ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսաստանին ձեռնտու չէ, որ Միջուկային համաձայնագիրը կյանքի կոչվի, իսկ Հայաստանի համար մեծ դաշտ կբացվի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։

 «Երկուստեք դրական է գնահատվել ռուս-իրանական հարաբերությունների զարգացման մակարդակն ու դինամիկան։ Քննարկվել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել հետագա շփումները»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։
 
Ուշագրավ է, որ այս  հեռախոսազրույցը տեղի է ունենում այն ֆոնին, երբ ԱՄՆ և Իրանը միջնորդների միջոցով ուղերձներ են փոխանակում միջուկային ծրագրի վերաբերյալ։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին նշել է, որ ՄԱԳԱՏԵ ղեկավար Գրոսսիի՝ մարտի 3-4-ին Թեհրան կատարած այցը միջուկային համաձայնագրի դրույթների կատարման վերադարձի գործընթացի մաս է: ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Գրոսսին այց կատարելով Իրան և հանդիպելով այդ երկրի քաղաքական ղեկավարության հետ, արտահայտել էր գոհունակություն այդ հանդիպումների կապակցությամբ: Նրա այցը և հայտարարությունները բավականին դժկամ էր ընդունել Իսրայելը: Ընդ որում հատկանշական է մի բան, որ այդ օրերին էլ գրեթե զուգահեռ Իսրայելում են եղել ԱՄՆ պաշտպանության նախարարն ու զինուժի միացյալ շտաբների հրամանատարը: Ըստ փորձագիտական գնահատականների, Վաշինգտոնը ունի մտավախություն, որ Իսրայելը կարող է կայացնել Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու ինքնուրույն որոշում, առանց Վաշինգտոնի հետ խորհրդակցության:
 

Իրանահայ քաղաքական մեկնաբան Մովսես Քեշիշյանը հիշեցնում է, որ վերջերս Իրանի նախագահը Չինաստան էր այցելել, որոշակի քննարկումներ ունեցել տնտեսական համագործակցության վերաբերյալ.«Կարծում եմ՝ Ռուսաստանն էլ փորձում է ավելի ու ավելի սերտացնել հարաբերությունները Իրանի հետ․ պետք է հարցին ավելի համալիր նայենք։ Համապարփակ ծրագրի շուրջ խոսակցությունները՝ միջուկային համաձայնագրի ու արևմուտքի պատժամիջոցների հետ կապված հարցերը Իրանը չի քննարկում երրորդ կողմերի հետ։ Այդ հարցը փորձում է ուղիղ լուծել արևմուտքի հետ, նաև իհարկե սերտացնելով իր հարաբերություններն արևելքի հետ, ինչը բնականաբար այլ խնդիր է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
 
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշում է՝ պետք է բոլորովին այլ տեսանկյունից նայել նաև այն հարցին, թե ինչքանով է միջուկային համաձայնագիրը «ռուսների սրտով».«Մի քանի անգամ Ռուսաստանը փորձեց խոչընդոտել այն գործընթացին՝ ուղղակիորեն նույնիսկ հայտարարելով, որը ինքը դուրս է գալիս  Իրանի միջուկային խնդիրները քննարկող համապարփակ հանձնաժողովից։ Սրանք ռուսական կողմի ցանկություններն են, իրանական կողմը հարցին այլ կերպ է նայում։ Նախ՝ երկրի ներսում մտավորականությունը և ազգային շահերը հետապնդող կողմը քննադատաբար է մոտենում ռուսական դիրքորոշմանը և ուղղակիորեն խնդիր են դնում, որ փաստորեն Ռուսաստանը չի ուզում, որ Իրանի հարցերը լուծվեն, պատժամիջոցները հանվեն Իրանի վրայից։ Կարծես թե Ռուսաստանը ձգտում է ուկրաինական պատերազմում իր կողքն ունենալ Իրանին, անընդհատ ներքաշել Իրանին այդ հարցում ու փաստորեն Իրանն էլ իր մեղքի բաժինն ունենա այդ հարցում։Եվ փաստորեն ուղղված նետերը միայն Ռուսաստանին չհարվածեն, այլ նաև Իրանին, որպեսզի թեթևանա Մոսկվայի վրա գնացող ճնշումը։ Ռուսական կողմն ամեն ինչ անում է, որ արևմուտքի ու Եվրոպայի հետ իր հարաբերություններում ներքաշի նաև Իրանին»։
Մովսես Քեշիշյանի խոսքերով՝ վստահաբար Հայաստանին ձեռնտու կլինի, որ Միջուկային համաձայնագիրը կյանքի կոչվի.«Եթե Եվրոպան ու արևմուտքը Իրանի հետ լեզու գտնեն, ապա իրանական գազը աշխարհում եթե ոչ առաջին, երկորրդ հոսքը կլինի։ Նույնը նաև նավթի պարագայում՝ շատ կարևոր տեղ ունի։ Բնականաբար եթե արևմուտքը դառնա  իրանական գազի ու նավթի հիմնական հաճախորդը, հարաբերություններն այլ կլինեն։ Պետք է հասկանալ, որ այստեղ կարծարծվի նաև ադրբեջանական կողմի հանգամանքը։ Իրանից դեպի Եվրոպա նավթ ու գազ հասցնելու ավելի հեշտ ու ձեռնտու ձևեր կան, ինչը կարող է բավականին շատ հաշվարկներ խանգարել։ Սյունիքի պարագան ևս այլ պատկեր կստանա, կառաջանա Իրան-արևմուտք ընդհանուր շահերի հարց՝ այսպես կոչված Սյունիքի միջանցքի բացառման հետ կապված»։
 
Մեր զրուցակիցն անդրադարձավ Իսրայելից եկող վտանգներին և նշեց.«Իսրայելին ընդհանրապես ձեռնտու չէ։ Արևմուտք-Իրան հարաբերությունների  հնարավոր կարգավորումը ո՛չ ռուսական, ո՛չ էլ իսրայելական կողմին ընդհանրապես դուր չի գալիս և ամեն ինչ անում են դրան խանգարելու համար։Եթե դա իրականություն դառնա, բնականաբար հարաբերություններն այլ կլինեն, Իրանը կարող է ավելի հստակ կողմնորոշվել, որոշակի կոպիտ քայլերի գնալ, ինչն այսօր պատժամիջոցների  և իր վրա եղած ճնշումների պարագայում անհնար է թվում։Մյուս պարագայում՝ Իրանը կարող է ավելի հստակ առաջ շարժվել, հետ մղել և՛ թուրքական և՛ պանթուրքիստական երևացող ու չերևացող  վտանգները։ Իսրայելն ամեն ինչ անում է, որ խանգարի Իրան-արևմուտք հարաբերությունների կարգավորմանը, իսկ Իրանում դա շատ լավ հասկանում են։ Պատկերացրեք՝ եթե արևմուտքը «լեզու գտավ» Իրանի հետ, Իսրայելից եկող վտանգներն ավելի թույլ կլինեն, որովհետև արևմուտքում չեն ուզենա Իրանի հետ կարգավորվող հարաբերությունները վտանգնել։ Կփորձեն զսպել Իսրայելին՝ ինչն իր համար խնդիր է»,-եզրափակեց նա։

Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
պրոֆեսոր,աբդոլռեզա,ֆարջի-ռադ.,իրանի,վճռակամությունը,խոչընդոտ,է,ալիևի,ցանկությունների,համար , Քաղաքագետ Աբդոլռեզա Ֆարջի-Ռադ. Իրանի վճռակամությունը խոչընդոտ է Ալիևի ցանկությունների համար
Քաղաքագետ Աբդոլռեզա Ֆարջի-Ռադ. Իրանի վճռակամությունը խոչընդոտ է Ալիևի ցանկությունների համար
Համալսարանի աշխարհաքաղաքականության պրոֆեսոր Աբդոլռեզա Ֆարջի-Ռադն ասել է. «Եթե չլինեին ԻԻՀ գործողությունները և դիմակայելու վճռակամությունն, ինչպես նաև վախը Թեհրանից, Ալիևը հարձակում կգործեր»:
արցախի,պբ-ն,կասեցրել,բաքվի,նոր,փորձը.,պետք,շարունակել,արցախ , Արցախի ՊԲ-ն կասեցրել է Բաքվի նոր փորձը. պետք է շարունակել
Արցախի ՊԲ-ն կասեցրել է Բաքվի նոր փորձը. պետք է շարունակել
Հաշվի առնելով միջազգային ներկայիս իրավիճակը, աշխարհաքաղաքական իրողությունները, դրանցով պայմանավորված շատ այլ նրբություններ, Ռուսաստանը Բաքվի հետ չի մտնի որևէ կոնֆլիկտի մեջ, առավ ևս Արցախում որևէ դիրքի համար: Ռուս խաղաղապահները Արցախում այսպես ասած լայն անվտանգության երաշխավոր են, այն էլ ոչ թե հենց Արցախի, այլ Ռուսաստանի շահի համատեքստում, որն իհարկե օգտակար կարող է լինել նաև Արցախի համար:
գուցե,շատերն,ամն-ից,ավելի,կոշտ,քայլեր,սպասում,բայց,չեմ,կարծում,դա,հարցի,արփի,վարդանյան,ամն-հայաստան , Գուցե շատերն ԱՄՆ-ից ավելի կոշտ քայլեր են սպասում, բայց չեմ կարծում, թե դա է հարցի լուծումը. Արփի Վարդանյան
Գուցե շատերն ԱՄՆ-ից ավելի կոշտ քայլեր են սպասում, բայց չեմ կարծում, թե դա է հարցի լուծումը. Արփի Վարդանյան
Մի քանի շաբաթից Հաագայի նախկին նախագահը գալու է Հայաստան, այստեղ պետք է ելույթ ունենա։ Ես սա շատ կարևոր հանգամանք եմ համարում։ ԱՄՆ-ն իր հերթին պետք է տեսնի, որ բանաձևերն ու կոչերը հարց չեն լուծում, պետք են այլ մեթոդներ։
պատերազմի,ժամանակ,իսրայելն,օգնեց,ադրբեջանին,իրանը,վտանգ,տեսնում՝,եկել,փոխհատուցման,պահը,հայաստան-իրան-ադրբեջան , Պատերազմի ժամանակ Իսրայելն օգնեց Ադրբեջանին, Իրանը վտանգ է տեսնում՝  եկել է փոխհատուցման պահը
Պատերազմի ժամանակ Իսրայելն օգնեց Ադրբեջանին, Իրանը վտանգ է տեսնում՝ եկել է փոխհատուցման պահը
Գլխավոր խնդիրն այն է, որ Իրանն իսկապես այսօր իր գործողություններով ու հայտարարություններով զսպում է Ադրբեջանի հերթական ագրեսիան տարածաշրջանում, դրա համար էլ դա Բաքվին շատ նյարդայնացնում է։
նվազագույնը,ինչ,արցախի,իշխանությունը,հայտարարելն,խաղաղապահ,զորակազմը,լիարժեքորեն,վիճակի,կատարել,պարտավորությունները,մերժի,ադրբեջանի,բանակցություն,վարելը.,արցախցի,գործիչ,արցախ , Նվազագույնը, ինչ պետք է անի Արցախի իշխանությունը, հայտարարելն է՝ խաղաղապահ զորակազմը լիարժեքորեն ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները, և մերժի Ադրբեջանի հետ բանակցություն վարելը. Արցախցի գործիչ
Նվազագույնը, ինչ պետք է անի Արցախի իշխանությունը, հայտարարելն է՝ խաղաղապահ զորակազմը լիարժեքորեն ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները, և մերժի Ադրբեջանի հետ բանակցություն վարելը. Արցախցի գործիչ
Մինչև տեղի չունենա միջանցքի բացումը, մինչև միջազգային դիտորդներ չներգրավվեն բանակցություններում, որոնք լեգիտիմ կդարձնեն դրանք, անիմաստ է որևէ քայլ անել։
ինչը,կստիպի,պուտինին,դադարեցնել,ռազմական,գործողությունները,գնալ,isw,բանակցություններ,ուկրաինա-ռուսաստան , Ինչը կստիպի Պուտինին դադարեցնել ռազմական գործողությունները և գնալ բանակցությունների. ISW
Ինչը կստիպի Պուտինին դադարեցնել ռազմական գործողությունները և գնալ բանակցությունների. ISW
Վերլուծաբանների կարծիքով՝ ուկրաինացի զինվորականները պետք է ապացուցեն, որ կարող են փոխել ռազմական գործողությունների ընթացքը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: