ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ճշտապահ ու հոգատար. Գլխավոր ժամագործը բացահայտում է մասնագիտական առանձնահատկությունները

Հրապարակում բոլոր ժամադրությունների համար լավագույն վայրը դարձած ժամացույցն արդեն 81 տարի է, ինչ անխափան աշխատում է: Ո՞վ է կանգնած ժամացույցի անսխալականության հետևում, ո՞վ է մեզ համար միշտ ապահովում ճիշտ ժամանակն ու ավետում ամենակարևոր իրադարձությունների սկիզբը: Հանրապետության գլխավոր ժամացույցի ժամագործը լինելը, պարզվում է, այդքան էլ հեշտ գործ չէ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հանրապետության հրապարակի գլխավոր ժամացույցի ժամագործ  Լյովա Ալեքսանյանն ընդգծեց, որ  գլխավոր ժամացույցի 5-րդ ժամագործն է: Հանրապետության գլխավոր ժամացույցի ժամագործ լինելը բոլորովին տարբերվում է, այն ժամագործության մեկ այլ առանձին ճյուղ է:
Ով գոնե մեկ անգամ տեսել է Հանրապետության հրապարակի ժամացույցը, կհասկանա մեր զարմանքը, երբ տեսանք, որ դրսից հսկայական թվացող ժամատախտակը ներսի կողմից ղեկավարվում է շատ փոքր մեխանիզմի միջոցով, սակայն այդ փոքր մեխանիզմը նույնպես ունի իր նրբությունները:
Մասնագետի խոսքով՝ խանդոտ, նեղացկոտ ու քմահաճ լինելով ՝ ժամացույցը շատ հավատարիմ է, շատ ձեռքեր չի սիրում: Ժամագործը նշեց,  որ այն իր ընկերն է դարձել, և որ այն իր համար պարզապես  աշխատանք չէ. նա ամեն օր հոգ է տանում հարազատ մարդու, ընկերոջ մասին: 
«Քաղաքից ընդհանրապես չեմ բացակայում ու  մոռացել եմ արձակուրդ մասին: Մենք ուժեղ կապվածություն ենք զգում այս ժամացույցի հետ: Առաջին հայացքից, գուցե, շատերն ասեն՝ դե ժամացույց է էլի, թող աշխատի իր համար, բայց դրա հանդեպ  պատասխանատվությունն անչափ մեծ է:
Մենք ապրում ենք ժամացույցի «ցավերով», «հետաքրքրություններով»: Այնքան աչք է օրական սևեռված նրա վրա, նա մշտապես ուշադրության կենտրոնում է, բնական է, որ պահանջկոտ է դարձել: Հրապարակի ժամացույցը, կարծես, քմահաճ կին լինի: Ի դեպ, վերջերս, երբ շենքը վերանորոգում էին, մի կին աշխատակից էր ժամանակավորապես տեղափոխվել մեր աշխատասենյակ: Ու ի՞նչ եք կարծում՝ ժամացույցը մեզանից նեղացավ»,- ասաց Լյովա Ալեքսանյանը:
Հարցին՝ եթե հնարավորություն ունենար ժամանակը հետ տալու, որ ժամանակաշրջանում կցանկանար հայտնվել, ժամագործը պատասխանեց, որ  կցանկանար վերադառնալ երիտասարդություն:
Ժամագործի գլխավոր առանձնահատկություններից Լյովա Ալեքսանյանը առանձնացրեց ճշտապահությունը:
Նա ընդգծեց, որ Հանարապետության գլխավոր ժամացույցը տարբերվող է և միակը, այլ ժամացույցների հետ աշխատելու ցանկություն վարպետը չունի, քանի որ այս մեկի հետ արդեն շատ է կապվել, ցանկանում է իր հետ մեծանալ ու մեծացնել:
 
Հեղինակ՝ Գայանե Գաբոյան
Լուսանկարիչ՝ Հայկ Մանուկյան
Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: