ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի պահանջը, ի՞նչ կարող է դրան հետևել». պարզաբանում է Եղիշե Կիրակոսյանը

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանել է. «Կարծում եմ՝ դատարանի որոշումն առանցքային կարևորություն ունի, որովհետև այն իրավաբանորեն պարտադիր է:

Ի՞նչ կարևորություն ունի Հաագայի դատարանի որոշումը և որքանո՞վ այն կնպաստի Լաչինի միջանցքի խնդրի կարգավորմանը. «Առաջին լրատվական»-ի հետ տեսակապի միջոցով պատասխանելով հետևյալ հարցին, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանել է. «Կարծում եմ՝ դատարանի որոշումն առանցքային կարևորություն ունի, որովհետև այն իրավաբանորեն պարտադիր է: Դատարանի նախագահը շեշտեց, որ դատարանի որոշումն առաջացնում է իրավաբանական պարտավորություն և փաստացի ստացվում է, որ բացի եռակողմ համաձայնության շրջանակներում ստանձնած պատավորությունից, Ադրբեջանն ունի ևս մեկ հստակ իրավաբանական պարտավորություն՝ արդեն դատարանի որոշմամբ ամրագրված»:
Հարցին՝ եթե Ադրբեջանը չկատարի դատարանի պահանջը, ի՞նչ կարող է դրան հետևել, Եղիշե Կիրակոսյանը պատասխանել է. «Չեմ կարծում դա լավ արձագանք կունենա միջազգային հանրության կողմից, որովհետև արդեն գործ ունենք մեկ այլ հարթության հետ, և Ադրբեջանի կողմից այդ որոշումը չկատարելն առաջացնելու է առանվազն իրենց երկրի հեղինակության խնդիր և լրացուցիչ բարդություններ: Բնական է, հայկական կողմը պետք է ամեն ինչ անի՝ ադրբեջանական կողմին և միջազգային հանրությանն անընդհատ հիշեցնելու իրենց պարտավորության մասին: Ամեն դեպքում, չեմ կարծում՝ Ադրբեջանի շահերից է բխելու այդ որոշումը չկատարելը»:
Խոսելով դատարանի որոշումը կատարելու ժամկետների մասին՝ Կիրակոսյանն ասել է. «Ժամկետներ կոնկրետ չունենք այս պահի դրությամբ, բայց դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հենց որոշումը հրապարակելու պահից»:

araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: