ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երկրաշարժը Թուրքիային բնականոն ընթացքից հետ է գցել մոտ 3-5 տարի, այդքան էլ պետք է պետության վերականգման համար. թուրքագետ

Ըստ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի՝ թուրքական տեղի իշխանությունների արձագանքը երկրաշարժի հետևանքով վնասներ կրած ոչ թուրքաբնակ վայրերի նկատմամբ բավականին թույլ է:

Վերջինս օրինակ է բերում Հաթայի մարզը, որտեղ թուրքեր չեն ապրում: Նա նաև նկատում է, որ երկրաշարժն առհասարակ աշխարհագրական առումով բավականին լայն գոտի է վերցրել և փլուզման հասցրել իրարից բավականին հեռու գտնվող բնակավայրեր՝ Հաթայից մինչև Դիարբեքիր:
 
«Երկրաշարժի հաջորդ օրվանից սկսած՝ Հաթայի բնակիչները բողոքում էին, որ փրկարարներ չեն ժամանել բնակավայր: Անգամ փլատակներից մարդկանց դիերը դուրս էին բերում տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու քաղաքացիները, ոչ թե փրկարարները: Միայն նման որոշակի սկանդալներից հետո Հաթայ ժամանեցին փրկարարներ ու սկսեցին իրականացնել իրենց աշխատանքները: Հարկ է նշել, որ նրանց մի մասը նաև արտասահմանից ժամանածներ էին: Ակնհայտ է՝ ոչ թուրքական բնակավայրերը թուրքական պետությունն անուշադրության է մատնել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
 
 
Վերջինիս դիտարկմամբ, սակայն, այժմ աղետի հետևանքների վերցման մասով աշխատանքներն ակտիվացել են և մոտենում են ավարտին:
«Արտասահմանից եկած փրկարարներն արդեն քիչ-քիչ վերադառնում են իրենց հայրենիքները: Վերջնարդյունքում Թուրքիան մնում է ինքն իր խնդրի՝ ջարդած տաշտակի առաջ: Աղետի գոտին ընդգրկել է բավականին մեծ տարածք, որն էլ ենթադրում է ահռելի աշխատանքի իրականացում»,- նշում է զրուցակիցը:
Թուրքագետի համոզմամբ՝ Թուրքիայի իշխանությունների դանդաղ և պասիվ արձագանքը ստեղծված աղետալի իրավիճակին հանգեցրել է թուրք հասարակության շրջանում որոշակի դժգոհությունների, որովհետև նման իրավիճակում պետք է լիներ հակառակ պատկերը:
«Անգամ Էրդողանն իր խոսքում ընդունել է, որ ստեղծված իրավիճակում իրենց աշխատանքներում թերացել են և չեն կարողացել արագ արձագանքել: Թուրքական լրատվամիջոցները ևս չէին կարողանում տեղում մարդկանց հետ նորմալ խոսել, որովհետև բոլորը բողոքում էին պետության անկարողությունից և իրենց անտեսված լինելուց»,- նկատում է նա:
Հարցին՝ որքանո՞վ է իրատեսական Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որի համաձայն՝ 1 տարում կվերակառուցվեն ավերված նահանգներն ու քաղաքները, արդյոք դա ինչ-որ չափով նախընտրական կոչի նման չէ՞ր, Իսպիրյանն ասում է՝ միանշանակ սույն հայտարարությունը պայմանավորված է առաջիկա ընտրություններով:
 
«Սա նախընտրական առաջին խոստումներից մեկը կարելի է համարել: Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի փորձը ցույց է տալիս, որ խոստումները, որոնք տրվել են, չնայած իրականացվել են, սակայն արվել են որոշակի թերություններով, իսկ լիիրավ կատարումն էլ հիմնականում պայմանավորված է եղել ավերածությունների համեմատած թեթև լինելով, որն այս պարագայում չկա: Հետևաբար խոսել մեկ տարվա մասին, ըստ իս, իրատեսական չէ»,- կարծում է նա:
Թուրքագետի դիտարկմամբ՝ հաշվի առնելով ներկայումս շրջանառվող վնասների չափերը, որոնք մեծ թիվ են կազմում, կարելի է ենթադրել, որ երկրաշարժը Թուրքիային իր բնականոն ընթացքից հետ է գցել մոտ 3-5 տարով և մոտավոր այդքան էլ ժամանակ է հարկավոր պետության վերականգման համար. «Պատճառն այն է, որ վնասվել են կարևոր ենթակառուցվածքներ, օրինակ՝ արտադրական հիմնարկներ, որոնք էլ իրենց հերթին, բնականաբար, մեծ վնաս են հասցրել պետության տնտեսությանը: Առանց այն էլ Թուրքիան տնտեսապես ոչ  բարվոք վիճակում էր, ու սա հիմա ավելի է խորացրել առկա խնդիրները»:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ տեղի ունեցած ողբերգական երկրաշարժը պատճառ դառնա առաջիկա ընտրությունների հետաձգման, թուրքագետն ասում է՝ երբ տեղի իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկը հայտարարություն արեց այն մասին, որ հնարավոր է՝ ընտրությունները հետաձգվեն, մեծ աղմուկ բարձրացավ, և քաղաքական դաշտում նկատելի իրարանցում սկսվեց:
 
«Ընդդիմությունն ու բազմաթիվ փաստաբաններ այս մասով շեշտեցին, որ սահմանադրությամբ հնարավոր չէ երկարաձգել ընտրությունների իրականացումը. դա հնարավոր է միայն պատերազմական իրավիճակում: Այս հայտարարություններից հետո էլ սկսեցին շրջանառվել լուրեր, որ ընտրությունները չեն հետաձգվի, սակայն ավելին դեռևս հայտնի չէ»,- ասում է նա:
Անդրադառնալով Հայաստանի ցուցաբերած օգնությանը՝ Իսպիրյանը նկատում է՝ այն բավականին դրական է ընկալվել. «Բնական է, հեգնողներ կան, օրինակ՝ ազգայնականները, սակայն մեծ մասամբ թուրք հասարակության ադեկվատ զանգվածը ոչ միայն լավ է ընդունել օգնությունը, այլև շնորհակալություն հայտնել՝ շեշտելով դրա կարևորությունն ու նշել՝ Հայաստանն այս քայլն արեց՝ չնայած հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրներին»:
Նատալի Մկրտչյան
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: