Ուկրաինան ստացել է ԱՄՆ-ի և Գերմանիայի կողմից խոստացված երկու Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերից մեկը
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Financial Times պարբերականը:
Հրատարակությունը նշում է, որ ակնկալվում է նաև մի քանի Patriot համակարգերի մատակարարում Նիդերլանդներից։ Patriot-ը Արևմուտքի տրամադրության տակ գտնվող միջին հեռահարության ամենաարդիական համակարգն է, սակայն մինչ այժմ այն չի փորձարկվել ռուսական գերձայնային «Կինժալ» հրթիռների դեմ։
Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը La Razցn թերթին տված հարցազրույցում ասել էր, որ Ուկրաինան ստացել է Patriot համակարգերը, սակայն ավելի ուշ Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ նախարարի խոսքերը սխալ են մեկնաբանվել. նա նկատի է ունեցել, որ համակարգերը որոշել են Ուկրաինային մատակարարել հենց Լեհաստանի ջանքերի շնորհիվ։
ТАСС գործակալությունը հիշեցնում է, որ փետրվարին Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ Ուկրաինան կկարողանա ստանալ խոստացված Patriot համակարգերը ոչ շուտ, քան երկու ամսից, և ուկրաինացի զինվորականներն այժմ վերապատրաստվում են այս համալիրով աշխատելու համար։ Իսկ հունվարին Ռյուտեն հայտարարել Էր, որ Նիդերլանդները մտադիր է մասնակցել Ուկրաինային Patriot համակարգերի մատակարարման ամերիկա-գերմանական ծրագրին։
Ընդ որում, փետրվարի 17-ին Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել էր, որ ներկայում Բեռլինի կողմից այդ համակարգերի մատակարարումն անհնար է։ Իր հերթին Պենտագոնը տեղեկացրել է ԱՄՆ զինված ուժերի Ցամաքային զորքերի Ֆորտ Սիլ ռազմաբազայում (Օկլահոմա) ուկրաինացի զինվորականների համար Patriot-ի օգտագործման և սպասակման ուսուցում կազմակերպելու որոշման մասին:
Նմանատիպ Լուրեր
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։