ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ նախագահը սիրիահայ համայնքի հետ քննարկել է Սիրիայում երկրաշարժի առաջացրած դժվարությունների հաղթահարման ուղիները

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 22-ին ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների, որոնց հետ քննարկվել են վերջերս Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները և առաջացած դժվարությունների հաղթահարման ուղիները, ինչպես նաև համայնքին հուզող մի շարք խնդիրներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, դեսպանության սիրիահայ համայնքի հանձնաժողովի ատենապետ, բժիշկ Ջորջ Բարսեղյանը, հանձնաժողովի այլ անդամներ, դեսպանատան աշխատակիցներ, գործարարներ:

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 22-ին ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների, որոնց հետ քննարկվել են վերջերս Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները և առաջացած դժվարությունների հաղթահարման ուղիները, ինչպես նաև համայնքին հուզող մի շարք խնդիրներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, դեսպանության սիրիահայ համայնքի հանձնաժողովի ատենապետ, բժիշկ Ջորջ Բարսեղյանը, հանձնաժողովի այլ անդամներ, դեսպանատան աշխատակիցներ, գործարարներ:
Ըստ աղբյուրի՝ ոչ պաշտոնական, անմիջական զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը ևս մեկ անգամ իր խորին ցավակցություն է հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին աղետալի երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ զոհերի, վիրավորների և հսկայական ավերածությունների պատճառ է դարձել:
«Դժբախտության ժամանակ պարտավոր ենք միմյանց օգնել: Մենք ամենօրյա շփումների մեջ ենք Սիրիայի մեր գործընկերների հետ և մեր ունեցած հնարավորությունների սահմաններում փորձում ենք մեղմել ձեր ցավը:
Ուզում եմ մեկ անգամ ևս ցավակցել Սիրիայի ժողովրդին: Ամենակարևորն այն է, որ ձեր մեջ ուժը չպակասի, հույսը չկորչի»,- ասել է նախագահը:

Նշվում է, որ սիրիահայերը բարձր են գնահատել այդ դժվարին օրերին Հայաստանի կառավարության անփոխարինելի օգնությունը: Դեսպան Նորա Արիսյանը նշել է, որ Հայաստանը ևս մեկ անգամ ապացուցել է, որ Սիրիայի լավագույն բարեկամներից մեկն է և կանգնել է Սիրիայի կողքին: Նրա խոսքով՝ նույնիսկ Հայաստանի սովորական քաղաքացիները դիմել են իրենց՝ Սիրիային օգնության ձեռք մեկնելու ցանկությամբ:

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ Սիրիան մոտ ապագայում կկարողանա դժվարությունները հաղթահարել և ոտքի կանգնել, և շեշտել իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել սիրիահայ համայնքի խնդիրների հաղթահարմանը և լավագույն ավանդույթներ ունեցող հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների խորացմանը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: