ դժբախտությունը կատարվել էր։ Իզաբելլան պատմեց. «Երկու մարդ մեքենայով եկան Նորք, ՆԳԺԿ-ի համազգեստով, ատրճանակները գոտիներին ամրացրած։ Հարցրին. -Ո՞ւր է Չարենցը։ -Նա երեխաներով գետի ափին է,- ասացի։ Մոտեցան նրան, ասացին. -Ընկեր Չարենց, Ձեզ ՆԳԺԿ-ից կանչում են, պիտի գաք Ձեր գործերով։ Չարենցն իսկույն հասկացավ ու ասաց. -Գիտեմ, որ ես էլ այստեղ չեմ վերադառնա, խնդրում եմ իմ ընտանիքը հետներս տանել Երեւան։ Չմերժեցին, նստեցինք մեքենա, եկանք։ Իզաբելլան շարունակում էր պատմել. «Մեքենայում Չարենցն Արփիկին վերցրեց իր գիրկը։ Ճամփին ոչ մի խոսք չասաց, գլուխը քարշ, շատ տխուր էր, ընկճված։ Միայն նայում էր աղջկա աչքերի մեջ, ասես ուզում էր կարոտն առնել։ Տանը ես չթողեցի, որ նա հրաժեշտ տա երեխաներին: «Չէ՞ որ նա պիտի վերադառնար,- մտածում էի,- հրաժեշտ տալը վատ նշան կլիներ», եւ այսպես, ինչպես որ կար, մի ամառային վերնաշապիկ հագած՝ նրան տարան։ Բաժանվելիս ոսկե ժամացույցը ձեռքից հանեց, տվեց ինձ, ասաց «Վերցրու, կարող է քեզ պետք գալ»։ Այս տողերն արտագրելիս անասելի ցավ ապրեցի եւ պատկերացրի՝ ի՜նչ կզգար Չարենցը։ Գրվում էր Խորհրդային Հայաստանի պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ Ի՜նչ կարող էր անել Վարպետը. միայնակ պատշգամբում նստած, լուռ ծխում էր ու նայում իրենց սիրած զբոսուղու ծառերի գագաթներին, ավելի հեռվում երեւում էր Չարենցի ապրած տան կտուրը։ Այս զբոսուղիով քայլելիս է Չարենցը գրել իր վերջին թանկաներից. Բարձրացավ քամին… Տերեւներն աշնան ահա Թռչում են դեպի մահը… Այս տխուր ժամին Իմ սրտում արդեն ահ է… 1937.III.15 Եվ Ծառերից պատին Ստվեր է ընկել կապույտ… Կարոտդ կամար է կապում Իմ հոգին մթին, Իմ հոգու թանձր տապում… 1937.III.15 Ժամանակի անաչառ վկան՝ Վիգեն Իսահակյանը, շարունակում է պոետի՝ Գողգոթա երթի պատմությունը… «Մի երկու շաբաթ Իզաբելլան չերեւաց։ Լուր էլ չկար Չարենցից… Մի առավոտ կանուխ Իզաբելլան թաքուն, որ իրեն չտեսնեն, եկել էր մեզ մոտ։ Բերել էր եւ հորս տվել մի նամակ Չարենցից։ Նամակը գրված էր մատիտով՝ մի ճերմակ թաշկինակի վրա։ Ինչպե՞ս էր այդ նամակը հասել Իզաբելլային։ Փառք Աստծո, դեռ ազնիվ մարդիկ մնացել են աշխարհում։ Մի անվախ պահակ, որի անունն այդպես էլ չիմացվեց, այդ նամակ-թաշկինակը թաքցրել էր Չարենցի սպիտակեղենի մեջ, որոնք Իզաբելլան պիտի լվանար եւ հետը բերեր բանտ» ։ Այսպես, այս լեգենդար նամակ-թաշկինակը «Անդիի աշխարհից» հայտնվեց Վարպետի մոտ եւ երկար տարիներ պահվում է պոետի ամենանվիրական ձեռագրերի հետ։ Չարենցի թաշկինակ-նամակն սկսվում է հետեւյալ տողով. «Սիրելի Ավետիք, ներքեւում երգում էին քո երգը, սիրտս լցվեց, եւ ես գրեցի հետեւյալ ստիխը. ընդունիր իբրեւ ձոն եւ ողջույն»։ Եվ ապա գալիս է Չարենցի կյանքի վերջին բանաստեղծությունը. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ Որքան գնում-այնքան խոնարհ, Այնքան անհուն եւ այնքան ջերմ Ես խոնարհում եմ քո առջեւ Ե՛վ սեր, եւ՛ սիրտ իմ, եւ՛ քնար: Արդեն ցնորք է անհնար` Ունենալ երգ այդքան նաիվ, Որ հմայե երեխային, Եվ ծերունու սրտում մնա: Սիրտդ կարող է վեհանալ, Որ անսալով նրա սրտին` Երգ ես տվել ժողովրդին, Որ իր երգով անմահանա: Ա՜խ, կուզեի ես ունենալ Գոնե մի երգ՝ այնքան ջերմին, Որ գրեի խուղիս որմին- Եվ նա հավետ այնտեղ մնար: Եվ սերունդներ այսպես գային, Եվ կարդային խուղիս որմին Սրտիս միակ երգը ջերմին, Եվ երգը այդ ես քեզ տայի: Եղիշե Չարենց 1937.27.IX. բանտ, գիշեր Բանաստեղծության տակ Չարենցի խոստովանությունն է. «Այս է, սիրելի Ավետիք։ Ոգով պայծառ եմ եւ առույգ, ընտանիքի հոգսն է միայն ինձ հոգեպես ընկճում եւ հոշոտում։ Այդ էլ թողնում եմ Ալլահին եւ հայ ժողովրդին։ 1937, 8, X, բանտ»։ Սա Չարենցի նամակի իսահակյանական հատվածն էր, որ գրված էր թաշկինակի ձախակողմյան մասում, իսկ նույն թաշկինակի աջ կողմի կեսում գրված էր Չարենցի նամակը կնոջը՝ Իզաբելլային՝ թվագրված «8.X.1937»։ Այսինքն՝ Իսահակյանին ձոնված բանաստեղծությունից 10 օր հետո է գրել Չարենցն իր կնոջը։ Եվ այդ նամակը հանճարի կյանքի վերջին ինքնագիրն է, նրա վերջին խոսքը, որն ինքնին սրբություն է մեր ժողովրդի համար, ինչպես եւ հուժկու մեղադրագիր է խորհրդային իշխանությանը։ Изабелла! Передай Аветику, но так, чтобы никто абсолютно не знал и не видел. Скажи ему, чтобы после прочтения уничтожил или если захочет сохранить – хранить бы так, чтобы никто не знал, чтобы абсолютно никому не показал. Привет. Как я тоскую по тебе, по Божик, по Адочие. Э, лучше не писать, Бог даст, увидимся. Держись крепко родная. – Если даже выброшут на улицу. Ведь не только мы страдаем – а очень много такие же люди как мы. Старайся только сохранить себя и детей,  я буду требовать от тебя только этого. До сохранит Вас Бог,  никого ведь, родная, у нас нет. Целую вас много, много миллион раз и больше. Ваш Чаренц. Тюрьма. 8.X.1937։ Իզաբելլային ուղղված նամակը գրված է ռուսերենով, եւ մեզ թվում է, որ «Չհավաքված Չարենց» եւ «Վերջին խոսք» (2007) գրքերի կազմողներն ու հրատարակիչները ճիշտ կանեին, եթե Չարենցի վերջին նամակը տպագրեին բնագրի լեզվով՝ ռուսերեն, ինչպես որ գրել է հանճարեղ բանաստեղծը։ Այստեղ կարեւոր են ամեն մի խոսք, ելեւէջ եւ շեշտ, չէ՞ որ դա Չարենցի շունչն է։ Իզաբելլային ուղղված նամակը տպագրում ենք ամբողջությամբ՝ ներառելով նաեւ նամակի սկզբնական՝ Իսահակյանին անդրադարձող մասը։ Նամակ-թաշկինակը ուղիղ 85 տարի պահպանվում է Ավետիք Իսահակյանի ընտանիքի արխիվում։ Հեռու չէ օրը, երբ այն իր մշտական հանգրվանը կգտնի Ավետիք Իսահակյանի երեւանյան տուն-թանգարանում: Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ 14-15 մայիսի, 2022 թ. Թեգեր: Ավետիք ԻսահակյանԱվիկ ԻսահակյանԵղիշե Չարենց Կիսվել Tweet Կիսվել  Հայաստանի Հանրապետություն Նույնատիպ Հոդվածներ Որոնող հայը ՄԱՐՏԻ 11, 2023 «Զրույցներ բանաստեղծի հետ» ՄԱՐՏԻ 9, 2023 «Երանի այն մարդուն, ում հիշատակի օրը վերածվում է տոնակատարության…» Արարատ լեռան նկարի դիմաց… հենց Արարատ լեռը Երախտաշատ գրականագետը Ջավախք աշխարհից… …Եվ նա սիրեց ու գրքեր գրեց մեր ու մեր հրաշալի երկրի մասին «Ես չէի կարող չնկարել քեռի Ռուբենին, Հայաստան մայրիկին, մեզ…» Զորավարի նորահայտ դիմանկարը
hhpress.am//


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: