ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ-Արևմուտք թույլ կետը հարաբերությունների ոչ պատշաճ փաստաթղթավորումն է, այսօր ավելի անկաշկանդ ենք գործում. քաղաքագետ

Իրավական հարցերով փորձագետ, քաղաքագետ Արտաշես Խալաթյանի համոզմամբ՝ Եվրամիության հիմնական երկրների՝ Ֆրանսիայի և Գերմանիայի հետ Հայաստանի հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են:

 Ֆրանսիայի դեպքում կան պատմականորեն ձևավորված հարաբերություններ, սակայն Գերմանիայի մասով դեռ մեծ աշխատանք կա կատարելու, որն արդեն իսկ հաջողությամբ իրականացվում է:
«Գերմանիան այսօր մեզ համար մեկ տնտեսական գործընկերն է Եվրամիությունում, բացի դա՝ նա նաև մեծ ազդեցություն է ունեցել ԵՄ փաստահավաք առաքելության Հայաստան ուղարկման գործում, որը նշանակում է՝ ձևավորվում է փոխշահավետ քաղաքական երկխոսություն, ինչի շնորհիվ Հայաստանը դառնում է Եվրամիության համար շատ կարևոր գործընկեր, հատկապես՝ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման գործում: Տեսանք նաև, որ մի շարք գերմանական ընկերությունների ներկայացուցչություններ են բացվելու Հայաստանում, որը նշանակում է՝ գերմանական բիզնեսի համար ՀՀ-ն դառնում է բավականին գրավիչ: Սրա արդյունքում Գերմանիան ավելի շատ բան կիմանա հայկական տնտեսական կյանքի և հնարավոր ներդրումային ուղղությունների մասին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում արձանագրում է նա:
Վերջինիս կարծիքով՝ նման տնտեսական համագործակցությունը Գերմանիայի հետ կարևոր է նաև քաղաքական և բարոյական աջակցության տեսանկյունից: Խալաթյանը կարևորում է, որ ներկայումս Եվրամիության երկրները հնարավոր ամեն տեսակ աջակցություն ցուցաբերեն ՀՀ-ին՝ հակակշռելու այն բացասական զարգացումները, որոնք կան Ռուսաստանի պրոադրբեջանական դիրքորոշման հետևանքով:
«Այս առումով մենք ունենք բավականին վտանգավոր իրավիճակ, երբ ՌԴ-ի թողտվությամբ Ադրբեջանը փաստացի խախտում է բոլոր հնարավոր պայմանավորվածությունները և ուժի սպառնալիքի միջոցով փորձում հասնել իր ոչ լեգիտիմ պահանջների բավարարմանը: Այստեղ է, որ Եվրամիության առաջատար պետությունների հատու արձագանքը շատ կարևոր զսպող գործոն է»,- ընդգծում է նա:
Զրուցակիցը, արձագանքելով նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի այն հայտարարությանը, ըստ որի՝ ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է հանգել երկարաժամկետ լուծման՝ ի բարօրություն մարդկանց, ասում է՝ պետք է հասկանալ, որ այսօր գոյություն ունի Արևմուտք-Ռուսաստան դիմակայություն, ու այդ համատեքստում Արցախի հարցով Արևմուտքի պրոհայկական դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները սերտացնող ՌԴ-ն փոխում է Արցախյան հակամարտության հարցը:
«Սա նշանակում է, որ ռուսական կողմը լրիվ այլ սկզբունքներով է փորձում կարգավորման բերել Հայաստանին, այսինքն՝ աստիճանաբար Արցախին կորպորացնելով Ադրբեջանի կազմում կամ թողնելով այն անորոշ կարգավիճակում ու սահմաններով: Այս համատեքստում Արևմուտքը ձևավորում է այլ նարատիվ, որը հիմնված է մասնավորապես Ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի իրացման վրա, որն էլ բխում է Արդարադատության միջազգային դատարանի կայացրած միջանկյալ միջոց կիրառելու որոշման տրամաբանությունից, որտեղ հստակ արձանագրվում է՝ Ադրբեջանը փակել է Լաչինը միջանցքը՝ դրանով իսկ խախտելով արցախահայության հիմնարար իրավունքները: Սա ենթադրում է, որ «Անջատում հանուն փրկության» կոնցեպտը, որի մասին տարիներ շարունակ խոսել է հայկական դիվանագիտությունը, կարող է միս ու արյուն ստանալ հենց Ադրբեջանի պահվածքի հետևանքով»,- նկատում է նա:
Դիտարկմանը, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, հնարավոր է՝ առաջիկայում ստորագրվի ՀՀ-ում ԵՄ առաքելության ներկայությունը կարգավորող պայմանագիր, ի՞նչ կարևորություն ունի սա, զրուցակիցն ասում է՝ սա շատ ողջունելի քայլ է, որովհետև Արևմուտքի և Հայաստանի միջև հարաբերություններում ամենաթույլ կետը դրանց ոչ պատշաճ փաստաթղթավորումն է:
«Երբեմն լինում են փոխադարձ ձգտումներ, ընկալումներ ու գործողությունների սինխրոնացում, բայց չկան դրանց համար անհրաժեշտ իրավական հիմքեր, որի հիմնական զսպող պատճառներից է ՌԴ-ին չբարկացնելու՝ Հայաստանի մշտական վախն ու անհանգստությունը: Լավ է, որ Հայաստանն այսօր շատ ավելի անկաշկանդ է գործում: Եվրամիությունն այս պարագայում հստակ պարտավորությունն է ստանձնելու ՀՀ-ի անվտանգության ապահովման գործում, որը զսպող հանգամանք է թե՛ Ռուսաստանի, թե՛ Ադրբեջանի համար, որոնք այսուհետ Եվրամիության հետ հարաբերվելիս չեն կարող անտեսել վերջինիս գործողությունները Հայաստանում, որովհետև նա արդեն մարդասիրական գործողություններից անցում է կատարում հստակ ենթակառուցվածքների ձևավորմանը հայ-եվրոպական անվտանգային հարաբերություններում»,- շեշտում է նա:
Խալաթյանի դիտարկմամբ՝ կարծես թե Եվրամիությունն ու Հայաստանն ավելի շատ են հավատարիմ Ռուսաստանի հովանավորությամբ կքնված եռակողմ հայտարարության կյանքի կոչմանը, քան ՌԴ-ն ու Ադրբեջանը:
«Փաստացի, ՀՀ վարչապետը մինչև այժմ գործում է եռակողմ հայտարարությանը համապատասխան, հետևաբար սին են Ռուսաստանի այն դժգոհությունները, թե փորձ է արվում ՌԴ-ի ստեղծած անվտանգային ճարտարապետությունը քանդել: Իրականում հակառակն է՝ Ռուսաստանն ինքը, այլևս հավատարիմ չլինելով այդ ճարտարապետությանը, բավարար ջանքեր չի գործադրում եռակողմ հայտարարության մնացած դրությունների կյանքի կոչման համար: Այստեղ հատկանշական է Հայաստանի և Եվրամիության գործողությունների միարժեք լեգիտիմությունը, թեկուզ և հետպատերազմյան քաղաքական կարգավորման ճարտարապետության գործում»,- նշում է նա:
Նատալի Մկրտչյան
armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: