ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մի քարի պատմութիւն

Բագրատունի երկու արքայազնների բարձրաքանդակները

Շահէն Հովսէփեան
966 թ. Աշոտ Գ. Ողորմած Բագրատունի թագաւորը (953-977 թթ.), իր աւագ որդուն՝ Սմբատին, թագաժառանգ է կարգում, իսկ միւս որդուն՝ Գուրգէնին, Տաշիր-Ձորագետի կառավարիչ, փոխարքայի տիտղոսով:
966 թ. նաև աւարտին է հասնում Խոսրովանուշ թագուհու հովանաւորութեամբ, Սանահին վանքում Ս.Ամենափրկիչ եկեղեցու կառուցումը: Սոյն եկեղեցու արտաքին արևելեան պատի ուղղանկիւն մի խորշի մէջ, տեղադրւած է Սմբատի և Գուրգէնի բարձրաքանդակները, որոնք ձեռքներում պահած ունեն եկեղեցու մանրակերտը:
1-Ս.Ամենափրկիչ եկեղեցու արևելեան պատը
Երկուսն էլ ներկայացւած են ամբողջ հասակով և հագներին ունեն իշխանական միանման զգեստներ: Բարձրաքանդակի շրջանակի վերևի մասում ԿԻՒՐԻԿԷ ԹԱԳԱՒՈՐ և ՍՄԲԱՏ ԹԱԳԱՒՈՐ արձանագրութիւնն է:
2-Սանահին վանքի բարձրաքանդակի մանրամասը
977 թ. մահանում է Աշոտ Ողորմած թագաւորը և գահ է բարձրանում Սմբատ Բ. Տիեզերակալը (977-989 թթ.):
Չնայած, որ Աշոտ Ողորմած թագաւորը Գուրգէնին էր յանձնել հիւսիսային շրջանների իշխանութիւնը, նրան տալով փոխարքայի տիտղոս, բայց դա չէր նշանակում, որ նրան կարգել էր թագաւոր, որը յիշատակւել է բարձրաքանդակի վերևի մասում: Աշոտ Ողորմած թագաւորը նպատակ է ունեցել նրան տալ լայն լիազորութիւններ, որպէսզի հնարաւորութիւն ունենայ առանց խոչնդոտի, շրջանի ինքնապաշտպանութիւնը կազմակերպի, որովհետև Հայաստանը հիւսիսից վտանգւած էր Կովկասեան ցեղախմբերի նաև արաբ ամիրաների կողմից:
Ուստի քննելով եկեղեցու պատին գտնւող բարձրաքանդակի քարերի տեղադրման ձևը, պարզւում է, որ այն տեղադրւել է շատ աւելի ուշ քան 966 թւականը: Իսկ գիտենք, որ 979 թ. Սմբատ թագաւորի հրամանով Սանահին վանքը դառնում է Գուգարք նահանգի հոգևոր կենտրոն, այսինքն այն տարածքը, որտեղ գտնւում էր Գուրգէնի տիրապետոթեան տակ:
981 թ. Գուրգէնը ապստամբւում է Սմբատ թագաւորի դէմ և իրեն հռչակում թագաւոր: Գուրգէնը, որը տեղացիների բառբառով կոչւում էր Կիւրիկէ, հիմնում է Կիւրիկեան թագաւորութիւնը: Սանահինում տեղադրւած երկու եղբայրների բարձրաքանդակը, 981 թւականին է պատկանում, որը ըստ Կ.Ղաֆադարեանի տեղադրւել է Գուրգէնի հրամանով, իրեն ներկայացնելու որպէս եղբորը հետ համահաւասար թագաւոր:
Սոյն բարձրաքանդակը Սանահին վանքում տեղադրելու պատճառը պարզ է, որովհետև վանքը գտնւում էր Գուրգէնի տիրապետութեան տակ, իսկ Ս.Ամենափրկիչ եկեղեցին իր մայրն էր կառուցել:
Պատերազմից խուսափելու համար, երկարատև բանակցութիւններ է տեղի ունենում, որի արդիւնքում Սմբատը մի հրովարտակով ճանաչում է Գուրգէնի թագաւորութիւնը Տաշիր, Ձորագետ և Կախեթ շրջանների վրայ, իսկ Գուրգէնը ընդունում է Անիի Բագրատունեաց թագաւորութեան գերագահութիւնը:
Բանակցութիւնների ընթացքին Խոսրովանուշ թագուհու հովանաւորութեամբ Հաղպատի վանքում, որը գտնւում էր Անիի թագաւորութեան հովանի ներքոյ, կառուցւում էր Ս.Նշան եկեղեցին, որը աւարտին է հասնում 991 թ. և Սանահին վանքի Ս.Ամենափրկիչ եկեղեցու բարձրաքանդակի թեմայով, մի նոր բարձրաքանդակ է տեղադրւում եկեղեցու արևելեան պատին, ներկայացնելով երկու եղբայրներին, բայց այս անգամ տարբեր ձևով:
3-Ս.Նշան եկեղեցու արևելեան պատը
Եկեղեցու կառուցման հետ միաժամանակ, նրա արևելեան պատի մէջ ուղղանկիւն մի խորշում քանդակւած է Գուրգէն (Կիւրիկէ) և Սմբատ (Տիեզերակալ) Բագրատունի եղբայրների ամբողջ հասակով բարձրաքանդակը, որոնք ձեռքներին բռնած ունեն եկեղեցու մանրակերտը: Սնբատը հագին ունի թագաւորական զգեստ, որը նման է Անիում գտնւած Աշոտ Ողորմած թագաւորի արձանի զգեստին:
4-Հաղպատի վանքի բարձրաքանդակի մանրամասը
Քննելով բարձրաքանդակը պարզւում է, որ այն տեղադրւել է պատի մէջ եկեղեցու կառուցման ժամանակ, ուստի հաւանաբար այն պատրաստւել է Սմբատ թագաւորի հրամանով հակազդելու Սանահինի բարձրաքանդակին, որի պատճառով էլ իրեն ներկայացրել է թագաւորական իսկ Գուրգէնին իշխանական հագուստներով: Կայ այն տեսակէտը, որ սոյն բարձրաքանդակը տեղադրւել է նրանց մօր՝ Խոսովանուշ թագուհու հրամանով, որպէս համերաշխութեան նշան:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: