ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մեծ և էական համաձայնություն Հայաստանի անմիջական հարևանությամբ

Իրանն ու Սաուդյան Արաբիան հայտարարել են դիվանագիտական հարաբերությունը վերականգնելու պայմանավորվածության մասին, որը ձեռք է բերվել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջնորդությամբ:

Կողմերն այդ մասին հայտարարել են մարտի 10-ին: Իրանական «Թասնիմ» գործակալությունը հայտնում է, որ Իրանի և ՍԱ անվտանգության խորհուրդների քարտուղարները մի քանի օր բանակցություն են վարել Պեկինում, ինչի արդյունքում հայտարարել են  հարաբերությունը վերականգնելու պայմանավորվածության մասին՝ առավելագույնը երկու ամսվա ընթացքում: Իրանն ու Սաուդյան Արաբիան այդ համաձայնությանը միջնորդելու համար շնորհակալություն են հայտնել Չինաստանի նախագահ Ցզինպինին:
 
Ի դեպ, հատկանշական է, որ դա տեղի է ունենում Սի Ցզինպինի՝ Չինաստանի նախագահի պաշըոնում երրորդ ժամկետով նշանակվելու կամ վերընտրվելու որոշմանը զուգահեռ, որ կայացրել էր ժողովրդական ներկայացուցիչների համաչինական Ժողովը: Դա աննախադեպ որոշում էր, քանի որ Չինաստանի որևէ նախագահ չի պաշտոնավարել երկու ժամկետից ավելի: Սի Ցզինպինի նախագահության ընթացքում ստեղծվեց երրորդ ժամկետի իրավական հնարավորությունը և այն փաստորեն արդեն իրացվել է, տալով գնահատականների առիթ, որ նախագահ Սին փաստացի գնում է «կայսերական» տրամաբանությամբ կառավարման, որն իր արտացոլումն է ունենալու նաև Չինաստանի աշխարհաքաղաքական հավակնությունների տեսքով: Եվ ահա, հատկանշական և որոշակի առումով նաև խորհրդանշական է, որ Սի Ցզինպինի երրորդ ժամկետի մեկնարկին զուգահեռ, հայտարարվում է Չինաստանի միջնորդությամբ Իրան-Սաուդյան Արաբիա համաձայնության մասին: Իսկ դա ոչ միայն լայն ռեգիոնալ, այլ գործնականում աշխարհաքաղաքական նշանակության իրողություն է, հաշվի առնելով Թեհրանի և Էր Ռիյադի դերակատարումը:
 
Նրանց միջև հարաբերությունը խաթարվել էր 2015 թվականից հետո, երբ Սաուդյան Արաբիան ռազմական գործողություններ սկսեց Եմենի դեմ: Իրանում եղան բողոքի ցույցեր և հարձակումներ ՍԱ դեսպանատան դեմ: Դա բերեց երկու երկրների լարվածության և դիվանագիտական հարաբերությունների խզման: 2021 թվականից Իրաքի վարչապետի նախաձեռնությամբ սկսեց աշխատանք հարաբերությունը վերականգնելու ուղղությամբ, որը փաստորեն մոտ երկու տարի անց հաջողությամբ է ավարտվում Չինաստանի միջնորդությամբ: Իհարկե դեռևս պետք է հետևել, թե որքանով ամուր կլինի նախաձեռնությունն ու կիրացվի ամբողջությամբ, քանի որ կասկած չկա, որ կլինեն դրա խաթարման թե ռեգիոնալ, թե աշխարհաքաղաքական փորձեր:
 
Իրան-Սաւդյան Արաբիա համաձայնության ամրացումը կլինի Չինաստանի իրապես խոշոր դիվանագիտական, տնտեսա-քաղաքական ձեռքբերում, որը կամրացնի Պեկինի դիրքը բավականին մեծ կորագծով: Ընդ որում ուշագրավ է, որ համաձայնությունը ձեռք է բերվում Իրանի նախագահի՝ Չինաստան կատարած նշանակալի այցից մի քանի շաբաթ անց, և մի քանի ամիս անց՝ Չինաստանի նախագահի Սաուդյան Արաբիա կատարած պատմական այցից, որտեղ նա ունեցավ թե երկկողմ հանդիպումներ, թե հանդիպումներ արաբական երկրների ձևաչափով:  Ավելորդ է թերևս խոսել այն մասին, որ տեղի ունեցողը խորքային նշանակություն է ունենալու նաև Հայաստանի համար: Այդ համատեքստում ուշագրավ է թերևս այն, որ հայտարարված համաձայնությանը զուգահեռ Եգիպտոոսում տեղի էր ունենում Արաբական լիգայի արտգործնախարարների հավաքը, որին մասնակցում էր նաև Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը:

Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: