ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ի՞նչ են պայմանավորվել Լավրովն ու Ալիևը, որից հետո Ադրբեջանը որոշել է «անցնել գործի»

Արցախում մարտի 5-ին տեղի ունեցած ահաբեկչությունը վկայում է Բաքվի իշխանական վերնախավում առկա գարնանային սրացման մասին, որը, նկատենք, հաջորդում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցին։ Ի՞նչ օրակարգով էր Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ԱԳ նախարարը մեկնել Բաքու, ո՞ր հարցերի շուրջ է ձեռք բերվել պայմանավորվածություն, որոնց շուրջ՝ ոչ, ինչից հետո Ադրբեջանը որոշել է «անցնել գործի»։

Նկատենք, որ օրեր առաջ տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում, որի ժամանակ կողմերը քննարկել էին  հումանիտար հարցեր, սակայն Ադրբեջանը շտապել էր այն ներկայացնել որպես արցախահայության ռեինտեգրացիայի գործընթաց։  Մի քանի օր անց էլ, փաստորեն, արցախահայերին «իր քաղաքացիները» համարող Ադրբեջանը «ռեինտեգրացիայի» շրջանակներում որոշել է  ահաբեկչական  ակտ իրականացնել նույն այդ քաղաքացիների նկատմամբ։ 

Ադրբեջանի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո կատարած բոլոր գործողությունները՝ սկսած Խծաբերդի, Հին թաղերի օկուպացիայից  մինչև վերջին՝ զոհերով ուղեկցված դիվերսիոն հարձակումը, ծաղրուծանակ են հիշյալ հայտարարության և դրա մոդերատորի  նկատմամբ։ Քանիցս ենք նշել՝ ամենամեծ ծաղրը Ադրբեջանի՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի մանդատը մինչև օրս չստորագրելն է։  ՌԴ-ն, փաստորեն, բացի այն բանից, որ ի վիճակի չեղավ հասնել Արցախում իր ռազմական ներկայության իրավական երաշխիքի՝ խաղաղապահ մանդատի հաստատմանը Ադրբեջանի կողմից, այլև ի վիճակի չէ կատարել նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունից բխող մնացած բոլոր՝ հատկապես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորմանը վերաբերող  պարտավորությունները։ Այդ է պատճառը, որ ՌԴ-ն այդքան տոլերանտ է Ադրբեջանի՝ վերջ չունեցող  կապրիզների  նկատմամբ, և եթե անգամ ի վիճակի չէ  բավարարել դրանք, ապա դեմ չէ, որ դրանց բավարարմանը Ադրբեջանը հասնի ինքնագլուխ։  Միայն թե՝ այնպես, որ «կողքից նայողների» մոտ տպավորություն ստեղծվի, որ այդ Ալի՛ևն ուզեց և հասավ իր ուզածին,  այդ  Արցախն ու ՀՀ-ն  թույլ գտնվեցին, չընդդիմացան և զիջեցին,  հետևապես ՌԴ-ն այդ հարցում բնավ էլ մեղք ու մեղավորություն չունի։ Խոսքը հատկապես այն կապրիզների բավարարման մասին է, որոնք  ներառված չեն նոյեմբերի 9-ի հայտարարության մոդերատորի  գրած տեքստում («Զանգեզուրի միջանցք», Լաչինի միջանցքում անցակետի տեղադրում և այլ՝ առայժմ չբարձրաձայնված կապրիզներ)։ Եվ Ադրբեջանն, ահա,  փորձում է դրանք կյանքի կոչել ահաբեկչական ակտերի,  սադրանքների հրահրմամբ, Լաչինի  միջանցքը փակելու,  էսկալացիայի մշտական սպառնալիքով։ 
Ակնհայտ է, որ Ադրբեջանին տանջող  «փորացավն»  այս փուլում  Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումն է։ Ուշադրության է արժանի  այս թեմայով  օրեր առաջ Բաքվում  ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի  արած հետևյալ հայտարարությունը. «Լաչինի միջանցքի կենսագործունեության ռեժիմը պետք է լիարժեքորեն համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության դրույթներին, ինչը բացառապես քաղաքացիական և հումանիտար բեռների և քաղաքացիական անձանց ազատ տեղաշարժի ապահովում է ենթադրում։ Մեր շփումներում մենք փորձում ենք հասնել դրան՝ նախևառաջ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի միջոցով։ Որևէ հսկիչ անցագրային կետերի ստեղծում այնտեղ նախատեսված չէ, բայց առկա կասկածները, թե արդյոք միջանցքն օգտագործվո՞ւմ է ինչպես հարկն է, տեխնիկական միջոցներով փարատելու հնարավորություն գոյություն ունի»։ 

Անցակետ տեղադրելու  Ադրբեջանի ցանկությունը,  ինչպես տեսնում ենք, ՌԴ-ի  «դաբրոն», գոնե հրապարակավ,  չստացավ, սակայն դա չի նշանակում, որ  Ալիևը նման «դաբրո» չի ստացել «տակից», ճիշտ նույն կերպ, ինչպես, օրինակ, մեկ տարի առաջ այս օրերին Փառուխ-Քարագլուխ օպերացիան իրականացնելիս։  Ուստի Ալիևը  որոշել է իր պլանը  գլուխ բերելու համար «լեգիտիմ» պատճառաբանություն բստրել՝ իբր օպերատիվ տեղեկատվություն է ստացվել այն մասին, թե Հայաստանից զենք, զինամթերք ու անձնակազմ է տեղափոխվում Լեռնային Ղարաբաղ։  Եվ ահա, մարտի 5-ին տեղի ունեցած  ահաբեկչական ակտը հենց այդ՝ «օպերատիվ տեղեկության» իրացումն էր, որը, նկատենք, տեղի է ունենում ականներ տեղափոխելու մասին Ադրբեջանի պնդումների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման ֆոնին։  Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ  Դատարանի որոշմամբ  հերքվեցին Հայաստանի կողմից ականների ենթադրյալ տեղադրումների վերաբերյալ Ադրբեջանի անհիմն, անհեթեթ հավաստիացումները՝ պարտավորեցնելով վերջինիս  ապաշրջափակել միջանցքն ու վերականգնել դրանով  անխափան երթևեկը։ 

Քանի որ Լաչինի միջանցքը փակ է, և դրանով «չթույլատրված» բեռների՝ զինամթերքի  տեղափոխման մասին խոսելով Ադրբեջանը անհեթեթ վիճակում կհայտնվեր, ուստի «ռազմամթերքի տեղափոխման օպերատիվ տվյալների իրացման» վայրը փակ  միջանցքից որոշվել է  տեղափոխել այն շրջանցող մեկ այլ վայր՝ «Խայփալու» (այն նույնպես ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում է), որտեղ էլ տեղի էր ունեցել  ադրբեջանական կողմի  դիվերսիոն հարձակումը։  Ռազմամթերքի տեղափոխման մասին կեղծ տեղեկություններ շրջանառելով՝ Ադրբեջանն ակնհայտորեն մեկ  կոնկրետ խնդիր է լուծում՝  հող է նախապատրաստում, որպեսզի Լաչինի միջանցքի բացումից հետո այնտեղ  եթե ոչ անցակետ, ապա գոնե տեխնիկական հսկիչ սարքեր տեղադրելու հիմքեր ստեղծի և, ինչպես Լավրովն է ձևակերպել,  «փարատի» միջանցքը նպատակային օգտագործելու կասկածները։  Այլապես ջուրն է լցվում  ամբողջ «աշխատանքը»՝ միջանցքը մոտ երեք ամիս փակ պահելը, միջազգային հանրության թուքումուրն ուտելն ու այն  բացելը՝ առաց դրա դիմաց  որևէ բան  կորզելու։  Միջանցքում տեխնիկական  սարքերի տեղադրումը, նկատենք, նույնպես հակասում է  նոյեմբերի 9-ի հայտարարությանը և միջանցքի շահառուի՝ արցախահայության շահերին։ Հիշյալ հայտարարությամբ, նկատենք, որևէ սահմանափակում չկա առ այն, թե միջանցքով հատկապես ինչպիսի բեռներ պետք է տեղափոխվեն։     
  
Ելենա Ազատյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: