ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելացնել Իրանից դեպի Հայաստան գազամատակարարման ծավալները

Իրանից Հայաստան տարեկան ներկրվում է 365մլն խ.մ. գազ «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագրի շրջանակում, երկու երկրների միջև կա պայմանավորվածություն այդ ծավալների ավելացման մասին։

Օրերս այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը։ Իր հերթին ՏԿԵ նախարարի ոլորտային տեղակալ Հակոբ Վարդանյանն էլ նշել է, որ հայկական կողմն առաջարկել է ավելի շատ գազ ներկրնել Իրանից, բայց Թեհրանը պայման է դրել․ «Մենք այս պահի դրությամբ ունենք հնարավորություն գործող գծերի թողունակության պայմաններում ևս գազի քանակը որոշակի առումով ավելացնելու։ Դրա համար մինչև գծի պատրաստ լինելը անպայման ուզում ենք պայմանագրի փոփոխությունները ստորագրվեն, և հնարավորություն կունենանք ավելացնելու։ 2014 թվականից ի վեր որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև գործակցի հարցը չվերջնականացվի, հին գործակիցներով իրանական կողմն անհամաձայնություն է հայտնել ավելի մեծ ծավալներով փոխանակում իրականացնել»։
 
Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի պաշտոնյաների այս հայտարարությանը, նշեց, որ Իրանի 13-րդ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ լրջորեն հետամուտ է հարևան և բարեկամ երկրների հետ զարգացնելու և ընդլայնելու արևտրատնտեսական կապերն ու ապրանքափոխանակման ծավալները։
«Նկատի ունենալով հայ-իրանական տնտեսաքաղաքական  հարաբերություններում վերջերս նկատվող զգալի աճը, և այն, որ ներկայումս Հայաստանի հիմնական  էներգետիկ պահանջները մատակարարող մյուս գործընկեր Ռուսաստանը էներգա-տնտեսական շրջափակման է ենթարկվել Արևմուտքի կողմից, ուստի բնական է, որ Իրանը փորձում է Ռուսաստանի էներգամատակարարման շուկաներում որպես այլընտրանքային մատակարար հանդես գալ միջազգային շուկաներում՝ չնայած այն իրականությանը, որ Իրանը ևս այդ առումով պատժամիջոցների է ենթարկվել Արևմուտքի կողմից, սակայն, որոշ բացառություններ կան Իրանի նավթի ու գազի մատակարարման ոլորտում, և Հայաստանը ընդգրկված է Իրանից էներգիայի ներմուծման արտոնության ցանկում։ Հետևաբար, թե՛ Հայաստանը և թե՛ Իրանը շահագրգռված են էներգետիկ և այլ տնտեսական ոլորտներում խորացնել ու ընդլայնել փոխշահավետ գործակցությունը»,-ասաց Շահմուրադյանը։
 
Նշվում է, որ եթե երկու երկրների միջև կա պայմանավորվածություն այդ ծավալները մեծացնելու, ապա դա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական շահագրգռությամբ է պայմանավորված։ Իրանահայ գործիչը նշեց, որ օրերս Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալի Ռեզա փեյման Փաքի խոսքերը․ «Իրանը Հայաստան արտահանող երկրների շարքում Ռուսաստանից և Չինաստանից հետո երրորդն է»: Նա նաև ընդգծել է, որ այժմ Հայաստան արտահանման ծավալը կազմում է 437 մլն դոլար, և երկու երկրների միջև առևտրային պլանի համաձայն՝ այն պետք է հասնի 3 մլրդ դոլարի։
Շահմուրադյանի խոսքով՝ Իրանը միտված է իր արևտրատնտեսական և քաղաքական կապերն ու հարաբերություններն բազմակողմանիորեն  և կրկնակի ավելացնել Հայաստանի հետ։ Արդեն վերջին ամիսներին զգալիորեն աճել է Հայաստանի առևտրատնտեսական, մշակութային, էներգետիկ, տրանսպորտային, գիտական և այլ ոլորտների պետական և ոչ պետական պատվիրակությունների հաճախակի այցերն Իրան, ինչն էլ վկայում է Իրան-Հայաստան հարաբերությունների նորմատիվ և ընդլայնվող հարաբերությունների աճի մասին։
«Հատկապես դա նկատելի է Ադրբեջանի Հանրապետության բռնապետ Իլհամ Ալիևի և նրա ռեժիմի պաշտոնատարների կողմից Իրանի դեմ հնչեցրած անհիմն մեղադրանքների և սպառնալից հայտարարություններից հետո։ Բնական է, որ Իրանը Ալիևի հակաիրանական հայտարարություններին և սադրիչ քայլերին պետք է պատասխաներ համարժեք քայլերով, որոնցից մեկը, անկասկած, Հայաստանի հետ բազմակողմանի և բազմաշերտ հարաբերությունների ընդլայնումն է՝ ի պատասխան Իրանի նկատմամբ թշնամական տրամադրությամբ լցված Ալիևի վարչակազմի։ Իհարկե, Իրանը ներկայումս ունի ներքին պահանջների ցանցում էլեկտրամատակարարման պակաս, որի պահանջների մի մասը բավարարում է Հայաստանից ներմուծվող «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» էլեկտրաէներգիայով»,-ասաց նա՝ հավելելով, որ վերջերս Իրանի և Հայաստանի էներգետիկայի համապատասխան նախարարությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելացնել Իրանից դեպի Հայաստան գազամատակարարման ծավալները,  իսկ Հայաստանը գործարկման է հանձնելու դեպի Իրան էլեկտրամատակարարման երրորդ հոսքագիծը։
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: