ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՌԴ-ն այժմ փորձում է ինչ-որ զիջում պոկել Արցախից, ապա նոր բացել Լաչինի միջանցքը. քաղաքագետ

Քաղաքագետ, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ միջազգային ձևաչափի գործարկումը շատ կարևոր է հենց նման՝ բանակցող կողմերի երկիմաստ և միմյանց հակասող հայտարարությունները բացառելու համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այսօր կրկին արծարծել է Ստեփանակերտ-Բաքու երկխոսության նպատակով միջազգային հարթակ ձևավորելու թեման։ «Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։ ՀՀ-ի  համար կարևոր նշանակություն ունի ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների խնդիրների լուծմանն ուղղված երաշխիքային մեխանիզմի ստեղծումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն»,- հայտարարել է  ՀՀ վարչապետը։  

ՀՀ բարձր ղեկավարությունը առաջին անգամ չէ, որ բարձրացնում է  Բաքու-Ստեփանակերտ երկխոսության այսպիսի՝ միջազգային ֆորմատի անհրաժեշտության հարցը և այն կյանքի կոչելու ուղղությամբ հետևողականորեն աշխատում է միջազգային գործընկերների հետ։ Մասնավորապես,  ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նախորդ ամիս հայտարարել էր. «Հայկական կողմի համար ավելի կարևոր է միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծումը, որի շրջանակներում Ստեփանակերտը և Բաքուն կքննարկեն անվտանգությունը և իրավունքները: Թե դա ո՞ր ֆորմատով կկատարվի՝ դա չի առաջնայինը, առաջնայինը մեխանիզմի ստեղծումն է»: 

Բաքուն, սակայն,  միջազգային մեխանիզմի ներդրման  մասին հայկական կողմից բարձրաձայնվող առաջարկն այս ընթացքում  կտրուկ մերժում էր՝ տարբեր անհեթեթ պատրվակներով, որոնցից մեկն էլ, նշենք, Արցախում Ռուբեն Վարդանյանի նշանակումն էր պետնախարարի պաշտոնում։ Նշենք, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև 44-օրյա պատերազմից հետո ռուսական միջնորդությամբ քանիցս տեղի են ունեցել հանդիպում-բանակցություններ, որոնք, սակայն, բացառապես վերաբերել են հումանիտար հարցերի։ Ի կատարումն ԱՀ ԱԽ  2023 թ. փետրվարի 28-ի նիստում կայացված որոշմանն էլ  աշխատանքային խումբ է ձևավորվել, որի նպատակն է ադրբեջանական կողմի հետ քննարկել հենց այդ՝ հրատապ  հումանիտար հարցերը։ Մարտի 1-ին, ինչպես հայտնի է, կայացել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը ռուս խաղաղապահների միջնորդությամբ, քննարկման օրակարգում են եղել  մասնավորապես Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելը, միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելը, էլեկտրաէներգիայի և գազի անխափան մատակարարման հարցերը։  Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել նաև կողմերի միջև հետադարձ կապի կայուն մեխանիզմի ձևավորման պայմանավորվածություն։ Երեկ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել և, անդրադառնալով Բաքվի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը,  նշել էր, որ նման ձևաչափով շփումները չեն կարող փոխարինել լիարժեք խաղաղ բանակցություններին, և որ  հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է վերականգնել «միջազգային միջնորդական ձևաչափը»։  Իսկ  հանդիպումից կարճ ժամանակ անց ադրբեջանական կողմը բոլորովին այլ՝ քննարկման բուն բովանդակությունից ու գործընթացից շեղված ապատեղեկատվություն  տարածեց՝ մասնավորապես հայտարարելով, որ հանդիպմանը քննարկվել են «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչության՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հարցեր»։

Այսօր Ստեփանակերտն  արձագանքել է  ադրբեջանական կողմի՝ հանդիպման օրակարգի  վերաբերյալ մեկնաբանություններին և դրանք  անվանել  «խեղաթյուրված»՝  հորդորելով  «չտրվել ադրբեջանական քարոզչամեքենայի հերյուրանքներին»։  

Նկատենք, որ Պետդեպն էլ իր հերթին է արձագանքել կայացած հանդիպմանն ու ողջունելով «Բաքվի և ԼՂ բնակչության ներկայացուցիչների միջև փոխգործակցությունը»՝  հույս է հայտնել, որ «բոլոր կողմերը կարող են հետագայում ևս պահպանել արդյունավետ հաղորդակցման ուղիները»։ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումը ողջունել էր նաև Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։  

Ակնհայտ է, որ Ադրբեջանը, որը դեմ էր երկխոսության միջազգային մեխանիզմի ներդրմանը, այժմ փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանն ու նախօրեի  հանդիպում-քննարկումը մատուցել որպես «միջազգային տեսանելի երկխոսության» ապացույց։ Ինչպիսի՞ն պիտի լինի Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների միջազգային  մեխանիզմը, արդյոք ռուսական միջնորդությամբ կայացած հանդիպումը և դրան հաջորդած միջազգային արձագանքները նշանակո՞ւմ են, որ հենց սա է միջազգայնորեն տեսանելի մեխանիզմի գործարկումը։ Հաշվի առնենք, որ պաշտոնական Ստեփանակերտը այլ կերպ է ներկայացնում հանդիպման փաստը,  ադրբեջանական կողմը՝ տրամագծորեն այլ։   

Քաղաքագետ, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ միջազգային ձևաչափի գործարկումը շատ կարևոր է հենց նման՝ բանակցող կողմերի երկիմաստ և միմյանց հակասող  հայտարարությունները բացառելու համար։ «Եթե մասնավորապես ՌԴ-ի միջնորդությամբ  քննարկումները տեղի ունենան, կամ եթե միայն Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի ունենա երկխոսությունը, ապա միշտ վտանգ կա (ինչպես որ այս անգամ եղավ), որ Ադրբեջանը մանիպուլացնելու և ստելու է։ Ինչպես միշտ է անում։  Դրա համար է կարևոր միջազգային մեխանիզմի գործարկումը։  Ակնհայտ է, որ այն ձևաչափը, որով կայացել է քննարկումը, բնավ էլ միջազգայնորեն տեսանելի ձևաչափը չէ։ Երբ կողմերը վեր են կենում  բանակցությունների սեղանից, և ամեն մեկը մի բան է հայտարարում, դա չեղավ միջազգայնորեն տեսանելի։ Եվ եթե միջազգային հանրության որոշ ներկայացուցիչների կողմից ողջունվել է կայացած քննարկումը, այսպիսով չեմ կարծում, որ իրենք  նկատի են ունեցել, որ սա հենց ա՛յն ֆորմատն է, որի շուրջ պայմանավորվել են  ՀՀ-ն և Ադրբեջանը թե՛ Մյունխենում, թե՛ մինչ այդ՝ Վաշինգտոնում՝ ձևավորել թափանցիկ, տեսանելի ձևաչափ, որին կմասնակցեն  միջազգային հանրության ներկայացուցիչներ»,- ասաց մեր զրուցակիցը։  Իսկ ո՞ր կառույցների ներկայացուցիչներից պետք է կազմված լինի խնդրո առարկա մեխանիզմը, արդյոք դրանում պե՞տք է ներգրավված լինեն ՌԴ-ն կամ Արևմուտքը, թե՞ բոլորովին այլ դերակատարների  մասնակցությամբ  ձևաչափ պետք է ստեղծվի։ «Մոտավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի պես մի ֆորմատ, որը ոչ թե  կփոխարինի այդ խմբին, այլ ժամանակավորապես կլրացնի, մինչև որ ՌԴ-ն վերադառնա այդ՝ Մինսկի խմբի  ֆորմատ»,- արձագանքեց պրն Խուրշուդյանը։ 

Վերջինս  համաձայնեց մեր այն դիտարկմանը, որ ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարությունը  տվյալ պարագայում միջնորդական դեր ստանձնելով Արցախի և Բաքվի միջև՝ կարծես փորձում է իրենով անել «միջազգային մեխանիզմ» ասածն ու միանձնյա իրացնել այն։  «Այո, կա նման տպավորություն, և այստեղ մեծ դերակատարություն ունի Արցախը, որպեսզի թույլ չտա որևէ մանիպուլյացիա իր շահերի դեմ։ Որովհետև եթե ՌԴ-ն հաջողի դրանում, և այսուհետ հանդիպումները տեղի ունենան բացառապես իր միջնորդությամբ, ապա դա ուղղակի սաբոտաժի կենթարկի միջազգային ֆորմատը։ Իսկ մենք գիտենք, թե ՌԴ-ի միջնորդությամբ ինչ հակահայ որոշումներ են կայացվում միշտ»։  

Խուրշուդյանին հարցրինք՝ ի՞նչն է պատճառը, որ  Լաչինի միջանցքը ապաշրջափակելու վերաբերյալ Հաագայի դատարանի  որոշումը Ադրբեջանը մինչև այժմ չի կատարել,  ինչո՞ւ է «ոտքը կախ գցում», որոշել է այս անգա՞մ էլ դեմ գնալ միջազգային հանրության պահանջին, թե՞ գուցե ՌԴ-ի հետ կուլիսներում ինչ-որ հարցեր են համաձայնեցնում, և միայն դրանից հետո  տեղի կունենա միջանցքի բացումը։ «Քանի որ Ադրբեջանը, ինչպես միշտ, գործում է ՌԴ-ի հետ միասին, ապա ՌԴ-ն չի կարող թույլ տալ, որ միջազգային հանրության, տվյալ դեպքում՝ Արևմուտքի որոշմամբ Ադրբեջանը ապաշրջափակի միջանցքը, ինչը հերթական ապացույցը կլինի առ այն, թե ով է Արցախի և ՀՀ-ի իրական դաշնակիցը և ով՝ թշնամին։ Այդ պատճառով էլ ՌԴ-ն այժմ փորձում է բանակցությունների նոր հնարավորություններ գեներացնել և դրանց արդյունքում ինչ-որ բան կորզել Արցախից։ Օրինակ՝ Կաշենի հանքավայրի շահագործման փոխանցում Ադրբեջանին կամ՝ հանքավայրի շահույթների մի մասի փոխանցում և այլն։ Այսինքն՝ պոկել ինչ-որ զիջում, ապա նոր բացել միջանցքը, որպեսզի անունը դնեն այսպես՝ այ, այս զիջման արդյունքում բացվեց միջանցքը և ոչ թե Արևմուտքի պահանջով կամ միջազգային հանրության ճնշման ներքո։ Սա շատ սկզբունքային հարց է իրենց համար։ Ամեն դեպքում, ՀՀ-ն չպետք է սպասի, որ այդ գործընթացը զարգանա, այլ, արդեն ձեռքի տակ ունենալով  միջազգային դատարանի  ծանրակշիռ  որոշումը, դիմի ՄԱԿ ԱԽ-ին, որպեսզի պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի դեմ։
Որովհետև Ադրբեջանն իրոք հատել է բոլոր «կարմիր գծերը» և այժմ էլ  արդեն հատում է միջազգային հանրության որոշումների մասով»,- նկատեց Խուրշուդյանը։ 

Հեղինե Մանուկյան
 
Աղբյուր՝ civic.am
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: