ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մարտի 1-ի իրադարձություններին նվիրված հուշարձանը պատրաստ է

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի համոզմամբ՝ Երևանում Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կարևորությունն այն է, որ սրանով ընդգծվում է, թե ինչ «ամոթ» ենք ունեցել այդ օրը: Ըստ նրա՝ հուշարձանի տեղադրման վայրի ընտրությունը ևս պատահական չէ. այն տեղադրվելու է նույն տարածքում, որտեղ տեղի են ունեցել մարտիմեկյան հրեշավոր դեպքերը:

Նշենք, որ արդեն պատրաստ է Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանը, այն տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցին և այգուն հարող տարածքում՝ Մյասնիկյանի արձանի կողքը: Հեղինակել է Ալբերտ Վարդանյանը:
Անդրադառնալով հուշարձանի տեսքի շուրջ ծայր առած քննարկումներին և քննադատություններին՝ Անի Խաչատրյանն ասում է՝ առաջին հայացքից իրեն էլ է անհասկանալի թվացել, սակայն իրական պատկերը հասկանալու համար պետք է սպասենք, որ հուշահամալիրն ամբողջությամբ պատրաստ լինի: «Հայելային լուծումներ են, որ մոտենալուն պես նաև սեփական արտացոլանքդ ես տեսնելու, այսինքն՝ դու նրանցից մեկն ես: Ցանկացած ճարտարապետական լուծում, նման նախագիծ միշտ հակասական կարծիքների էլ է արժանանում»,- նկատում է նա:
Ըստ Անի Խաչատրյանի՝ մինչ հուշարձանի կառուցումը մտածել է Երևանում «ամոթի» պատ ունենալու մասին, որտեղ պարբերաբար կփակցվեին այն մարդկանց նկարները, որոնք վնասել են Հայոց պետականությանն ու ինքնիշխանությանը:
«Մտածում էի, թե ինչ տարբերակով առաջարկել քաղաքապետարանին, որ այնտեղ լինեն այն մարդկանց նկարները, որոնք Հայաստանի դեմ նման քայլեր են արել, ոչ միայն արյունոտ՝ մարտիմեկյան, այլ առհասարակ, ով ՀՀ անկախությունը դնում է կասկածի տակ, ով համարում է, որ ՀՀ ապագան միութենական պետությունն է. վերջերս նման խոսակցություններ շատ են լինում: Նույն Մարգարիտա Սիմոնյանը, որը, իմ կարծիքով, հայ կոչվելու իրավունք չունի»,- ասում է նա:
Խաչատրյանի խոսքով՝ անկախ ամեն ինչից՝ ինքը հանգիստ չի կարող ապրել և քնել, քանի դեռ թե՛ Մարտի 1-ի, թե՛ Հոկտեմբերի 27-ի, թե՛ 2004 թվականի ապրիլի 12-ի դեպքերի պատասխանատուները չեն պատժվել. «Ես սպասում եմ, որ գալու է այդ վճիռների օրը, և մենք լսելու ենք անուններ: Տարիներ են անցել, վերքերը սպիանում են, բայց հիշողության էջերը, միևնույն է, սպիտակ ու դատարկ են: Այդ էջերը պետք է լցվեն, ես սպասում եմ, որ այն, ինչի միջով մենք անցանք, պատասխանատուները պատասխան են տալու»:
«Հանրապետություն» կուսակցության անդամի համոզմամբ՝ անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ: «Չմոռանանք, որ պատերազմից հետո Բաղրամյան պողոտայում «բեմադրություններ» էին բեմադրվում, ամբիոններից ու տարբեր հարթակներից կոչեր էին հնչում, այնպես որ ամեն ինչ սպասելի է և հնարավոր: Հուսով եմ, որ երկրի անվտանգությունը ապահովող մարմինները կկանխեն նման միջադեպերը»,- նշում է նա:
Խաչատրյանը նաև վերհիշում է՝ նախկինում չկար խոսքի ազատություն, և վախի մթնոլորտ էր տիրում, մարդիկ, որոնք դեմ էին գործող իշխանություններին, երկյուղում էին իրենց կարծիքը հայտնել, գնալ հանրահավաքների:
«Ես բազմիցս ասում էի, որ հանրահավաքներին եկողները հերոսներ էին: Այն ժամանակ ցանկացած մարդ, որը ընդդիմություն էր, մահապարտ էր: Գնում էինք հանրահավաքների՝ չիմանալով՝ հաջորդ վայրկյանին ինչ է լինելու մեզ հետ: Մենք անցել ենք 2004 թվականի ապրիլի 12-ը, որը Մարտի 1-ի նախաբանն էր: Մարտի 1-ին ես 18-19 տարեկան էի, որ գնում էի հանրահավաքների, հաջորդ վայրկյանին մեզ տանում էին ոստիկանության բաժիններ, ծեծում էին, տարբեր տեսակի հալածանքների ենթարկում՝ սկսած աշխատանքի հնարավորություն չունենալուց,- հիշում է նա:
Ըստ ավագանու անդամի՝ այսօրվա ընդդիմությունը նման իրավիճակների միջով չի անցնում. «Այսօրվա ընդդիմությունը բարձրաձայն, ամենավերջին բառերով հնարավորություն ունի խոսելու, հաթաթաներ տալու հնարավորություն: Այն ժամանակ մի հեռուստաընկերություն կար, որ լուսաբանում էր մեզ՝ «Ա1+»-ը, իսկ այսօրվա ընդդիմությունն իր սեփական կայքերն ու հեռուստաընկերություններն ունի, որոնք իրենց ուզածն ասում ու արտահայտում են ամեն ձև»:
Հերմինե Կարապետյան
armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: