ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուբեն Վարդանյանը հեռացվելու է Արցախի պետնախարարի պաշտոնից, օրերս Լաչինի միջանցքը կբացվի. քաղաքագետ

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ խոսելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի սպասվելիք տեսաուղերձից:

Ռուբեն Վարդանյանը հեռացվելու է Արցախի պետական նախարարի պաշտոնից: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ խոսելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի սպասվելիք տեսաուղերձից:
 
«Այո՛, հեռացվելու է: Չնայած, որքանով գիտեմ, դա իր իսկ ցանկությունն է, բայց ինչ-ինչ պատճառներով պարոն Վարդանյանը չի ուզում դրա մասին բաց խոսել: Այս իրավիճակում կարծում եմ, որ Արայիկ Հարությունյանը նրան հրամանագրով կազատի պաշտոնից»,- նշում է Ստեփանյանը:
 
 
Վերջինիս կարծիքով՝ մոտ օրերս կարող ենք սպասել նաև Լաչինի միջանցքի բացմանը: Հարցադրմանը՝ այդ երկու հանգամանքները փոխկապակցվա՞ծ են, քաղաքագետը դրական է արձագանքում. «Միանշանակ կապ ունեն: Հույս ունեմ, որ արցախյան կողմից այլ զիջումներ չեն լինելու, թեև չեմ էլ բացառում, որ կարող են այլ զիջումներ էլ լինել»:
Ստեփանյանը նկատում է՝ Ալիևի համար սկզբունքային է, որ Ռուբեն Վարդանյանն այնտեղ չլինի, որովհետև վերջինիս ներկայությունն Արցախում միանշանակ ուժեղացնում է Ռուսաստանի դիրքերը:
«Ռուսաստանը, որն այնտեղ ունի նոմինալ ներկայություն խաղաղապահների տեսքով, Ռուբեն Վարդանյանին էլ ունենալով որպես Արցախի մարզպան, ստանում է ավելի լեգիտիմ հնարավորություն՝ ղեկավարելու ամբողջ Արցախը»,- նշում է նա:
Դավիթ Ստեփանյանի համոզմամբ՝ այն իրողությունները, որը որ ունենք, դրանց պարագայում Վարդանյանի հրաժարականը չի բխում Արցախի և արցախցիների շահերից:
«Որովհետև այս իրավիճակում մենք ունենք հետևյալ ընտրությունը՝ կա՛մ Արցախը լինում է ռուսական, կա՛մ ադրբեջանական: Կարծում եմ, եթե ընտրության հարցը այսպես է դրված, հայերին և առաջին հերթին Արցախի բնակչությանը ձեռնտու է, որ Արցախը լինի ռուսական»,- ասում է նա:
 
Ըստ քաղաքագետի՝ բազմիցս նշվել է, որ Լաչինի միջանցքի հարցը պետք է լուծի Ռուսաստանը, սակայն տեսանք, որ նա ի վիճակի չէ, և բնական էր, որ լինելու էր կոմպրոմիս, այդ թվում՝ նրա կողմից:
«Այո՛, Վարդանյանի հեռացումը համաձայնեցված է: Դա համընդունելի կոմպրոմիս է, որի արդյունքում Ալիևը կփրկի իր դեմքը: Նրան որևէ հանգամանք է պետք, որ իր ժողովրդի առաջ այդ փաստը թափահարի և նշի, որ ինքը «գեներալ» է, «ադմիրալ»: Իր համար սա շատ կարևոր է, քանի որ նա, փակելով Լաչինի միջանցքը, իր առաջ դրված խնդիրներից գեթ մեկ խնդիր չի լուծել մինչ օրս, և այսօր այլևս չի կարող փակ պահել այն, որովհետև Մյունխենում նրան պարզ կերպով, տարբեր մակարդակներում ասվել է՝ այդ իրավունքը չունի»,- կարծում է քաղաքագետը:
Ստեփանյանի խոսքով՝ այսքանից հետո, եթե Ադրբեջանի և Արցախի միջև սկսվեն ուղիղ բանակցություններ, այդ պարագայում Հայաստանի Հանրապետությունը որևէ դեր չի ունենալու, և դա հենց ՀՀ-ի դիրքորոշումն է:
 
«Այդ դիրքորոշումն առաջացել է՝ հաշվի առնելով, որ 44-օրյա աղետից հետո Հայաստանը կորցրել է իր իրավունքը և հնարավորությունները՝ ապահովելու Արցախի անվտանգությունը: ՀՀ-ն, ցավոք, Արցախում այլևս վճռորոշ դեր չի խաղում, և այս իրավիճակում, եթե որևէ ձև փորձի մասնակցել այդ բանակցություններին, Ադրբեջանն էլ փորձելու է Հայաստանից միայն ու միայն նոր զիջումներ կորզել, և այն դեպքում, երբ Հայաստանի ղեկավարությունը հայտարարել է՝ իր համար կարմիր գիծ է 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը: Այնպես որ մեզ համար, ցավոք, այլընտրանք չկա, մենք պետք է հեռու մնանք այդ գործընթացից»,- նկատում է նա:
Հարցին՝ Ադրբեջանի հետ բանակցող պաշտոնյան հիմնականում ի՞նչ հատկություններով պետք է օժտված լինի, Ստեփանյանն ասում է՝ պետք է լինի մարդ, որը լավ կիմանա ադրբեջանական «խոհանոցը», մարդ, որը ԼՂԻՄ-ի ժամանակ ընդհանուր համակեցություն է ունեցել ադրբեջանցիների հետ, այսինքն՝ ապրել է ադրբեջանական ԽՍՀՄ տարածքում, հասկանում է ադրբեջանցիների լեզուն և կարող է գալ որոշակի կոմպրոմիսների՝ առաջին հերթին այդ նույն համակեցությունն ինչ-որ կերպ ապահովելու համար:
«Ցավոք, այսօր մենք ստիպված ենք խոսել այդ համակեցության մասին, որովհետև կարծես թե այլ ելք հիմա չունենք: Կա՛մ պետք է շուռ տանք բանակցային տրամաբանությունը և սկսենք զրոյից, այսինքն՝ «Անջատում հանուն փրկության» հիմունքի վրա, կա՛մ պետք է խոսենք Արցախի մասին, որը կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, բայց պարտադիր պետք է ունենա որոշակի ինքնավարության էլեմենտներ, որը թույլ կտա մեր հայրենակիցներին շարունակել ապրել իրենց հայրենիքում: Ընտրությունը սա է: Քանի որ մենք չենք գնում «Անջատում հանուն փրկության» ճանապարհով, կարծում եմ, մնում է երկրորդ տարբերակը»,- ընդգծում է բանախոսը:
Վերջինս նաև շեշտում է՝ որպեսզի արցախահայությունը շարունակի ապրել իր հայրենիքում, միանշանակ պետք են նաև միջազգային երաշխիքներ՝ դիտորդներ:
«Ռուսաստանն այդ երաշխիքները, ինչպես տեսնում ենք, չի կարող տալ, և Ռուբեն Վարդանյանի պատրաստվող հեռացումը դրա հերթական ապացույցն է: Նրա ռեսուրսները շատ սակավ են անգամ Ադրբեջանի և Թուրքիայի վրա ազդելու: Եթե ուզում ենք, որ արցախահայերը շարունակեն ապրել Արցախում, պետք են միջազգային երաշխիքներ՝ ներկայություն, գոնե դիտորդների տեսքով, այնպես, ինչպես դա արվում է Հայաստանում»,- նշում է Դավիթ Ստեփանյանը:
Հերմինե Կարապետյան
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: