ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Որ զենքերի մասին է խոսում Սերժ Սարգսյանը, այն, որ պատերազմում ուզեցել ենք օգտագործել, պարզվել են՝ պիտանի չեն. Չախոյան

«Ընդդիմությունն ասում է՝ ԼՂ-ին միայնակ եք թողնում, բանակցային պրոցեսը թողնում եք իրենց վրա, «ձեր ձեռքերը լվացել եք»: Բայց եթե ուշադրություն դարձնեք, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հարցը աշխարհի մասշտաբով դարձել է համար մեկ քննարկվող հարցերից մեկը: Դա ինչի՞ արդյունքն է՝ ՀՀ գործադրած դիվանագիտական ջանքերի»:

Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ հավելելով, որ սոցցանցերում ուկրաինացիները դժգոհում են, թե Արցախի հարցը աշխարհի համար դարձել է ավելի առաջնային, քան Ուկրաինայինը:
 
 
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հնչեցրած այն արտահայտությանը, թե մեր բանակն ունեցել է բավականաչափ ռազմամթերք ու ռազմատեխնիկա՝ պատերազմն այսպես չավարտելու համար, ամենահզոր զենքերը չեն օգտագործվել՝ Չախոյանը ընդգծել է, որ Սարգսյանը ժամանակավրեպ հայտարարություններ է անում:
«Սա էլ իր կառավարման տարիները չեն, երբ ինչ-որ շքերթի ժամանակ ինչ-որ զինատեսակ ՀՀ հրապարակով անցկացնելով բղավում էին այնպես, որ երկրի ուղիղ կեսը լսում էր դրա մասին ու տեսակետ կազմում, թե ամբողջ աշխարհը սարսափում է մեզանից, որովհետև մենք այս զինատեսակը ունենք: Թե ի՞նչ զինատեսակ մենք ունենք, թե ինչե՞ր են կիրառվել, թե դրանց էֆեկտիվությունը ինչքա՞ն էր, աշխատո՞ւմ էին, թե՞ չէ, Սերժ Սարգսյանը շատ ավելի լավ է տեղյակ ու ավելի լավ է արդար ու ազնիվ գտնվի ու մեր հանրության հետ ուղիղ խոսի: Սարգսյանը պատերազմից հետո շատ լավ տեղեկացել է այդ մասին նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետից՝ Օնիկ Գասպարյանից: Ընդ որում՝ Օնիկ Գասպարյանի հետ Սերժ Սարգսյանի առանձնազրույցից հետո էլ եղել է Գասպարյանի հայտնի հայտարարությունը, որով նա փորձում էր ներքաղաքական դաշտում խնդիրներ լուծել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը»,- ասել է Չախոյանը:
Վերջինիս դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանը տասը տարի ղեկավարել է այս երկիրը, չգիտի՞ այս երկիրն ի՞նչ ուներ, ինչե՞ր էր ձեռք բերել, ի՞նչ ռազմական պոտենցիալ ուներ, ինչի՞ն կարող էր դիմագրավել. «Մեզնից ավելի լավ գիտի: Ասեմ ավելին՝ այն, ինչ Սերժ Սարգսյանը ձեռք է բերել որպես սպառազինություն տասը տարում, մենք ձեռք ենք բերել ընդամենը երկու տարում՝ 2018-20 թվականների ընթացքում»:
Ի՞նչ զինատեսակների մասին է խոսում Սերժ Սարգսյանը, հարցադրում է արել Տարոն Չախոյանը և պատասխանել.
«Այն զինատեսակների՞, այն հրթիռների՞ մասին, որոնց վրա եղած էլեկտրական սխեմաները հանել էին զուտ այն պատճառով, որ դրանց վրա կային միկրոպրոցեսորներ, այդ միկրոպրոցեսորների մեջ էլ՝ ընդհանուր առմամբ կես գրամ ոսկի ու վաճառել: Իր կառավարման տարիներին եղել են նման դեպքեր: Պատերազմի ժամանակ հանել ենք, ուզեցել այդ հրթիռներն օգտագործել, պարզվել է՝ պիտանի չեն, շարքից դուրս եկած են»:
 
Կառավարության անդամի խոսքով՝ ընդդիմությունն ամեն անգամ առիթ է փորձում գտնել ու հանրությանը ներկայացնել, որ հեսա ստորագրում են, հեսա տալիս են, իսկ իրենք գալիս են փրկելու. «Ընդդիմությունը խնդիր ունի իր կողքը մարդ հավաքելու, այդ խնդիրը չեն կարողանում լուծել, այս տեսակ հայտարարություները դրա համար են»:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: