ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանյայց Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ս. Հովհան Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների և Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի հիշատակության օրը

Սեծ Պահքի երրորդ շաբաթ օրն Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնում է Հայ եկեղեցու նշանավոր աստվածաբան-եկեղեցականների՝ Ս. Հովհան Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների և Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի հիշատակության օրը:

ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ս. Հովհաննես Օձնեցին, ում մեծարել են նաև Իմաստասեր անվամբ, Հայ եկեղեցու սրբացված հայրապետներից է: Ըստ վարքագիրների՝ հոգևոր ու մտավոր կատարելությունից զատ, փայլել է նաև արտաքին վայելչությամբ: Գահակալության 11 տարիների ընթացքում (717-728 թ.թ.) Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը կարողացել է դիմակայել բյուզանդական ու արաբական ճնշումներին, պայքարել աղանդավորության դեմ: Օձնեցին թողել է հարուստ ու արժեքավոր գրական ժառանգություն: Նրա «Կանոնագիրք Հայոց»-ը հայ իրականության մեջ իրավաբանական առաջին մեծ ժողովածուն է, որտեղ ի մի են բերված եկեղեցական կանոնները: Նա հայտնի է նաև իբրև բազմաթիվ ճառերի հեղինակ և շարականագիր: Ս. Հովհաննես կաթողիկոսի գլխավոր ձեռնարկումներից են Հայ եկեղեցու բարեկարգման համար գումարված 726 թվականի Դվինի ժողովը, ինչպես նաև նույն թվականի Մանազկերտի ժողովը` կազմակերպված Հայ և Ասորի եկեղեցիների միության ամրապնդման նպատակով: Ս. Հովհաննես Օձնեցի Հայրապետի շիրիմը գտնվում է իր հայրենի Օձուն գյուղի մոտ` Արդվի գյուղի Սրբանես (Ս. Հովհաննես) եկեղեցու բակում, որ դարձել է նվիրական ուխտատեղի հավատացյալ հայության համար, գրում է qahana.am-ը:
Միմյանց հետ կապված են Ս. Հովհաննես Որոտնեցի (1315-1388) և Ս. Գրիգոր Տաթևացի (1346-1410) վարդապետների անունները: Ս. Գրիգոր Տաթևացին` Հայ եկեղեցու «Եռամեծ» վարդապետն ու խոշորագույն աստվածաբանը,  ուսանելով Ս. Հովհաննես Որոտնեցու մոտ, հետագայում իր բարձրակետին հասցրեց ուսուցչի կողմից հիմնած Տաթևի նշանավոր դպրոցը: Տաթևացին հեղինակ է աստվածաբանական մեծարժեք աշխատությունների ու քարոզների, որոնց շարքում առանձնացվում են «Գիրք Հարցմանց»-ը և քարոզգրքերը: Տաթևացու գրառումների շնորհիվ մեզ է հասել նաև Որոտնեցու գրական ժառանգության մի մասը:

Հայ եկեղեցու երեք սրբերի հետ մեկտեղ նույն օրը նշվում է նաև 4-րդ դարի Երուսաղեմի Ս. Հովհան Հայրապետի հիշատակության օրը: Ս. Հովհան Երուսաղեմացին որպես Երուսաղեմի հայրապետ 386 թ. հաջորդել է Ս. Կյուրեղ Երուսաղեմացուն: Հայտնի էր ընդարձակ գիտելիքներով և առաքինի վարքով, բարեհոգի և հանդուրժող բնավորությամբ, որի շնորհիվ դեռևս իր կյանքի օրոք նրան կոչում էին «սուրբ և սքանչելի հայրապետ»: Ոմանք էլ կասկածում էին, որ հարում է հերձվածողներին. քանզի սուրբ հայրապետը չէր շտապում հարաբերությունները խզել նրանց հետ, ովքեր վերջնականապես չէին շեղվել ուղղափառությունից: Նա մեծ համբերությամբ էր տանում իրեն ուղղված բոլոր զրպարտանքները՝ սիրով ու անվեհեր հանդարտությամբ պարզաբանելով իր դիրքորոշումը: Այնուհանդերձ, շատ ջանքեր պահանջվեցին, որպեսզի Ս. Հովհանին մեղադրողներն ի վերջո ընդունեն նրա դավանական համոզմունքների անաղարտությունը: Մինչև կյանքի վերջը սուրբ հայրապետն իր հոտը պահպանեց ամեն տեսակ հերձվածողական մոլորություններից, իսկ վախճանից առաջ ժողովներ գումարելով՝ վճռական դեր խաղաց դատապարտելու համար Պեղագիոսի ուսմունքը, որը պնդում էր, թե փրկության համար բավական են մարդկային ջանքերը առանց աստվածային շնորհի:

Ս. Հովհանը խաղաղությամբ ննջեց 417 թ. հունվարին՝ թողնելով բարի հիշատակ և դասվելով սուրբ հայրապետների շարքում:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: