ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Ամեն ինչ, ամենուր և միանգամից»-ը՝ լավագույն ֆիլմ. հայտնի են 95-րդ «Օսկար»-ի մրցանակակիրները

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հոբելյանական 95-րդ մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ մարտի 13-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» կինոնկարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակը հանձնվեց Դանիել Շայներտին և Դանիել Կվանին՝ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմի համար: Կինոնկարը հաղթեց նաև «Լավագույն մոնտաժ» և մի քանի այլ անվանակարգերում:
 «Լավագույն դերասան» անվանակարգում բաղձալի մրցանակին արժանացավ Բրենդան Ֆրեյզերը՝ «Կետը» ֆիլմի համար: Նա շնորհակալություն հայտնեց ֆիլմի ռեժիսոր Դարեն Արանովսկուն՝ նման դերն իրեն վստահելու համար,  շնորհակալություն հայտնեց այդ անվանակարգում ընդգրկված մյուս դերասաններին՝ նշելով, որ նրանք կետի սիրտ ունեն:
 
Դերասանը հիշեցրեց, որ կինոարվեստ է մուտք գործել երեսուն տարի առաջ: «Շատ բան չէի գնահատում, և ինչ-որ մի պահի ամեն ինչ կանգ առավ»,-նշեց Ֆրեյզերն ու հավելեց՝ տարիների ընթացքում շատ դժվարությունների միջով է անցել. ասես օվկիանոսի հատակին է հայտնվել, և իրեն սկսել են վերևից նայել: Շատ շնորհակալ է, որ գնահատվել է:
 
«Լավագույն դերասանուհի» ճանաչվեց Միշել Յեյոն՝ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» կինոնկարի համար: Յեյոն առաջին ասիացի դերասանուհին է, որն արժանացավ «Օսկար»-ի:
«Սա հույսի և հնարավորությունների մրցանակ է, ապացույց, որ պետք է մեծ բաների մասին երազել, և երազանքներն անպայման կիրականանան: Սիրելի՛ տիկնայք, երբեք թույլ չտաք, որ որևէ մեկն ասի, որ ձեր ժամանակն անցել է»,-ասաց դերասանուհին:
 
Նա իր մրցանակը նվիրեց իր և աշխարհի բոլոր մայրերին և շեշտեց, որ հենց նրանք են սուպերհերոսներ, քանի որ առանց նրանց ոչ ոք այդտեղ չէր լինի:
Հաղթողների ցանկին հնարավոր է ծանոթանալ մրցանակաբաշխության պաշտոնական կայքում:
Մրցանակաբաշխությունը հեռարձակվեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով:
Անժելա Համբարձումյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: