ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայի խելքը

Փայլակի ուսանողական ընկերը Կապի գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր ճարտարագետն էր և հաշվի առնելով ընկերոջ հայտնի ճարտարագետ լինելը, հաճախ էր նրան հորդորում իրենց մոտ աշխատանքի անցնելու նպատակով: Փայլակն էլ չէր մերժում նրա առաջարկը, միայն ասում էր, որ երբ նրան ինստիտուտը տեղափոխվի իրենց միկրոշրջան, որը մոտ է լինելու իր բնակավայրին, այն ժամանակ էլ ինքը կընդունի նրա առաջարկը:

Այդ ժամանակներից  ամիսներ անցան, նույնիսկ տարին էլ գլորվեց, երբ հանկարծ Փայլակի աշխատասենյակում հնչեց հեռախոսազանգը: -Բարև Փայլակ,-հնչեց հեռախոսի ընկալուչում,-Ռուբենն է, հիշո՞ւմ ես իմ առաջարկի մասին: -Բարև Ռուբեն ջան, հիշում եմ,-սիրալիր պատասխանեց Փայլակը:Դե՛, որ հիշում ես, ուրեմն իմացիր, մեր աշխատանքը արդեն տեղափոխում ենք ձեր միկրոշրջան և մոտակա օրերին ամբողջովին կավարտենք տեղափոխումը, քեզ տասն օրից սպասում եմ իմ աշխատասենյակում, մեր նոր կառույցի տեղի մասին էլ քեզ արդեն ասել եմ, գալուց առաջ զանգահարիր և մենք կպայմանավորվենք հանդիպման մասին: -Շատ լավ,-արձագանքեց Փայլակը և մի փոքր զրույցից հետո նրանք հրաժեշտ տվեցին իրար: Երկու շաբաթ անց Փայլակը զանգահարեց ընկերոջը, և նրանք պայմանավորվեցին հանդիպելու հաջորդ օրը: Նշանակված ժամին Փայլակը ներկայացավ ընկերոջը և կարճատև զրույցից հետո գլխավոր ճարտարագետը Փայլակին ուղեկցեց  դեպի տնօրենի  աշխատասենյակ, որի դուռը հենց իր աշխատասենյակի դիմաց էր գտնվում. -Կամո Արսենովիչ, այն ընկերոջս մասին, որ Ձեզ բազմիցս ասել էի, հիմա եկել է, կարո՞ղ ենք ներս գալ: -Խնդրեմ, ներս եկեք,-աշխույժ տոնով արձագանքեց տնօրենը, տեղից բարձրացավ և առաջինը ձեռքը մեկնեց Փայլակին, ապա՝ Ռուբենին, որից հետո նրանց առաջարկեց տեղ զբաղեցնել իրեն մոտիկ սեղանի շուրջ: Տնօրենի ընդարձակ աշխատասենյակը դաավորված էր բավականին համեստորեն, հսկա աշխատասեղանի վրա, որի մոտ նստում էր նա, դասավորված էին զանազան հաշվետվական մատյաններ, գրքեր և բազմապիսի գրենական պիտույքներ: Իսկ ահա դրան ուղղահայաց ուղղությամբ տարածվում էր հսկա դիսպետչերական սեղանը, որի շուրջ անցկացվում էին սեմինարներ, խոհրդակցություններ, կառավարչական համաժողովներ։ Փայլակը սիրալիր բարևեց տնօրենին և տեղավորվեց նրա առաջարկած աթոռին, որը դրված էր տնօրենի սեղանին ուղղահայաց ուղղությամբ առաջին տեղում, իսկ Ռուբենը անցավ երկարավուն սեղանի մյուս կողմը և տեղ զբաղեցրեց տնօրենի սեղանին մոտիկ, Փայլակի դեմ-դիմաց, որտեղ երևի միշտ նստում էր տնօրենի մոտ անցկացվող կառավարչական հավաքների կամ անհատական հանդիպումների ժամանակ: Ավարտելով փոքրիկ հարցուփորձը Փայլակի հետ՝ ինստիտուտի տնօրենը եզրափակեց հանդիպումը հետևյալ վերջաբանով. -Մենք ներկայումս զբաղվում ենք Խորհրդային Միության խոշորագույն քաղաքների կենտրոնական հեռագրային կայանների արդիականացման ծրագրերի աշխատանքների մշակումով, որը ենթադրում է ներկայիս էլեկտրամեխանիկական հեռագրային կայանների փոխարինումը ժամանակակից էլեկտրոնային հաշվիչ մեքենաներով և նրան հարակից օժանդակ սարքավորումներով, իսկ դուք կղեկավարեք հենց այն լաբորատորիայի աշխատանքները, որը հիմնականում զբաղվելու է վերահսկիչ սարքավորումների մշակմամբ և ներդրմամբ:  Մանրամասների մասին ձեզ կծանոթացնի Ռուբեն Կարպիչը,-ժպտալով դեպի Ռուբենը թեքվեց տնօրենը: -Մենք կարո՞ղ ենք գնալ,-հարցրեց Ռուբեն Կարպիչը,-հասկանալով, որ հանդիպումը ավարտված է: -Այո, թող Փայլակը դիմում գրի ընդունման մասին, կբերես կստորագրեմ և հրամանը անմիջապես կձևակերպենք: Ռուբեն Կարպիչն ու Փայլակը ցտեսություն ասելով, հրաժեշտ տվեցին տնօրենին և դուրս եկան նրա աշխատասենյակից: Մի քանի օր անց Փայլակը արդեն ստանձնել էր համապատասխան լաբորատորիայի ղեկավարի պաշտոնը, ծանոթացել գործերի էությանը և անցել ծանրաբեռնված աշխատանքի: Աշխատանքներով ծանրաբեռնված ամիսները, որոնց ընթացքում մշակվեցին և փորձարկվեցին հեռագրային հաղորդագրությունների կենտրոնների վերահսկման համար հաստատված և մշակված վերջնական աշխատանքները հետևում մնացին և արդեն սկսվում էր նրանց տեղակայումները խոշոր քաղաքների հեռագրային հաղորդագրությունների կենտրոնական կայաններում: Իհարկե, հեռագրային կայանների կապուղիների նոր  համակարգի  աշխատանքային մոդելը փորձարկման ենթարկվելու ժամանակ բացահայտվում էին բազմաթիվ թերություններ ու սխալներ, որոնք արագորեն շտկվում էին և ներդրվում  հենց գիտահետազոտական ինստիտուտի հաշվողական կենտրոնում, այնտեղ տեղադրված հսկա էլեկտրոնային հաշվիչ մեքենաների և արհեստական կապուղիների մոդելի բազայի վրա: Նկատված թերությունները ինչպես մաթեմատիկական ծրագրավորման, այնպես էլ հարակից օժանդակ սարքավորումների մոտ վերացնելու համար որոշակի ժամանակ պահանջեցին, որից հետո համակարգի աշխատանքը պետք է ընդունվեր կենտրոնական ինստիտուտի հանձնաժողովի կողմից: Այդ գործընթացն էլ իր հերթին էր ժամանակ և ջանքեր  պահանջում, որն էլ ավարտելուց հետո պետք էր համակարգը ներդնել և փորձարկել արդեն իրական գործող հեռագրային կայաններում: Ամեն ինչ իր դրական հունով էր ընթանում և երկու տարի հետո արդեն Խորհրդային Միության խոշոր քաղաքների կենտրոնական հեռագրային հաղորդագրությունների կայանները աշխատում  համակարգով: Չմոռանամ ասել, որ կենտրոնական կայանների արդիականացմանը զուգընթաց արդիականացվում էին նաև նրան ենթակա կապի կայանները՝ հագեցվելով նորագույն հաշվողական տեխնիկայով և վերապատրաստված անձնակազմով: Կապի մեր Գիտահետազոտական ինստիտուտում արդեն ձևավորվել էր այդ աշխատանքների նախնական հարմարաբերման և փորձարկման կոլեկտիվ, որի մասնագետները մեկ-երկու ամիս առաջ մեկնում էին գործուղման այն քաղաքները, որտեղ մոտակա ժամանակներում պետք է հանձնվեր հեռագրային նորագույն կայանը և նախապատրաստում էին նրա հանձնումը ընդունող հանձնաժողովին: Երբ ամեն ինչ արդեն պատրաստ էր լինում  այնտեղ էին մեկնում այսպես կոչված վերադասի անդամները, որպեսզի այն հանձնեին տեղի հանձնաժողովին: Ինչպես կռահեցիք, այնտեղ էր լինում Կապի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը, մաթեմատիկական ծրագրավորումների բաժնի վարիչը, էլեկտրոնային հաշվիչ մեքենաների սպասարկման բաժնի վարիչը, հիմնական ծրագրավորողները, էլեկտրոնային օժանդակ սարքավորումների բաժնի վարիչը, հսկող և կարգավորող օժանդակ սարքավորումների լաբորատորիայի վարիչը, և որոշ առաջատար այլ մասնագետներ: Եվ ահա այդպիսի մի հեռավոր քաղաքում պետք է նախապատրաստական աշխատանքներ կատարելուց հետո կենտրոնական հեռագրային կայանը հանձնվեր տեղի մասնագիտացված անձնակազմին: Փայլակը իրերի բերումով մեկ օր ուշ ժամանեց գործուղման վայր և հաջորդ օրը ներկայացավ տեղի անձնակազմին, ծանոթացավ կառավարման վահանակի աշխատանքի ընթացքին: Գործերը կարծես դրական հունով էին գնում, բայց հանկարծ նա նկատեց, որ հեռագրային կայանում տեղի ունեցող հոսանքի որոշակի տատանումների դեպքում կառավարման վահանակի ազդանշանային լամպերը սկսում են անորոշ  կերպով թարթել և աղավաղել ստացվող տեղեկատվությունը: Իրենից առաջ այստեղ եկած մասնագետը երևի դրա վրա ուշադրություն չէր դարձրել կամ էլ նրանից հետո տեղի աշխատողներն էին փորձել աշխատեցնել կառավարման վահանակը և ինչ-որ պատճառով վնասել էին կառավարման բլոկը: Իր հետ բերած պահուստային բլոկների մեջ Փայլակը դժբախտաբար չգտավ անհրաժեշտ բլոկը, իսկ տեղում վերանորոգել այն այնքան էլ դյուրին գործ չէր: Վնասված էլեմենտը հայտնաբերելու և վերանորոգելու համար անհրաժեշտ սարքավորումներ, գործիքներ և էլեմենտներ էին պահանջվելու: Չհայտնելով իր ղեկավարությանը այդ մասին, որպեսզի իրարանցում չառաջացնի համակարգը հանձնաժողովին հանձնման շեմին, նա որոշեց գործել միայնակ: Նախ զանգահարեց իր տեղակալին և խնդրեց, որ այդ քաղաք եկող ինքնաթիռի ուղևորներից մեկի միջոցով ուղարկի նորմալ աշխատող կառավարման բլոկ, ինքը ուղևորին կդիմավորի օդանավակայանում և կվերցնի նրանից, իսկ ապա, ժամանակ շահելու նպատակով հանդիպեց նաև տեղի հեռագրային հաղորդակցությունների կենտրոնական կայանի պետին և  նրան հայտնեց, որ կառավարման վահանակին էլեկտրոնային հաշվիչ մեքենայից  (ԷՀՄ) եկող կապուղու լարերը չպետք է լինեն սովորական, այլ լինեն էկրանավորված, որպեսզի նրանք զերծ մնան հոսանքի արտաքին աղբյուրների տատանումներից և աղավաղումներից: Իհարկե, կայանի պետը չուներ այն բարձր մասնագիտական որակները, որ հակառակվեր Փայլակի անհարկի առաջարկին և խոստացավ անպայման ձեռք բերել էկրանավորված պղնձյա լարեր, հեռագրային վահանակը հոսանքի արտաքին  աղավաղումներից պաշտպանելու համար: Երեք օր հետո միայն կայանի պետը մեծ դժվարությամբ կարողացավ ձեռք բերել ցանկալի էլեկտրահաղորդալարերը, որոնցով փոխարինեց սովորական հաղորդալարերը: Իսկ մինչ այդ Փայլակը արդեն հասցրել էր բոլորից գաղտնի մեկնել օդանավակայան և վերցնել հեռագրային վահանակի ստուգված կառավարման բլոկը և ստուգել նրա աշխատանքը կառավարման վահանակի վրա: Երբ ամեն ինչ ավարտվեց բարեհաջող կերպով ու բոլորից գաղտնի, նա հրավիրեց կայանի պետին և ցուցադրեց նրան վահանակի նորմալ աշխատանքը, առաջարկելով նրան կատարել կայանի տարբեր էլեկտրասարքերի միացում-անջատում, որի դեպքում կառավարման վահանակի տեղեկատվություն հաղորդող էլեկտրական լամպերը իրենց պահում էին նորմալ վիճակում և սկսում էին գործել այն ժամանակ, երբ տվյալ կապուղով հեռագրային փորձնական հաղորդումներ էին կատարվում: Հաշված օրեր էին մնում կայանը շահագործման հանձնելու համար: Փայլակը ամեն օր լինում էր հեռագրային կայանում, մասնակցում նախապատրաստական աշխատանքներին: Այդ օրը նա նստած հսկիչ վահանակի մոտ հետևում էր կայանի փորձնական աշխատանքին, երբ նրան մոտեցավ իրենց խմբի ծրագրավորողներից մեկը և ասաց, որ Կարո Արսենիչը նրան իր մոտ է կանչում: Փայլակը մտորումների մեջ ընկավ: Ինչ կարող է պատահած լինել, որ տնօրենը իր մոտ է կանչում: Երևի ցանկանում է իմանալ ղեկավարման վահանակի պատրաստ լինելու մասին, եզրակացրեց Փայլակը և տեղից վեր կենալով քայլերն ուղղեց դեպի տնօրենին հատկացված աշխատասենյակը: -Կանչե՞լ եք Կամո Արսենիչ,-աշխատասենյակի դուռը բացելուց և բարևելուց հետո, հարցրեց Փայլակը: -Այո, Փայլակ,-բարևին պատասխանելուց հետո, արձագանքեց Կամո Արսենիչը և շարունակեց,-նոր ինձ ծրագրավորողները հայտնեցին, որ օժանդակ սարքավորումներից մեկի վրա թերություն է հայտնաբերվել, հեռագրային մեկ կապուղի չի արձագանքում հաղորդումներին, իսկ մեկի վրա կրկնակի են հաղորդումները լինում, գնա տես ինչով կարող ես օգնել: -Բայց Կարո Արսենիչ, այդ սարքը մենք չենք մշակել և արտադրել, այն Կիևի մասնաճյուղին է պատկանում,-զարմացավ Փայլակը: -Գիտեմ, սակայն նրանց մասնագետներից ոչ ոք չի ժամանել, իսկ կայանը արդեն շուտով պիտի հանձնենք: -Ես այդ սարքի էլեկտրական սխեմային ու աշխատանքի սկզբունքին ծանոթ չեմ,-կռահելով տնօրենի միտքը, արտաբերեց Փայլակը: -Գիտեմ, բայց հուսով եմ, որ դու գլուխ կհանես դրանից և կվերացնես թերությունը: -Կփորձեմ,-վհատված տրամադրությամբ արտաբերեց Փայլակը  և հրաժեշտ տվեց տնօրենին: Այ, քեզ փորձանք, հազիվ էր կարգի բերել կառավարման վահանակի աշխատանքը, հիմա էլ  պետք է կարգի բերի ուրիշի մշակած սարքը: Տնօրենի ժամանակավոր աշխատասենյակից դուրս գալով Փայլակը քայլերը դժկամությամբ ուղղեց դեպի այն սենյակը, որտեղ տեղադրված էր տվյալ սարքը: Բայց հենց ճանապարհին էլ նա մտքում կռահեց թերության գաղտնիքը, մնում էր գտնել այդ տեղը անծանոթ սարքի խճճված լաբիրինթոսում: Պարզ է, մտքում մտմտաց Փայլակը, մոնտաժող բանվորը մեկ կապուղու լարը դրել է մյուս կապուղու լարի վրա ու միասին ձգել, դրա պատճառով էլ մեկ կապուղին ցույց չի տալիս, իսկ մյուսը կրկնակի է ցույց տալիս, ուղղակի այդ խառնիճաղանջ լարերի մեջ պետք է գտնել դրանք և ուղղել սխալը: Մի քանի ժամ փնտրելուց հետո Փայլակը հայտնաբերեց սխալի տեղը, ուղղեց այն և կեսգիշերին մոտեցավ այնտեղ հերթապահող ծրագրավորող ընկերոջը: -Համլետ ջան, մի այդ թեստը դիր, տեսնենք ճիշտ եմ գուշակել սխալը: -Փայլակ ջան, մի փոքր սպասիր, հիմա աշխատանք է գնում, հենց որ վերջանա, թեստը կմիացնեմ,-արձագանքեց Համլետը և շարունակեց հետևել կայանի աշխատանքին: Առավոտյան  տնօրենը կրկին Փայլակին իր մոտ կանչեց և հենց նա մտավ աշխատասենյակ ու ողջունեց տնօրենին, իսկ  նա ժպտալով ասաց. -Ասում էի, չէ, Փայլակ, որ դու կարող ես, ապրե՛ս: Մի քանի օր անց կենտրոնական հեռագրային հաղորդագրություւների կենտրոնական կայանը հաջողությամբ հանձնեցին շահագործման և կոլեկտիվի մի զգալի մասը երկարատև գործուղումից հետո, վերադարձավ հայրենի ինստիտուտ աշխատանքները շարունակելու համար, իսկ մի փոքր մասն  էլ մնացի մի քանի օր ևս տեղի մասնագետներին օգնելու համար: Ասածս ինչ է՞… Առաջին  դեպքում Փայլակը հնարամտորեն խուսափեց տնօրենի պարսավանքից և պատվով կատարեց իր առաջադրանքը, իսկ մյուս դեպքում ստացավ բարձր գնահատական թե՛ տնօրենի և թե՛ աշխատակազմի կողմից, և կայանը անթերի հանձնվեց ընդունող հանձնաժողովին: Բա՜, որ ասում են այստեղ է հայի խելքը…


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ժոզե,նոբելյան,բանախոսություն,սարամագո , Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին
դերենիկ,դեմիրճյանն,ու,կատուները,դերենիկ-դեմիրճյան , Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Իր «Վարդանանք» պատմավեպով հռչակված Դերենիկ Դեմիրճյանը հետաքրքրված է եղել կենդանիներով։ Նա մշտապես հոգ է տարել կենդանիների հանդեպ, հիացել բնության այս զարմանահրաշ արարածներով։
լղ,պատմությանն,առնչվող,հազվագյուտ,վավերագրերն,ու,հնատիպ,գրքերը,տեղափոխվել,են,մատենադարան , ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան:
հայկական,քոչարին,ներկայացվել,յունեսկօ-ի,կենտրոնակայանում,կայացած,մշակութային,ժառանգության,օրերին,քոչարի , Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեպտեմբերի 16-ին և 17-ին իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։
այսօր,էդվարդ,ջրբաշյանը,կդառնար,100,տարեկան,էդվարդ-ջրբաշյան ,  Էդվարդ Ջրբաշյան
Էդվարդ Ջրբաշյան
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956), Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1974, 1980) Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը կդառնար 100 տարեկան։
յունեսկօ-ի,համաշխարհային,ժառանգության,կոմիտեի,նիստում,քննարկվել,լղ-,մշակույթի,պատմության,հուշարձանների,հարցը,յունեսկօ , ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: