Բաքվում Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ
Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները համատեղ հայտարարությամբ պնդել են, որ շաբաթ օրը Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը երկու երկրների սահմանի երկայնքով անդադար թռիչք է կատարել՝ Զանգելան շրջանի ուղղությամբ դեպի Բիլե Սավարի շրջան:
Բաքուն պնդում էր, որ այս ինքնաթիռը թռիչք է կատարել Ադրբեջանի Հանրապետության սահմանից երեքից հինգ կիլոմետր հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում՝ երկու երկրների սահմանի վրայով։
Բաքուն նաև պնդում է, որ այս ինքնաթիռը կես ժամից ավելի թռիչք է իրականացրել ԼՂ-ի տարածքների մոտ և այդ գործողությունն անվանել է սադրիչ և ոչ բարյացակամ վերաբերմունք Ադրբեջանի նկատմամբ։
Հայտարարության մեջ ասվում է. «Հիշեցնում ենք, որ անցյալ տարի իրանական կողմը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Արաքս գետի երկայնքով՝ Ադրբեջանի Հանրապետության սահմանների մոտ»։
Օրերս Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին Թեհրանում այս երկրի դեսպանատան վրա զինված հարձակման հետևանքով Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների որդեգրած դիրքորոշումները բնութագրել է զգացմունքային և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում:
parstoday.ir
Նմանատիպ Լուրեր
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։