ԵՄ դիտորդների տեղակայումը ո՛չ Բաքվի գործն է, ո՛չ էլ Մոսկվայի. քաղաքագետ
.jpeg)
«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Civic.am-ի հետ զրույցում ամենևին էլ զարմանալի չհամարեց ՌԴ-ի կողմից հնչող այս «տագնապի ազդանշանները»։
ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքային առաջին օրը նշանավորվեց ՀՀ դաշնակից երկրից՝ ՌԴ-ից հնչած «գոնգ»-ով՝ «Եվրամիությունն ամեն ինչ անում է, որ Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից և թուլացնի նրա պատմական դերը որպես անվտանգության գլխավոր երաշխավորի»։ Առաքելության մեկնարկի մասին իր հերթին հայտարարություն է արել նաև Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը. «ԵՄ առաքելությունը կնպաստի մարդկանց անվտանգությանը, վստահություն կստեղծի տեղում և կաջակցի ԵՄ ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում»։ Բորելի այս՝ ԵՄ առաքելությամբ անհանգստացածներին ուղղված «հանգստաբեր» հայտարարությունը, սակայն, ինչպես երևում է, ամենևին էլ չեն ընդարմացրել ՌԴ-ի պրկված նյարդերը՝ ստիպելով անզուսպ պոռթկալ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային։ «Ընդգծելով նոր առաքելության բացառապես քաղաքացիական բնույթը՝ ԵՄ ներկայացուցիչները խորամանկում են։ Այն ծավալվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության իմաստով։ Հետևաբար արժե դրան համարժեք վերաբերվել: Ցավոք, առաջինը անգամ չէ, որ արձանագրում ենք ԵՄ-ի և Արևմուտքի ձգտումը՝ ցանկացած միջոցով ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում»,-տագնապել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Տիկինը բացի այն բանից, որ առաքելության տեղակայման մեջ տեսնում է աշխարհաքաղաքական ենթատեքստ, նաև որոշել է իրեն վերագրել Ադրբեջանի փաստաբանի ֆունկցիան՝ նշելով, թե «անտեսվում են Բաքվի կողմից այդ նախաձեռնության հրապարակային բացասական գնահատականները»։
«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Civic.am-ի հետ զրույցում ամենևին էլ զարմանալի չհամարեց ՌԴ-ի կողմից հնչող այս «տագնապի ազդանշանները»։ «ԵՄ դիտորդների տեղակայման որոշումը կայացրել է ՀՀ-ն, այդ առաքելությունը տեղակայվել է իր սուվերեն տարածքում, հետևապես սա որևէ մեկի գործը չէ և չի կարող լինել՝ ո՛չ Բաքվինը, ո՛չ էլ Մոսկվայինը, և առանձնապես հետաքրքիր էլ չէ՝ նրանք գո՞հ են այդ փաստից, թե՞ դժգոհ, պոզուպոչ դնո՞ւմ են, թե՞ ոչ»։ Իսկ Մարիա Զախարովան, ըստ քաղաքագետի, մանիպուլյացիայի է ենթարկում իր լսարանին, երբ ասում է, թե ԵՄ-ն աշխատում է ՌԴ-ին դուրս մղել տարածաշրջանից, քանի որ ՌԴ-ն ինքն է իրեն դուրս մղել։ «Իսկ ՀՀ-ն չի կարող իրեն թույլ տալ այնպիսի ճոխություն, ինչպիսին անվտանգության վակուումն է, և մշտապես գտնվել Ադրբեջանի ագրեսիայի ամենօրյա վտանգի ներքո։ Վակուումը, որը ստեղծել է հենց ՌԴ-ն իր քաղաքականությամբ և պահվածքով, ՀՀ-ն լրացրել է այն գործընկերների հետ, որոնց հետ ֆիքսված է նպատակների, շահերի և արժեքների ընդհանրություն։ ԵՄ դիտորդներն այդ ընդհանրության հիման վրա կայացված որոշման արդյունքում է, որ ժամանել են Հայաստան։ Եվ սա այլևս իրականություն է, անկախ այն բանից՝ Զախարովան գոհ է, դժգոհ է, վկայակոչում է Բաքվին, թե ոչ»։
Քաղաքագետի կարծիքով՝ ՌԴ-ն ԵՄ դիտորդների հարցով հաստատապես շատ է ցանկանում գործակցել Բաքվի հետ, որպեսզի վերջինիս ձեռքերով կարողանա խափանել կամ արժեզրկել եվրոպացի դիտորդների գործունեությունը ՀՀ-ում։ Վակայակոչելով Բաքվի Միլի մեջլիսի նախագահի՝ Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՌԴ պետդումայի նախագահ Վոլոդինի ներկայությամբ արված հայտարարությունը, թե «հայ-ադրբեջանական սահման Եվրոպայից դիտորդական առաքելության ուղարկումը կարող է խոչընդոտել ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացին», Մեհրաբյանը նկատեց, որ Բաքուն այսպիսով իր ֆորմալ համերաշխությունը հայտնեց ՌԴ-ին (ընդգծելով անցյալ տարի՝ Ուկրաինա ներխուժումից մեկուկես օր առաջ Բաքվի և Մոսկվայի միջև ստորագրված դաշնակցային համագործակցության համաձայնագրի փաստը)։ «Բայց, այնուամենայնիվ, գործնականում Բաքուն շատ մեծ էնտուզիազմ չի ցուցաբերում ռուսական շահերը տարածաշրջանում առաջ տանելուն մասնակցություն ունենալու հարցում։ Եվ պետք է նաև ֆիքսենք, որ այսօր էլ ՌԴ ԱԳ նախարարը Թեհրանում փորձում է նաև ազդեցություն ունենալ Իրանի դիրքորոշման վրա և «3+3» ֆորմատի ԱԳ նախարարների հանդիպում նախաձեռնել Թեհրանի ձեռքերով։ Այսինքն՝ ՌԴ-ն տարածաշրջանում փորձում է փնտրել մի ավանակի, որը կհամաձայնի իր կողերին կրել ռուսական շահերի ողջ բեռը, որպեսզի ինքը մաքուր դուրս գա իր կեղտոտ խաղից։ Բայց մենք տեսնում ենք, որ նման էնտուզիազմ ՌԴ-ի պոտենցիալ որևէ գործընկեր չի ցուցաբերում, և արդյունքում ստանում ենք ոռնոցներ, մռթմռթոցներ, ծվծվոցներ, անսթափ հայտարարություններ։ Դրանց պետք է վերաբերվել փիլիսոփայորեն։ Բացի դրանից, վերջին ժամանակները ցույց են տալիս, որ այդ ձայնարկությունները որոշակի ինդիկատորի դեր են կատարում, որովհետև երբ ՀՀ-ում կամուկացի մեջ են ընկնում՝ արդյոք ճի՞շտ ենք վարվում, թե ոչ, ինդիկատորը Մոսկվայից եկող արձագանքներն են. եթե ոռնում են, ուրեմն ճիշտ ենք վարվում, իսկ երբ սկսում են մեզ գովել, ուրեմն պետք է երկար մտածենք, թե որտեղ ենք մենք սխալվում»։
Նկատենք, որ ԵՄ առաքելության տեղակայումն ամեն կերպ վիժեցնելու փորձեր ՌԴ-ն այս ընթացքում քանիցս է արել իր ներկայացուցիչների շուրթերով, այժմ, երբ փաստ է այդ առաքելության տեղակայումը, անցել է դրա արդյունավետությունն անվանարկող, կասկածի տակ դնող «փաստերի վկայակոչմանը»։ Մասնավորապես Կոսովոյի սերբական հատվածում ԵՄ դիտորդական առաքելության փորձը վկայաբերելով՝ Զախարովան հայտարարել է՝ «հազիվ թե Բրյուսելում կարող են պարծենալ այս ոլորտում իրենց հաջողություններով»։ «Վերցնենք թեկուզ միջնորդական ջանքերն ու Եվրամիության առաքելությունը Կոսովոյի սերբական երկրամասում։ Դա պետք է հաշվի առնել Հայաստանում նոր առաքելության մասին ԵՄ որոշումը գնահատելիս»,- նախազգուշացրել է ռուս պաշտոնյան։
Մեր հարցին՝ ՌԴ-ն ունի՞ աշխարհի որևէ երկրում, հակամարտության որևէ գոտում քաղաքացիական դիտորդական առաքելության իրականացման հաջողված փորձ, որը կարող է վկայաբերել, համեմատության մեջ դնել ԵՄ առաքելության փորձի հետ՝ ՀՀ-ին առաջարկելով ավելի արդյունավետ այլընտրանք։ «Պատասխանն այնքան ակնհայտ է՝ ո՛չ, և ձեր հարցադրումը կարող է հնչել միայն որպես հռետորական։ Բնականաբար, ՌԴ-ն չունի նման փորձ և չի էլ կարող ունենալ, բայց դրան հակառակ՝ ՌԴ-ն ունի կոնֆլիկտներ հրահրելու, քաոսի արտահանման, քաոսի կոնսերվացման, քաոսի կառավարման, իր շահերին այդ քաոսը ծառայեցնելու հարուստ փորձ։ Եվ ՌԴ-ն չէ, որ պետք է գնահատականներ տա, և մեզ ՌԴ-ի գնահատականները չէ, որ պետք է հետաքրքրեն։ Երկրորդ՝ նման հայտարարություններ անելով՝ ՌԴ-ն մեկ այլ շահ էլ է հետապնդում. Բաքվի վախերի վրա խաղալով՝ վերջինիս դրդում է խափանարար գործողությունների։ Առաջինը՝ Բաքվին վախեցնում է, որ Ղարաբաղում կարող է Կոսովոյի սցենար խաղարկվել Արևմուտքի կողմից։ Եվ երկրորդը՝ վախեցնում է դեմոկրատ Արևմուտքով, որը կարող է թուլացնել Բաքվի ավտորիտար ռեժիմը։ ՌԴ-ն այսպիսով փորձում է Բաքվին հասկացնել, որ Ալիևի ռեժիմը հոգեհարազատ է մնում իրեն, և այդ ռեժիմին ուղղված սպառնալիքները ՌԴ-ն ընկալում է որպես սեփական սպառնալիքներ և պատրաստ է սատարել, երբ Արևմուտքը փորձի թուլացնել իրեն սրտամոտ այդ ռեժիմը։ Այս երկու վախերը պարբերաբար ստացվում է խաղարկել մեր ռազմավարական դաշնակցին և Բաքվին վերածել ծանր ու բութ գործիքի՝ ՀՀ-ի գլխին խփելու համար։ Դրա վկայություններից մեկն էլ սեպտեմբերյան հարձակումն է ՀՀ-ի վրա»,- նշեց Մեհրաբյանը։
Նկատեցինք՝ ՌԴ-ն դժգոհում է արտատարածաշրջանային ուժերի տարածաշրջան գալով ու մեղադրում տարածաշրջանում անվտանգության երաշխավորի իր ֆունկցիաները գողանալու համար, մինչդեռ 44-օրյա պատերազմից հետո նույն ՌԴ-ն Աղդամում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոն հիմնեց և, փաստորեն, տարածաշրջան բերեց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային։ Թուրքիայի ներխուժումը տարածաշրջան, փաստորեն, «օքեյ» է ՌԴ-ի համար, իսկ երբ ԵՄ դիտորդներն են գալիս, պարզվում է՝ սպառնալիք են ստեղծում ՌԴ-ի համար։ «Ինչպես ասացի՝ այսօր Թեհրանում ռուսները փորձում են Իրանի ձեռքերով նախաձեռնել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպում, ինչը չի ստացվելու իրենց մոտ։ Մյուս կողմից էլ այս քայլերը ուղերձ են՝ հասցեագրված Թեհրանին և Անկարային, որ՝ հարա՜յ, հասե՛ք, արտատարածաշրջանային ուժերը գալիս, մտնում են մեր բոստանը։ Կարծում եմ՝ սրանք ժամանակավրեպ քայլեր են, քանի որ Թեհրանը զբաղված է իր խնդիրներով, նաև՝ շատ կարևոր է, որ Թեհրանն արդեն իսկ դիրքավորվել է ԵՄ դիտորդների հետ կապված՝ ասելով, թե գոնե այս պահին առարկություն չունի այդ մասով։ Անկարան էլ երկրաշարժի պատճառով ունի միանգամայն այլ օրակարգ, որը սպասարկելու համար փորձում է վերաներդաշնակեցնել իր հարաբերությունները Վաշինգտոնի հետ, որովհետև այդ երկրում շատ լավ հասկանում են, որ առանց դրա հնարավոր չէ լուծել իրենց առաջ ծագած ծանր խնդիրները»։
Ըստ Մեհրաբյանի՝ «3+3» ձևաչափը հավասարումի միայն ձախ կողմն է, որին հետևում է հավասարության նշան և գալիս է հավասարման աջ կողմը։ «Իսկ աջ կողմում հետևյալն է՝ մինուս Արևմուտք, մինուս ՀՀ-ի և Վրաստանի ինքնիշխանություն և պլյուս՝ Ադրբեջանի տարածաշրջանային գերիշխանություն՝ ՌԴ-ի և Թուրքիայի հովանավորության ներքո։ Եվ այդ ամենի ֆոնին Իրանը, որպես մինորիտար ակցիոներ, ընդամենը մասնակցություն է ունենում պատկերն ամբողջացնելու համար։ Բայց մենք տեսնում ենք, որ այդ հավասարումն ուղղակի չի աշխատում։ Հիմա ՌԴ-ն փորձում է անհաջողության դատապարտված քաղաքականությունը վերակենդանացնել, ինչը նրան չի հաջողվի՝ հաշվի առնելով, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում մասնավորապես ուկրաինական ճակատում։ Իսկ այդտեղ միայն տեսնում ենք ողորմելի պատկեր ՌԴ-ի համար։ Այնպես որ, ՌԴ-ի այս մարմնաշարժումներն ուղղակի դատապարտված են ձախողման և հաջողություն ունենալու շանս ուղղակի չունեն»,- եզրափակեց քաղաքագետը։
Հեղինե Մանուկյան

Նմանատիպ Լուրեր

Այդ օպերացիայի մասնակցիներն են Ռուսաստանը, Թուրքիան և որպես գործիք՝ Ադրբեջանը
Եթե ՌԴ-ը և Թուրքիան կարողանան Իրանին համոզել, որ մասնակից լինի Հայաստանի մասնատման գործընթացին, ապա մենք կարող ենք ստանալ ամենավատ սցենարը, հույս ունեմ, որ չեն համոզի. Դավիթ Ստեփանյան

Զանգեզուրի միջանցքը» ռուսների երազանքն է թուրքերի հետ միասին․ Գրիգոր Հարությունյան
«Դե իհարկե «Զանգեզուրի միջանցքը» ռուսների երազանքն է թուրքերի հետ միասին, իսկ մեր ներսում ապուշներ կան, որ ռուսական դրոշակ են բռնել, դա չեն հասկանում, էն ժամանակ էլ էին բռնել, Ղարաբաղում էլ էին պաստառ կպցրել՝ մեծ նկարով»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը, որը բնակվում է Մեղրիում։

ԼՂ-ից հայերի դուրսբերման թեմա օրակարգում ընդհանրապես չկա. Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Politico Europe» պարբերականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել POLITICO Europe պարբերականին։ Ստորև ներկայացվում է հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ.

Անցել է ժամանակը, որ ՀՀ-ն պիտի տպավորվի նրանից, թե ինչ կամ ինչպես է ասում Պուտինը. հարցազրույց Արման Բաբաջանյանի հետ
Այս եւ այլ հարցերի շուրջ Արման Բաբաջանյանի հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորեւ.

Ռուբեն Վարդանյանի ներկա վարքագիծը պարունակի երևանյան ընտրությունների հետ կապված որոշակի հաշվարկներ. քաղաքագետ
Վերջին օրերին Արցախում ներքաղաքական իրավիճակը լարվել է։ Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը մեղադրել է նախագահ Արայիկ Հարությունյանին խոստումը չպահելու և հրաժարական չտալու համար։ Araratnews.am-ը այս և այլ թեմաների շուրջ զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի թեմայով ՄԱԿ-ի ԱԽ նիստից հետո Հայաստանը շարունակում է ակտիվ աշխատանքը տարբեր հարթակներում
ՄԱԿ ԱԽ ձևաչափով քննարկումը տալիս է միջազգային հանրության ուշադրությունն իրավիճակի հնարավոր աղետալի հետևանքների շուրջ կենտրոնացնելու, դրա հասցեագրման ուղղությամբ Խորհրդի ջանքերն ակտիվացնելու և դրանց հնարավոր համադրման, հետագա քայլերը նախանշելու կարևոր հարթակ, հնարավորություն: