ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մարտի 1-ը ամենևին սգո օր չէ, այլ համատեքստ ունի. մեր եղբայրների կյանքի, պայքարի խորհուրդն այլ բանի մասին է. ՀՀ վարչապետ

Մարտի 1-ից 15 տարի անց այսօր Երևանում տեղի ունեցավ այդ օրվա զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը։

Հուշարձանը տեղադրվեց Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված այգում՝ նույն վայրում, որտեղ 2008 թվականի Մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) մարդ և վիրավորվեցին տասնյակ ոստիկաններ, զինծառայողներ ու քաղաքացիական անձինք։
Քանդակի հեղինակ Ալբերտ Վարդանյանն այն անվանակոչել է «Ազդեցություն և հակազդեցություն», արձանն ամբողջությամբ բրոնզապատ է։  
Հուշարձանի բացմանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, զոհվածների ընտանիքների անդամները, նրանց համախոհ և գաղափարակից ընկերները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Մարտի 1-ի իրադարձություններին, իր խոսքում ընդգծեց՝ Մարտի 1-ին նվիրված այս հուշարձանը պետք է տեսանելի վկայություն լինի՝ ինչով ենք մենք զբաղված ամեն օր, ինչ ենք մենք կառուցում վաղվա օրվա համար։
«Մենք այսօր ոգեկոչում ենք զոհերի հիշատակն ու վերհիշում այդ օրվա իրդարձությունները, դրան նախորդող իրադարձությունները։ Մարտի 1-ը ամենևին էլ սգո օր չէ, որովհետև մենք սգում ենք զոհերի փաստը, ոգեկոչում ենք նրանց հիիշատակը, բայց Մարտի 1-ը այլ համատեքստ ունի, և մեր եղբայրների կյանքի, պայքարի խորհուրդը այլ բանի մասին է։ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո առիթ ունեցա ասելու, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ է, որ ընտրությունները ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց են։ Ես անձամբ եմ էականորեն ներգրաված եղել այդ իրադարձություններին։ Իրականում Մարտի 1-ը 2008 թվականի ժողովրդավարության պակասի մասին է, ժողովրդի ազատ կամքը դեֆորմացնելու, արտահայտելու որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու մասին է։ Մարտի 1-ի խորհուրդը այնպես պետք է ընկալենք, որ այդ պայքարի զոհողությունները հասել են իրենց նպատակակետին․ այսօր ՀՀ-ում ընտրություններ կեղծելը շրջված էջ է»,- ասաց վարչապետը:
Ըստ նրա՝ դրա երաշխավորը որևէ Կառավարություն, իշխանություն չէ, այլ ՀՀ ժողովուրդը, որը 30-ամյա անկախության, պետականության ընթացքում ճշգրտում է իր նպատակակետը, որը անկախ, ինքնիշխան, ուժեղ պետություն, ազատ և ստեղծագործ կյանքում ապրելու տեսլականն է, ազատ և երջանիկ կանքով ապրելու տեսլականը։  
«Ուզում եմ ընդգծել, որ Մարտի 1-ը այն մասին է, թե ինչպես ենք մենք օգտագործում այն ժամանակը, որը մենք ունենք որպես պետություն, անկախ երկիր։ Մարտի 1-ի հետևանքները հետագայում նաև 2022 թվականի սեպտեմբերին արտահայտվեցին այն վատնված ժամանակները, որոնք պետք է մենք օգտագործեինք։ Մարտի 1-ի հուշարձանը պետք է տեսանելի վկայություն լինի՝ ինչ ենք մենք կառուցում վաղվա համար, որովհետև այս օրը այս օրն է՝ որպես երեկվա հետևանք․ վաղը այսօր է լինելու՝ կրիկին որպես երեկվա հետևանք։ Մարտի 1-ի զոհերը անկախության և ինքնիշխանության, իրավունքների համար ընկած մեր բոլոր եղբայրների օրինակը մեզ պետք է անընդհատ պարտադրի վերադառնալ այս հարցին՝ ինչն ենք ճիշտ անում, սխալ, որտեղ ենք համոզված, որ ճշմարիտ ենք ընկալում իրականությունը»,- նշեց Կառավարության ղեկավարը:
Վարչապետը նաև շեշտեց՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ արժանի լինենք Մարտի 1-ի զոհերին, 44-օրյա, Արցախյան առաջին, 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմների զոհերին:
armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: