ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսաստանը թույլ չի տալիս, որ իրանական գազը մեծ ծավալներով մտնի Հայաստան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը:

-Տիկին Բեգիջանյան, նախորդ շաբաթ խցափակվել է Վրաստանը և Հայաստանը սնուցող «Հյուսիսային Կովկաս–Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարը: Նշվում է, որ մենք  չենք կարողանում դրան զուգահեռ օգտագործել Իրան-Հայաստան գազատարը, օգտագործում ենք դրա ընդամենը 15-20 տոկոսը: Ինչո՞ւ չի օգտագործվում ողջ պոտենցյալը:
Ընդհանրապես, Հայաստանն ի սկզբանե, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, Իրանի հետ փոխհարաբերությունները չեն կարևորել: Հայկական կողմը միշտ մտածել է, որ երևի Ռուսաստանը չի ցանկանա, որ ակտիվանա հայ-իրանական հարաբերությունները, Իրանն էլ ասում է՝ չեք ուզում, դուք գիտեք: Ասում են՝ մենք հազարամյակների բարեկամներ ենք, օրինակելի հարաբերություններ ունենք, ու դրանով հարաբերություններն ավարտվել են:
Գազի վերաբերյալ համաձայնագիրը Հայաստանն ու Իրանը ստորագրել են դեռևս 1992 թվականին, երբ ԱԳ նախարարը Րաֆֆի Հովհաննիսյանն էր, սակայն ի վերջո, գազատարը շահագործման հանձնվեց միայն 2011-ին: Բացի այդ, գնալով այդ խողովակը բարակեց, բարակեց, հիմա էլ նույնիսկ այդ բարակ խողովակն ամբողջ հզորությամբ չի գործում: Այսինքն մենք երբևէ լուրջ չենք վերաբերվել Իրանի հետ հարաբերություններին, մենք դիվանագետներ չունենք, որովհետև փոխհարաբերությունները հենվում են շահերի վրա: Իսկ Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են՝ անկախ նրանից, թե Հայաստանում և Իրանում ինչ վարչակարգ է: Հանուն այդ շահերի սպասարկման մենք պետք է ամեն ինչ անենք, բայց մենք ոչինչ չենք անում: Այսօր էլ չենք անում, այսօր էլ չենք օգտվում նրանից, որ Իրանը բուռն ցանկություն է ցուցաբերում բոլոր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցելու առումով:
Մենք մտածում ենք՝ բա Եվրոպան ինչ կասի, Ամերիկան ինչ կասի: Ամերիկան ընդամենը կոչ կանի՝ ձեր հարցերը լուծեք բանակցություններով, դրանից էն կողմ ոչինչ չի ասելու կամ անելու: Նրանք, որոնք քաղաքականություն հասկանում են, նրանք չեն ասի ոչինչ: Ամերիկան էլ չի ասի, իսկ եթե ասի, կասենք, դե բեր քո զորքը էստեղ կանգնեցրու: Ոչ ոք նման բան չի ասի, որովհետև դա քո անվտանգության իրավունքն է: Մենք պետք է այս առիթն օգտագործենք: Եթե այդ մարդիկ հայտարարում են ամբողջ աշխարհով մեկ, որ իրենց համար բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է, նրանք ոնց կարող են գալ ու մնալ: Անգամ Ուկրաինայի դեպքում, որն Իրանին մեղադրում է Ռուսաստանին ԱԹՍ-ներ տալու մեջ, այդուհանդերձ Իրանը հայտարարում է, որ իրենք կողմնակից են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
Իսկ թե ինչու է Հայաստանն այդքան քիչ օգտագործում իրանական գազ, այստեղ դեր ունի Ռուսաստանը, որը թույլ չի տալիս, որ իրանական գազը մեծ ծավալներով մտնի Հայաստան, որովհետև իրենք մտածում են՝ մենք կծախենք Հայաստանին գազ, ինչու թողնենք Իրանը ծախի: Հիմա Ռուսաստանը, որ նեղն է ընկել, ավելի շատ նավթ է արտահանում Չինաստան ու դրա հետևանքով Իրանի արտահանումը կրճատվել է: Հայաստանն առաջ ամեն ինչով ենթարկվում էր Ռուսաստանին, հիմա տեսնենք, թե ինչ կլինի: Մենք պետք է գիտակցենք, որ Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը թե մեզ համար, թե իրենք համար կենսական է: Այսօր աշխարհը զարմացել է, թե ինչպես է Իրանը էժան և շատ արդյունավետ դրոններ արտադրում: Իրանական դրոնները աշխարհում նմանատիպ դրոններից մի քանի անգամ էժան են և ավելի էֆեկտիվ:
Էկոնոմիկայի նախարար Քերոբյանը նշում է, որ 2020 թվականին Իրանի հետ մեր առևտրաշրջանառությունը 400 մլն դոլար է եղել, 2021-ին՝ 500 մլն դրամ, իսկ արդեն 2022-ին այն 700 մլն դոլարից ավելի է եղել, և նախարարը հայտարարել է, որ մոտ ժամանակներս հատելու ենք մեկ մլրդ դոլարի սահմանը: Դուք սա իրատեսակա՞ն եք համարում:
Իհարկե, իրատեսական է: Գիտե՞ք ինչու է Իրանի հետ ապրանքաշրջանառությունն այսքան աճել, դրա պատճառն Իրանում փողի արժեզրկումն է, որի արդյունքում այնտեղից ներմուծումները շատ ավելի ձեռնտու են:
Ինչո՞վ է պայմանավորված, որ բոլոր կառավարությունների ժամանակ էլ Իրանի հետ երրորդ էլեկտրագծի կառուցումը կյանքի չի կոչվում:
Մեր կառավարությունները չեն սիրում ենթակառուցվածքային գործեր անել: Նայեք, թե ենթակառուցվածքային առումով ի՞նչ ենք արել 4 տարվա մեջ ժողովրդավարական Հայաստանում: Ոչինչ չի արվել: Դրա վրա փող չեն դնում, չկա ազգային, ռազմավարական ծրագիր: Դրա համար ամեն մի կառավարություն գալիս մի բան ասում է, գնում է: Եթե դու չունես ծրագիր, որ այսքան տարի հետո Հայաստանը պետք է ունենա, օրինակ, արևային էներգիայի այս աստիճանի մակարդակ, այսքան ինքնաբավության մակարդակ, տիրություն չես անում քո ջրային ռեսուրսներին, ինչն այսօր աշխարհում ամենաթանկ ռեսուրսներից մեկն է: Հայաստանն այսքան տարիների ընթացքում ոչ մի ռազմավարական ծրագիր չի իրագործել: Միայն այդ էլեկտրագծի կառուցումն է, որ պետք է անենք, դա էլ չենք անում:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: