Կրակոցներ Համբուրգի՝ Եհովայի վկաների եկեղեցում. զոհվել է մի քանի մարդ, այդ թվում՝ հրաձիգը
Տարբեր լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ այնտեղ հայտնաբերվել է 6-7 մահացածի մարմին: Ենթադրվում է, որ զինված անձը նույնպես նրանց թվում է, ասել է ոստիկանության խոսնակ Հոլգեր Ֆեհրենը: Ոստիկանությունը կարծում է, որ այլ հարձակվողներ չեն եղել:
«Թվիթեր»-ի միկրոբլոգում Համբուրգի ոստիկանությունը հայտնել է, որ «հանցագործության դրդապատճառների մասին հավաստի տեղեկություններ չունեն»։ Այս առնչությամբ հորդորել է սոցցանցերում այդ մասին քննարկումներ չծավալել և չճշտված լուրեր չտարածել։
Տեղական ժամանակով 21:00-ի սահմաններում դաշնային NINA հավելվածի միջոցով նախազգուշացում է ուղարկվել տեղի բնակիչներին, որ «մեկ կամ մի քանի անհայտ հարձակվողներ կրակում են եկեղեցում գտնվող մարդկանց վրա»: Մարդկանց խորհուրդ է տրվել դուրս չգալ տներից։
armtimes.com
Նմանատիպ Լուրեր
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։