ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ-ին պետք է ոչ միայն անկախ, այլև՝ արդար դատական համակարգ, որտեղ դատավորների միակ մտահոգությունը կլինի Սահմանադրությունն ու օրենքը պահպանելն ու բարեխղճորեն կիրառելը․ Արտաշես Խալաթյան

««Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարը տեղի է ունենում երկրում բախտորոշ իրադարձությունների հանգրվանին, երբ մի կողմից մեծ են արտաքին վտանգները, սակայն ձևավորվում են Հայաստանի արդիականացման և դիմադրունակության բարձրացման նոր հնարավորություններ, անծանոթ, սակայն խոստումնալից ուղիներ:

Հայաստանի Հանրապետության մի ամբողջական՝ երեսնամյա պատմական շրջափուլ այլևս անցյալ է: 2018թ.-ի հեղափոխությունը փակել է բռնապետական քաղաքական ռեժիմի և վերջինիս պատվարը հանդիսացող մենաշնորհային կորզիչ տնտեսական համակարգի անփառունակ էջը»,- «Հանուն Հանրապետության» կուսակցության արհահերթ համագումարի ժամանակ իր ելույթում ասաց կուսակցության քաղխորհրդի անդամ Արտաշես Խալաթյանը։

Նա նշեց, որ ցավոք, անցյալի ախտերն այնքան էիր սրվել, դրանց մետաստազներն այնքան էին ախտահարել հասարակությունն ու պետությունը, որ օբյեկտիվ, ինչու ոչ, նաև սուբյեկտիվ պատճառներով հնարավոր չեղավ խուսափել ավերիչ պատերազմից և ցավալի պարտությունից, միևնույն ժամանակ, հեղափոխության առաջացրած պոզիտիվ ցնցումը և հետպատերազմական շոկը, միասին վերցրած, արթնացրին մեր ժողովրդին, մեզ բոլորիս, ստիպեցին հասկանալ ինքնիշխանության և ժողովրդավարության իրական կարևորությունը, որոնք գրքերից վերցրած տեսական երևույթներ չեն, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ազատության, անվտանգության և բարեկեցության բանալիները:

«Պատահական չէ, որ հեղափոխությունից հետո և առավել ուժգին՝ հետպատերազմյան շրջանում, ցայսօր ներքին և արտաքին թշնամիները թիրախավորել են երկու հիմնարար արժեքներ, որոնք ամրագրված են Հայաստանի անկախության հռչակագրում և Սահմանադրության 1-ին անփոփոխ հոդվածում՝ ինքնիշխանություն և ժողովրդավարություն: Այս երկուսից որևէ մեկի կորուստը Հայաստանի համար նշանակում է պետականության կորուստ: Դրանում կարելի է համոզվել՝ հետահայաց կերպով ուսումնասիրելով նախահեղափոխական իրադարձությունները. Հայաստանը փորձել են կոտրել մի քանի փուլով՝ 1998թ.-ի պալատական հեղաշրջմամբ, 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին երկրի քաղաքական ընտրանու գնդակահարմամբ, 2008թ.-ի մարտի 1-ին, երբ տանկերի ու փամփուշտների տարափի տակ հայտնվեց արդեն իշխանատեր ՀՀ քաղաքացին և 2020թ.-ի պատերազմով, երբ փորձ արվեց Հայաստանը կազմաքանդել արտաքին ագրեսիայով»,-ասաց Արտաշես Խալաթյանը: 

Նա նշեց, որ նախընթաց արհավիրքները Հայաստանի քաղաքացու, հայաստանյան բոլոր առողջ քաղաքական ուժերի համար ձևավորել են հետևյալ անշրջելի կարմիր գծերը՝ ժողովրդի քվեն այլևս երբեք չպետք է կեղծվի, Հայաստանի ինքնիշխանությունը սակարկության չպետք է դրվի, Հայաստանի քաղաքացու ազատությունը կյանքի բոլոր ոլորտներում՝ քաղաքականից մինչև սոցիալ-տնտեսական և մշակութային, պետք է սրբորեն պահպանվի և պաշտպանվի:

Ի հավելումն նա նշեց, որ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը կանգնած է հեղափոխության և հեղափոխության արժեքների կողքին և հետևողականորեն փողոցում և խորհրդարանում, եթերում և բակերում, իր պատասխանատվությունը եւ հանձնառությունը համարելով՝ պաշտպանել, պաշտպանում և պաշտպանելու է Հայաստանի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը՝ հայ ժողովրդի հարատևման այս երկու հիմնասյուները:

«Գործող իշխանությունը, լիահույս ենք, ամբողջովին գիտակցում է ներքին և արտաքին բախտորոշ իրադարձությունների խորապատկերում Հայաստանի նշյալ կենսական առաջնահերթությունները: Միևնույն ժամանակ, անթույլատրելիորեն դանդաղ է կենսագործվում հեղափոխական օրակարգը. Հայաստանին օր առաջ պետք է ունենալ նոր լեգիտիմ Սահմանադրություն, որը կընդունվի, իրավամբ, ժողովրդի կամահայտնությամբ, Հայաստանին պետք է ոչ միայն անկախ, այլև արդար դատական համակարգ, որտեղ դատավորների միակ մտահոգությունը կլինի Սահմանադրությունն ու օրենքը պահպանելն ու բարեխղճորեն կիրառելը, Հայաստանին պետք է նոր Հայաստանի կարիքներին համապատասխանող քաղաքական համակարգ, որտեղ իշխանությունն ու ընդդիմությունը կունենան համադրելի բազային սկզբունքներ և կգտնվեն ժողովրդավարական կոնսեսուսի մեջ և, վերջապես, Հայաստանին պետք է խաղաղություն»,-ասաց Արտաշես Խալաթյանը: 

Եզրափակելով ելույթը՝ Արտաշես Խալաթյանն ասաց, որ ինքնիշխան, ժողովրդավարական և խաղաղ Հայաստանը հայ մարդու ստեղծագործ ներուժի իրացման օրրանը պետք է լինի․Սպարտա կառուցելը չստացվեց. զինվորական կարգապահության փոխարեն՝ ստացանք ռազմա-օլիգարխիկ դիկտատուրա․ «Հետևաբար եկե՛ք միասին կառուցենք հայկական Աթենքը՝ հայկական ժողովրդավարությունը՝ հանուն հանրապետության»:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: