ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ազատության ճանապարհի դուռը բացվում է գիտելիքով. Աննա Վարդապետյանը մասնակցել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, այսօր մասնակցել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին:

Աննա Վարդապետյանն իր ելույթում նշել է.

«Հարգելի՛ տիկին Հակոբյան,

Հարգելի՛ գործընկերներ, 

Հարգելի՛ ներկաներ,

Շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: 

Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ Ձեզ՝ այս միջոցառումը նախաձեռնելու և ելույթով հանդես գալու հնարավորությունը տալու համար:

Ո՞վ է իմ իդեալը: Խելացի կինը: Ինչո՞ւ: Խելացի կինն ազատ է, հետևաբար՝ համարձակ,
հետևաբար՝ պատասխանատու և ավելի քան որևէ մեկն ունակ է սիրելու և նվիրվելու. սիրելու իր երկիրը, նվիրվելու իր մասնագիտությանը: 

Խելացի կնոջ իմ իդեալը հատկապես այն կանայք են, ովքեր յուրաքանչյուրիս կրթության ճանապարհին առաջին լույսն են վառել: Այդ կանայք ուսուցիչներն են: 

Այս տարվա մարտի 8-ը Դատախազության համար յուրահատուկ խորհուրդ ունի՝ մեր կին աշխատակիցների հետ մեկտեղ շնորհավորել և երախտիքի խոսքեր ենք հղել Դատախազությունում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց աշխարհայացքի ձևավորման վրա վճռորոշ ազդեցություն ունեցած կին ուսուցիչներին՝ մարզային դպրոցներում դասավանդող ուսուցչուհիներին:

Ե՞րբ է կինը դառնում խելացի: Խելացի լինելն ընտրություն է, շնորհ չէ: Ընտրություն՝ առաջանա հերթությունների, կարդացած գրքերի, երաժշտության, արվեստին հաղորդակից լինելու, շփումների շրջանակի, բազմաթիվ այլ գործոնների միջև, որոնք ձևավորում են մեզ՝ որպես անհատ: 

Իմ ընտրությունը ես կատարել եմ 14 տարեկանում, երբ մի օր ուղեղս ծակեց շատ ցավոտ մի միտք, որ ես ազատ չեմ: Ազատ չեմ բոլոր այն կարծրատիպերից, որոնք սպասվում էին ինձ մեծանալուն զուգընթաց: 

«Ազատությունն առաջին հերթին պատասխանատվություն է սեփական արարքների ու դրանց հետևանքների նկատմամբ», - սա էր հորս հստակ պատասխանը՝ ազատության վերաբերյալ իմ պահանջներին: Ինձ համար շատ պարզ դարձավ մի բան – ազատության ճանապարհի դուռը բացվում է գիտելիքով, քանի որ պատասխանատվությունը պահանջում է գիտակից վարքագիծ: Սա որոշում էր, որը կայացվեց այդ ժամանակ ու չի փոխվել այդ օրվանից: 

Ես ապրում եմ ու սովորում ամեն օր և իմ երազանքն է հնարավոր շատ աղջիկների ու կանանց մոտ արթնացնել այս գիտակցումն ու վստահությունը:

Իմ իդեալը խելացի ու ազատ կինն է, ով ունի պատասխանատվության զգացում: Ու, եթե ես երբևէ դուստր ունենամ, ես նրան մի բան կսովորեցնեմ՝ դու պարտավոր չես լինել գեղեցիկ, հմայիչ, անուշիկ, բայց պարտավոր ես լինել խելացի: Երբեք չվախենաս լինել խելացի»: 

Համաժողովի՝ քննարկման ձևաչափով նախատեսված հատվածում մի շարք հարցադրումների են անդրադարձել նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Անահիտ Մանասյանը, Սրբուհի Գալյանը և Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը՝ իրենց օրինակով կոչ անելով կանանց և աղջիկներին անընդհատ կրթվել, սահմանել մեծ նպատակներ և վստահել իրենց ուժերին:
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: