ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Այսօր Հայ նոր ճարտարապետության հիմնադրի ծննդյան 145-ամյակն է

Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանը (1878-1936) 20-րդ դարի մեծագույն ճարտարապետներից մեկն է, և նրա հարուստ ճարտարապետական ժառանգությունը Հայաստանում և Ռուսաստանում շարունակում է ոգեշնչել ճարտարապետների նոր սերունդներին և ճարտարապետության բոլոր սիրահարներին:

Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանը (1878-1936) 20-րդ դարի մեծագույն ճարտարապետներից մեկն է, և նրա հարուստ ճարտարապետական ժառանգությունը Հայաստանում և Ռուսաստանում շարունակում է ոգեշնչել ճարտարապետների նոր սերունդներին և ճարտարապետության բոլոր սիրահարներին: Ալեքսանդր Թամանյանին կարելի է համեմատել Անտոնիո Գաուդիի հետ՝ մեկը հավերժ կապված է Երևանի, մյուսը՝ Բարսելոնայի հետ:
 
 
Նրա ճարտարապետական առաջին աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն է (150 հզ. բնակչի համար), որը դարձել է մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը: Թամանյանը գոտևորել է քաղաքը, նշել նրա հորինվածքային կենտրոնն ու առանցքները՝ ներկայիս Հանրապետության հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին:
 
Նա անհավանական հաջողությունների հասավ Ռուսական կայսրությունում՝ 36 տարեկան հասակում դառնալով  Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ճարտարապետության ակադեմիկոս: Մոսկվայում իշխան Շչերբատովի տան նախագծի համար Թամանյանը 1914-ին ստացել է Ոսկե մեդալ: Նա Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայի փոխնախագահն էր, Հայաստանի ժողովրդական ճարտարապետ, ՀԽՍՀ Գիտությունների ինստիտուտի ակադեմիկոս (1930):
 
 
Ս. Կատարինե հայկական առաքելական եկեղեցի (Սանկտ Պետերբուրգ)
 
Ալեքսանդր Թամանյանն իր սիրելի հայրենիքում, Հայաստանում հարստացրեց իր ստեղծագործությանը բնորոշ նեոկլասիցիզմը միջնադարյան հայկական ճարտարապետության ձևերով: Ստեղծելով իր ամենամեծ նմուշները՝ Ալեքսանդր Թամանյանը հիմք դրեց հայ նոր ճարտարապետությանը, որը հայտնի է որպես «Թամանյանական դպրոց»:
 
1921 թվականի մայիսի 18-ին Ալեքսանդր Թամանայանը իջևանել է Թավրիզում, ուր որպես ճարտարապետ է աշխատել քաղաքապետարանում մինչ Երևան վերադառնալը։ Այստեղ իրականացրել է քաղաքի բարեկարգման և կառուցապատման բարելավման քաղաքաշինական նախագծեր, ՀՀ հյուպատոս Մուշեղ Տեր-Զաքարյանի տան ճակատի ձևավորման նախագիծը և կառուցել է Մելքոն Բաղդասարյանի տունը Թավրիզի Լիլավա թաղամասի Քարաշենք մասում։ Կառուցապատել է նաև Պարոն Ավագ (Պարնավա) փողոցի՝ Թավրիզի գլխավոր փողոցներից մեկի նախագիծը:
 
Մայրաքաղաք Երևանը իր հարմարավետ դասավորությամբ, Արարատ լեռան հիանալի տեսարանով պարտական է քաղաքի գլխավոր հատակագծի հեղինակ Թամանյանին: Թամանյանի Երևանի հոյակապ օպերայի և բալետի թատրոնը 1937-ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի: Երևանի Կառավարական տան նախագծի համար Ալեքսանդր Թամանյանը 1942-ին հետմահու արժանացել է ԽՍՍՀՄ Ստալինյան մրցանակի:
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: