ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գրիգոր Մինասյանը Քրիստինա Քվինին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումները

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը շնորհավորել է Քրիստինա Քվինին՝ դեսպան նշանակվելու կապակցությամբ:

Գրիգոր Մինասյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առաքելության և Արդարադատության նախարարության տարիների համագործակցությունը: Նախարարը կարևորել է ԱՄՆ աջակցությունը՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թթ. միջոցառումների ծրագրի մշակման և Ներքին գործերի նախարարության, Պարեկային ծառայության կայացման գործընթացին աջակցելու համար:

Հանդիպմանը նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումները, հանրային կառավարման բարեփոխումներն ու դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Մասնավորապես՝ ընդգծվել են արդարադատության ոլորտում իրականացվող դատաիրավական բարեփոխումները, որոնց նպատակն է բարձրացնել դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը, թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, բարձրացնել հանրային ծառայությունների մատուցման որակը, ներդնել էլեկտրոնային արդարադատության միասնական կառավարման հարթակը:

Նշվել է նաև ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև շարունակական համագործակցությունն ու ընդգծվել՝ ներկայումս հաշտարարության ոլորտը բարեփոխելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Նախարարը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ մեկնարկած՝ «Հայաստանում արդարադատության ոլորտի աջակցության» հնգամյա ծրագիրը, որի նպատակն է աջակցելու ՀՀ Կառավարությանը՝ ձևավորելու ավելի անաչառ և անկախ արդարադատության համակարգ և բարձրացնելու իրավունքի գերակայության հանդեպ հանրային վստահությունը։
Դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացումը նպաստելու է ժողովրդավարության զարգացմանը:
Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը՝ արդարադատության ոլորտի բարեփոխումների իրագործման համար: Արդարադատության նախարարությունը հույս է հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն կցուցաբերի աջակցություն՝ հանրային կառավարման բարեփոխումների ոլորտի դոնորների համակարգման և փորձագետների ընտրության հարցում:
Կողմերը կարևորել են 2022 թվականին ԱՄՆ-ում ստորագրված՝ արդարադատության ոլորտին վերաբերող երկու համատեղ գործողությունների ծրագրերը, որոնք միտված են հակակոռուպցիոն և իրավապահ ոլորտների բարեփոխմանը:
Նախարարն ու դեսպանը փոխանակել են երկուստեք հետաքրքրություն առաջացնող հարցերը:
 
Աղբյուր՝ civic.am
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: