ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսական ազդեցության «կուսակցությունները» դիմակազերծվել են և բացահայտորեն գործում են ի շահ Կրեմլի

Մարտի 5-ի առավոտյան ադրբեջանական կողմը դիվերսիոն հարձակում գործեց Արցախի ոստիկանական մեքենայի վրա, որի հետևանքով արցախցի 3 ոստիկան զոհվեց, մեկը ստացավ մարմնական վնասվածքներ։

Նույն օրը «Հայաստան» խմբակցության ղեկավար, գեներալ Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը, որով ԱԳՆ-ն Լաչինի միջանցքում և ԼՂ-ում միջազգային փաստահավաք խմբի գործուղման անհրաժեշտություն էր տեսել, ասել էր. «Լաչինի միջանցքի հարցով միջազգային դիտորդների անհրաժեշտություն գտնում եմ, որ չկա։ Մեզ պետք չեն մարդիկ, որոնք գրիչներով և հեռադիտակներով են գալու և դիտարկում անելու։ Տեղում դա իրականացնողը ՌԴ խաղաղապահ ուժերն են»։
Այս հայտարարությունը գեներալ Օհանյանը անում է այն դեպքում, երբ հարձակումը տեղի է ունեցել Արցախում, որտեղ անվտանգություն ապահովելու պարտավորություն ունեցող միջազգային միակ սուբյեկտը ՌԴ խաղաղապահ զորակազմն է։ ԵՄ քաղաքացիական դիտորդները տեղակայված են Հայաստան-Ադրբեջան սահմանին և կապ չունեն Արցախի հետ։ Դիվերսիան, որ տեղի ունեցավ Արցախում, կարող էր առիթ հանդիսանալ նախ գնահատելու ռուս խաղաղապահների գործողությունները, ապա նոր մտածելու ԵՄ դիտորդներին գնահատական տալու մասին, որոնք, ի դեպ, հենց քաղաքացիական դիտորդներ են, և նորմալ է, որ գրիչներով ու հեռադիտակներով են «զինված»։ Բացի դրանից՝ ԵՄ-ն Հայաստանի հանդեպ որևէ ռազմական պարտավորություն երբեք չի ստանձնել՝ ի տարբերություն Ռուսաստանի։ Օհանյանի այս գնահատականները նախ տարօրինակ են և անտրամաբանական, իսկ եթե ավելի խորը նայենք, ապա չեն բխում Հայաստանի ռազմավարական շահերից։ Ակնհայտ է, որ Սեյրան Օհանյանի միակ «փորացավը» Հայաստանում և Արցախում ՌԴ շահերն են և դրանց սպասարկումը։ Չի կարող և չպետք է հայաստանցի գործիչը, առավել ևս՝ գեներալը, առաջնային համարի օտար պետության շահերը։ Իսկ խորհրդարանական ընդդիմության և Օհանյանի վարքագիծը միայն դրա մասին է հուշում, և առաջին դեպքը չէ, որ իրենց հայտարարություններով վերջիններս բացահայտում են իրենց իրական «դեմքը», մտահոգությունները։   

Շատ հետ չգնալով անցյալ և ընդամենը դիտարկելով ընդդիմադիրների վերջին օրերի հայտարարությունները՝ կարելի է համոզվել դրանում։ Այդպիսի օրինակ է, եթե կուզեք՝ ապացույց, նաև ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը։ 

Վերջինս հենց այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում, հայտարարել է, որ Հայաստանը իր արտաքին քաղաքականության շեշտադրումը պետք է անի նախևառաջ դեպի Մոսկվա։ «Միաժամանակ Հայաստանը պետք է զարգացնի հարաբերությունները Պեկինի ու Թեհրանի հետ, բայց հիմնական ռազմավարական դաշնակիցը պետք է շարունակի մնալ Ռուսաստանը. սա չի քննարկվում», - ասել է ՀՀԿ-ական գործիչը։ 
Շարմազանովը որևէ կերպ չի բացատրել, թե ինչո՞ւ պետք է Հայաստանը իր արտաքին քաղաքական շեշտադրումն անի դեպի Մոսկվա։ Սա, իհարկե, կարելի է բացատրել ռուսական շահի տեսակետից, բայց Հայաստանի շահերի տեսակետից սա բացատրելն ավելի դժվար է։ Հայաստանն, ըստ Շարմազանովի, իր արտաքին քաղաքական շեշտադրումը պետք է անի գրեթե ողջ աշխարհի կողմից իզոլացված, ագրեսոր ճանաչված, հարևան երկիրը օկուպացրած, տնտեսական աննախադեպ սանկցիաների տակ գտնվող, դեգրադացված Մոսկվայի ուղղությամբ։ Որտե՞ղ է այստեղ Հայաստանի շահը։ Դա էլ հերիք չէ, Շարմազանովը կոչ է անում, որ հաջորդ շեշտադրումները Հայաստանը պետք է անի Պեկինի և Թեհրանի ուղղությամբ։ Այս երկու ուղղություններն էլ, ինչպես Մոսկվայի դեպքում, հակաարևմտյան են։ Իսկ ՀՀԿ-ական որոշ գործիչներ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, մերթընդմերթ հայտարարում են, որ պետք է վարել կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն։ Շատ կոմպլեմենտար է, ինչ խոսք։ Ինչո՞ւ է Շարմազանովը կոչ անում Հայաստանին դիրքավորվել որպես հակաարևմտյան դաշինքում գտնվող պետություն։ Շարմազանովն, ակնհայտորեն, մոռացել է նշել Մինսկի անունը։

Շարմազանովը նկատել է նաև Մոսկվա-Անկարա գործընկերային հարաբերությունները, բայց այլ կերպ է փորձել ներկայացնել դա՝ նշելով. «Մոսկվայի այլընտրանքը Անկարան է։ Մի նայեք, որ Մոսկվան ու Անկարան այսօր ունեն որոշակի հարաբերություններ, այդ հարաբերություններից ավելի շատ ունեն հակասություններ»։ Հավանաբար այդ հակասությունների մասին էր ասում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, երբ հայտարարում էր, որ Ղարաբաղում Թուրքիայի հետ հաջող օպերացիա իրականացրին։ Ակնհայտ է, որ մերօրյա «ընդդիմության» արտաքին, ներքին քաղաքականության առաջնահերթությունը Մոսկվան է և նրա շահը։ Հայաստանին էլ ինչ մնաց՝ մնաց։  

Մոլդովայի ընդդիմադիր, ռուսամետ «Սոր» կուսակցությունը, օրինակ, դուրս էր եկել ցույցերի՝ իբր գազի գնի բարձրացման դեմ և ակնհայտ պրոռուսական կոչեր էր անում։ Օրինակը բերել ենք՝ ցույց տալու համար, որ տարբեր երկրներում ռուսական ազդեցության գործակալները կուսակցությունները դիմակազերծ են եղել և արդեն բացահայտ են գործում՝ սպասարկելով ոչ թե իրենց երկրների, այլ Ռուսաստանի, իսկ ավելի կոնկրետ՝ Կրեմլի շահերը։ Հայաստանը բացառություն չէ։

Վովա Հակոբյան


civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: