ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Շնորհավոր ձեր տոնը, Հայոց Անահիտ աստվածուհու նմանակ մայրեր ու դուստրեր

«Դուք էիք, որ ազատության տատասկոտ ճանապարհին ցավոտ ու բոսոր մշուշի մեջ ամենից գեղեցիկ, ամենից խիզախ երազներ հյուսեցիք:

Դուք էիք, որ ըմբոստության ժայռերի բարձրությունից գահավեժ նետվեցիք ժողովրդի մեծ տառապանքի ծովը, որ ուռած ու մրրկածուփ եռում էր ձեր ոտքերի տակ:
Դուք էիք, որ բռնության եւ արհավիրքի խեղդող խավարի մեջ բոցավառ աչքերի փայլով մոլորված ու լքված հոգիների ուղիները լուսավորեցիք: ՓԱ՛ՌՔ ՁԵԶ…»:
Ավետիս ԱՀԱՐՈՆՅԱՆ
Եվ բնավ պատահական չէ, որ գարնանային հրաշք զարթոնքին նշվող առաջին տոնը նվիրվել է կանանց, իսկ հայուհիներին՝ ընծայաբերվել ամբողջ միամսյակ: Ասպետական վերաբերմունք, որին լիուլի արժանի են մեր մամիկներն ու մայրիկները, մեր քույրերն ու սիրասուն կանայք: Հայ կինը, լինելով համեստ ու հնազանդ, չափավոր ու կանոնակարգված, մշտապես առանձնացել է նախանձելի իր վարքուբարքով, առինքնող կերպարով, վտանգի պահին հայրենանվիրումի ու ինքնազոհողության պատրաստ խնկելի իր նկարագրով: Նրա ըմբոստ ոգին օրհասական պահին մշտապես հավատարիմ է մնացել հայրենի տան, ընտանիքի սրբության գաղափարին՝ նախընտրելով մահն անպատիվ կյանքից: Նման դրվագների պակաս չունի վաղնջական մեր պատմությունը:
Ընտանեկան արժանապատվությունը ամեն ինչից բարձր դասող, զավակների մեջ հայրենասիրության ոգի սերմանող հայ մայրը հարկ եղած դեպքում օրորոցայինի փոխարեն ռազմի երգեր է շեփորել, ի զեն կոչել «փափկասուն հայ տիկնանց», ոգեշնչել հայոց դյուցազուններին եւ մարտնչել ոսոխի դեմ՝ նրանց համահավասար: Հիշենք աշխարհում նմանը չունեցող հայոց դյուցազնավեպը, որում լիովին բացահայտված է հայ կնոջ դերը: Էպոսում հայ կինը տղամարդուն ինքնավստահություն, թափ ու թռիչք, անպարտելի քաջության, վճռականորեն մինչեւ հաղթանակ պայքարելու ոգի է ներշնչում՝ քաջ գիտակցելով սեփական արժանապատվության եւ ուժի արժեքը:
Մեր ժողովրդի պատմությունը առավելապես մաքառումների ու ազգային ազատագրական  պայքարի պատմություն է եղել: Այդ պայքարին առավել գործուն մասնակցություն են ցուցաբերել հատկապես մեր խլված էրգրի՝ արեւմտահայ կանայք: Դրան նպաստել է ամենօրյա անմիջական ճնշումների ու նվաստացումների ենթարկվելու, դրանց ականատեսը լինելու հանգամանքը, ինչպես նաեւ վճռական ազատամարտում իրենց ամուսիններին սատարելու նրանց բուռն ձգտումը: Նրանցից մեկը հայդուկապետ Աղբյուր Սերոբի առյուծասիրտ կինն էր՝ Ախլաթ գավառի Թեղուտ գյուղի ծնունդ Սոսե Մայրիկը:
Ինչպես ժամանակը ներկայացնող վավերագրերն են հուշում՝ այդպիսի հերոս մայրիկներից է եղել Վանի Այգեստան թաղում մեծ հարգանք ու հեղինակություն վայելող Դրախտի Մայրիկը՝ Նանիկ Ջինոյանը, ով իր դստեր՝ Երանուհու հետ երկար տարիներ բանտարկվել է ազատագրական շարժմանն ակտիվորեն մասնակցելու համար: Ազգային ազատագրական շարժման գործին Թավրիզում անձնվիրաբար օժանդակել է Նունե Մայրիկը՝ սավանով ծածկված զենք ու զինամթերք է հասցրել մարտնչողներին: Ազատաբաղձության սքանչելի օրինակներ են ցուցաբերել սասունցի հայուհիներ Ալիքանցի Հավուն, Սեմալցի Մարգոն, Շենիկցի Շաքեն, հայդուկ Սաքոյի կին Մարիամը, խմբապետ Ռըպենի ստեղծած կանանց զորաջոկատը, Ցրոնքի Շուշոն, նրա հետ կռվող կանայք, Ուրֆայի գոյամարտում՝ Եղիսաբեթ Յոթնեղբայրյանը, Խանում Քեթենջյանը, Մարիամ Չիլինգարյանը: Մուսա լեռան հերոսամարտում անօրինակ սխրանքներ են գործել Շուշան Գասպարյանը, Մանուշակ Յագուպյանը, բազմաթիվ այլ հերոսուհիներ…
Փառք ձեզ, դժոխային ժամանակների ու նորօրյա հայդուկաշունչ-հայդուկածին հայուհիներ: Փառք ու խոնարհում արցախյան ազատամարտերում մարտնչած, հայոց քաջերին հաղթական ոգի ներշնչած ու նրանց վերքերին վիրակապ դրած գթության քույրերին: Սեր ու սփոփանք մեր որդեկորույս մայրերին, իրենց ջահել ասպետներին հայրենյաց սիրուն նվիրաբերած ջահել հարսներին: Թող որ այսուհետ ուրախության արցունքներով շողան ՀԱՅՈՒՀՈՒԴ հմայիչ աչքերը, օրորոցները թող շենանան հազար-հազար նորածինների ճիչով, թող նորաբաց գարունը օվսաննաներով ցնծա յուրաքանչյուրիդ հոգում: Թող զուլալվի Հայոց բախտի խռովյալ երկինքը, եւ թագադրվի աշխարհի ու հայաստանյան գարունը՝ բաղձալի խաղաղությամբ:
Շնորհավոր ձեր տոնը, Հայոց Անահիտ աստվածուհու նմանակ մայրեր ու դուստրեր…
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ  


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: