Պարսից հյուպատոսի ժամանումը. Հայաստան-Իրան կապերից, 1920թ
Ամսի 8-ին Երևան ժամանեց պարսից հյուպատոս Միրզա Ասդուլլահ խան Մանի օլ Մոլքը, ով հինգ ամսից ի վեր կարևոր հանձնարարություններով բացակայում էր մայրաքաղաքից: Կայարանում նրան դիմավորեցին պատշաճ՝ իշխանության ներկայացուցիչները:
Նշանակալից է այն հանգամանքը, որ Միրզա Ասդուլլահ խան Մանի օլ Մոլքը Երևան է վերադառնում պարսիկ կառավարության կողմից Անդրկովկաս ուղարկված քաղաքական-առևտրական առաքելության Հայաստան գալու նախօրյակին: Վերադառնում է վարձատրված իր երեքամյա փայլուն գործունեության համար թե աստիճանի բարձրացումով, թե առյուծի և արեգակի երկրորդ կարգի ադամանդազարդ շքանշանով, որ հազվագյուտ է նման պաշտոնի համար: Վերադառնում է այն ժամանակ, երբ ծրագրվում էր նրան Կ. Պոլիս գլխավոր հյուպատոս ուղարկել:
Բայց Միրզա Ասդուլլահ խան Մանի օլ Մոլքը անձնավորությունը, նրա երեքամյա պաշտոնավարությունը և պարսից կառավարության՝ նրան ցույց տված արտակարգ ուշադրությունը կասկածի տեղ չեն թողնում, որ երկու հարևան պետությունների միջև բարեկամական հարաբերությունները պիտի զարգանան և ավելի իրական արտահայտություններ պիտի ստանան:
Յառաջ, Երևան, 11 հունվարի, 1920, թիվ 8
aniarc.am
Նմանատիպ Լուրեր
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։