ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մուրադ Գասիևը Հայաստանի քաղաքացիություն է ստացել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է WBA և IBF վարկածներով առաջին ծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մուրադ Գասիևին:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների հավաքականի երկրորդ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը:

Մարտի 3-ին Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր մենամարտում ռուսաստանցի Մուրադ Գասիևը կմրցի ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Բալոգուի հետ։

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մուրադ Գասիևը ծանրքաշային կարգում WBA Asia վարկածով Ասիայի, իսկ EBP վարկածով՝ Եվրասիայի գործող չեմպիոնն է։

Բռնցքամարտիկը օրերս Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել:

«Լիահույս եմ՝ մոտ ապագայում կմենամարտեք նաև որպես հայաստանցի ներկայացուցիչ և հաղթանակած կբարձրացնեք նաև Հայաստանի դրոշը»,- դիմելով նրան՝ ասել է Կարեն Գիլոյանը: Փոխնախարարը հաջողություն և հաղթանակ է մաղթել Մուրադ Գասիևին առաջիկա մենամարտում և հավելել, որ հետևելու է բռնցքամարտիկի ելույթին:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գասիևն իր հերթին հաստատել է հետագայում Հայաստանի դրոշի ներքո ռինգ դուրս գալու հնարավորությունը: Նա նշել է, որ երկար ճանապարհ է անցել այս մարզաձևում և նպատակ ունի պայքարելու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմենամարտեն Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներ Սամվել Ապրեյանն ու Ղուկաս Ղուկասյանը, ինչպես նաև Արման Գալստյանն ու Հայրիկ Նազարյանը։
 
Աղբյուր՝ civic.am
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: