ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հույս ունեմ, որ Արցախը կինքնորոշվի և արցախցիներն իրենք կորոշեն իրենց ապագան. Նուբար Աֆեյան

Հույս ունեմ, որ Արցախը կինքնորոշվի և արցախցիներն իրենք կորոշեն իրենց ապագան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 11-ին «Ապագա հայկականը» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը :

«Հույս ունեմ, որ մի օր Արցախի ինքնորոշման հարցը կդրվի  տարբեր ազգերի կողմից և արցախցիները  կկարողանան  իրենց ապագան կերտել իրենց ձեռքով»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով Արցախում ստեղծված ճգնաժամին՝ Աֆեյանը նշեց, որ այժմ անորոշ ապագան մեծ ճնշում է առաջացնում արցախահայության առօրյա կյանքում, որովհետև, եթե ապագայի հանդեպ  վստահություն չկա, ապա ընտանիքները կարող են մտահոգվել:

Անդրադառնալով համաժողովի կարևորությանը՝  «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիրը հույս հայտնեց, որ համաժողովի ընթացքում իրատեսական ապագա ունենալու վերաբերյալ  նոր գաղափարներ կծնվեն, որոնց իրագործմամբ կքայլեն առաջ:

«Սա քաղաքացիական հավաք է: Նախ, այս համաժողովից մենք  ցանկանում ենք ստանալ գաղափարներ: Հայության մեջ այդքան էլ սովորություն չկա խոսելու ապագայի մասին, գաղափարներ փոխանցելու, որոշելու թե ո՞րն է ամենահաջող և իրատեսական ապագան: Այս համաժողովի ընթացքում պետք է հասկանանք այս հարցերի շուրջ որն է ժողովրդի կարծիքը և ըստ այդմ՝ քայլենք առաջ»,- շեշտեց համահիմնադիրը:

Նա հույս ունի,  որ  համաժողովի քննարկումների արդյունքները ընդունելի կլինեն բոլորի համար, այդ թվում՝ նաև Կառավարության:

«Այս համաժողովը տարբերվում է նրանով, որ  մասնակիցները բոլորովին տարբեր են նախորդ համաժողովի մասնակիցներից: Նրանք ընտրված են պատահականությամբ և ներկայացնում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի  հայությունը: Իրենք պարզապես հայեր են, որոնք հետաքրքրված են կարևորագույն հարցերի քննարկումներին մասնակցությամբ: Նաև ձևաչափն է բոլորովին տարբեր. մենք այստեղ չենք նստում ու լսում դասախոսություններ, այլ միասին խոսում ենք, նույնիսկ վիճաբանում ենք, եթե անհրաժեշտ է: Վերջնական քվեարկությամբ որոշվում է, թե  որոնք են ամենակարևոր հարցերը, որոնցով պետք է զբաղվենք: Մեր ապագայի կառուցման համար ի՞նչ ծրագրեր կան, որոնց կարող ենք հետևել»,- եզրափակեց Աֆեյանը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: