ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ալիևի դեմքը փրկել էր պետք, և Մոսկվան զոհաբերեց իր դրած խոչընդոտին․ Սաֆարյանը՝ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին

Ռուբեն Վարդանյանի արագ պաշտոնանկության կրեմլյան գերշահագրգռությունը, շտապողականությունն ու արագացումը։ Ահա թե ՄԱԿ-ի արդարադատութան միջազգային դատարանի որոշումն ինչպես է բոլորին «գործի դրել» ու շտապեցնում....

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․
 
«Ռուբեն Վարդանյանի արագ պաշտոնանկության կրեմլյան գերշահագրգռությունը, շտապողականությունն ու արագացումը։ Ահա թե ՄԱԿ-ի արդարադատութան միջազգային դատարանի որոշումն ինչպես է բոլորին «գործի դրել» ու շտապեցնում....
 
 
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի սպառողների էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը վերականգնելու վերաբերյալ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու վերաբերյալ:
Ռուսները արտակարգ հասկացել են, որ Ադրբեջանը ստիպված է կատարել ՄԱԿ-ի դատարանի որոշումը, և արագ կազմակերպել են կողմերի միջև հանդիպում: Եթե Ադրբեջանը կատարեր դատարանի վճիռը, հեռանար ճանապարհից, իսկ միջանցքը չբացվեր, ՄԱԿ-ում կդրվեր ռուսների փոխարինելու հարցը:
Այս խնդրով Ստեփանակերտ-Բաքու բանակցություններն արագ կազմակերպելու ու Արևմուտքից առաջ ընկնելու համար Մոսկվայից ստիպված էին հեռացնել իրենց դրած խոչննդոտին՝ Ռուբեն Վարդանյանին: Եթե Վարդանյանը մնար այս օրերին, Ալիևը չէր կարողանալու բանակցեել ռուսական ֆորմատում ու բացել միջանցքը...
 
Ալիևի դեմքը փրկել էր պետք ու Մոսկվան զոհաբերեց իր իսկ դրած խոչընդոտին...
Հետագայում Ալիևը Արցախի ներկայացուցիչների հետ այս հանդիպումները կփորձի Արևմուտքի վրա ծախել իբրև միջազգայնորեն տեսանելի երկխոսություն, ինչին Բլինկենը չի հավատա, ՄԱԿ-ին էլ կներկայացնի որպես դատարանի որոշման կատարման քայլեր, ինչ-որ մի ժամանակ կրկին չբացելով, մեղքը ռուսների վրա բարդելով, բայց իմիտացիա անելով, թե ինքը չխոչընդոտելու քալլեր է արել, ինչպես նշված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ»։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: