ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մի խումբ քաղաքացիական և քաղաքական ուժեր հայտարարել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման գործում համախոհության մասին

Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման գործում համախոհության մասին հայտարարություն

Հովսեփ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման գործում  համախոհության մասին հայտարարություն

Փետրվարի 21, 2023 թ., Երեւան

1. Մենք, ներքոստորագրյալներս, համարում ենք, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անվտանգությունը, ժողովրդավարության կայացումը ու մարդու իրավունքների եւ ազատությունների իրացումը, տնտեսական զարգացումը եւ մշակութային ինքնության պահպանումը հնարավոր են միայն եվրաատլանտյան քաղաքակրթության ռազմաքաղաքական դաշինքի շրջանակներում։ 
2020-ի պատերազմը և հաջորդող գործընթացները ակնհայտ դարձրեցին մեր դիրքորոշման ճշմարտացիությունը, առ այն, որ մեր ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի Դաշնության եւ ՀԱՊԿ շահերն ու նպատակները չեն համապատասխանում Հայաստանի պետականության, Հայաստանի քաղաքացիների և համայն հայության շահերին։ Այս իրավիճակում մենք անհրաժեշտ եւ հրատապ ենք համարում Հայաստանի Հանրապետության ինտեգրումը Արևմուտքի ռազմաքաղաքական համակարգերին, այդ թվում՝ Եվրամիությանը, որպես լիիրավ անդամ։ 

2. Վերջին շրջանում ՀՀ իշխանության քայլերը՝ ուղղված Արցախի խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ տեղափոխելուն, ՀՀ անվտանգության և տարածաշրջանային խաղաղության հաստատման հարցերը ԵՄ եւ ԱՄՆ հարթակներում քննարկելուն, ԵՄ դիտորդներին Հայաստան հրավիրելուն ողջունելի են։ Սկսված գործընթացի անբեկանելիությունը ապահովելու նպատակով մենք հետամուտ ենք լինելու, որ այն կրի ամբողջական, թափանցիկ և քաղաքացիական հասարակության կողմից վերահսկելի բնույթ։ Ելնելով վերոգրյալից՝ մենք աջակցելու ենք  Եվրամիությանը եւ Արեւմուտքին Հայաստանի ինտեգրման քայլերին և կոշտ ընդդիմանալու ենք այդ գործընթացից շեղվելու և դանդաղելու դեպքում՝ գործադրելով քաղաքական գործունեության՝ օրենքով թույլատրվող բոլոր գործիքները։ 

3. Միաժամանակ մենք անընդունելի ենք համարում և ստեղծված իրավիճակում գնահատում ենք որպես պետական հանցագործություն խոսքի և մտքի ազատության սահմանափակման, կոռուպցիոն հարաբերությունների հաստատման, հակասահմանադրական միջոցներով իշխանափոխություն, ժողովրդավարությունը տապալելու, միջազգային ասպարեզում Հայաստանը ժողովրդավարական երկրներին հակադրելու որևէ քայլ կամ փորձ։ 

4. Գիտակցելով մեր պատասխանատվությունը մեր հայրենիքի ապագայի համար, պատրաստակամություն ենք հայտնում գործուն ջանքեր ներդնել Հայաստանի եվրոպական եւ եվրաատլանտյան անվտանգային-քաղաքական, տնտեսական եւ այլ համակարգերին  ինտեգրման գործընթացում եւ այդ ուղղությամբ հասունացած հասարակական պահանջի ձեւակերպման, արտահայտման եւ սպասարկման հարցում: 

Ստորագրություններ
1. Հովսեփ Խուրշուդյան, ՙՙԱզատ քաղաքացի՚՚ ՔՆԱԿ ՀԿ նախագահ, ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող,
2. Տիգրան Խզմալյան, Եվրոպական կուսակցության նախագահ, 
3. Արամ Սարգսյան, ՙՙՀանրապետություն՚՚ կուսակցության նախագահ,
4. Կարեն Սարգսյան, Հայ-եվրաատլանտյան ինտեգրման կենտրոն,
5. Հարութ Կալայջյան, Պրո-Արմենիա ՀԿ նախագահ,
6. Հարություն Մկրտչյան, քաղաքագետ,
7. Էդգար Առաքելյան, քաղաքագետ, ՙՙԱզատ Հայաստան նախաձեռնություն՚՚,
8.  Պարույր Հայրիկյան, ԱԻՄ նախագահ /լրացում. ՙՙՀիմնական խնդիրն այնքան կարեւոր է, որ տասերորդական են դառնում ՀՀ իշխանությունների հանդեպ ԱԻՄ զգուշավոր կեցուածքը եւ 2. ՙՙկոշտ ընդդիմանալ՚՚ ձեւակերպման անհասկանալի լինելը/, 
9. Արթուր Այվազյան, Ազգային ժողովրդավարական բեւեռ 
10. Հրանտ Վարդանյան, կինոռեժիսոր,
11. Ռաֆիկ Հակոբյան, ԵՊՀ պրոֆեսոր,
12. Արմեն Հովհաննիսյան, քաղաքական վերլուծաբան,
13. Վազրիկ Պետրոսյան, ՀՀ քաղաքացի,
14. Հասմիկ Թադեւոսյան, ՀՀ քաղաքացի,
15. Լուսինե Պետրոսյան, ՙՙՏաթեւիկ՚՚ ԲՀԿ նախագահ,
16. Էդուարդ Ոսկանյան, ՀՀ քաղաքացի,
17. Լիլիթ Դալաքյան, քաղաքագետ,
18. Միքայել Հայրապետյան, ՀՀ քաղաքացի, 
19. Արտակ Սեւադա, սցենարիստ, պրոդյուսեր
20. Ռուբեն Հախվերդյան, ՀՀ քաղաքացի,
21. Գարեգին Միսկարյան, Ժողովրդավարական հարթակ հիմնադրամ,
22. Սերգեյ Սարգսյան, տգթ դոցենտ
23. Քնարիկ Գարանֆիլյան, ՙՙԸնտանիք եւ համայնք՚՚ ՀԿ նախագահ 
24. Անահիտ Խուդավերդյան, ֆիզիկական մարդաբան, պ.գ.թ.
25. Էդուարդ Ավագյան բժիշկ բ.գ.թ.

ԱԺԲ վերապահումները. 1. 1-ին կետի վերջին նախադասությունը ՙՙորպես լիիրավ անդամ՚՚ բառերից հետո ավելացնել հետեւյալ միտքը ՙՙ…, ինչպես նաեւ ԱՄՆ ՆԱՏՕ-ի ոչ անդամ գլխավոր դաշնակցի (Major Non-NATO ally /MNNA/) կարգավիճակի ձեռքբերումը:՚՚. 2. 2-րդ կետի վերջում ավելացնել հետեւյալ նախադասությունը. ՙՙընդսմին վստահ ենք, որ նման ինտեգրացման նախընթացը պետք է լինի ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում եւ ԱՊՀ-ում ու դրանց առդիր կառույցներում Հայաստանի Հանրապետության անդամության կասեցումը, ապա եւ դադարեցումը
 
Աղբյուր՝ civic.am
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: