ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԵՄ-առաքելության կենտրոնակայանը Եղեգնաձորում է․ սա նշանակում է, որ մոնիտորները դիտարկելու են նաև Նախիջևանի հետ Հայաստանի սահմանը․ Արսեն Խառատյան

Առաքելության գործունեությունը երկու տարով է, նախնական տվյալներով բաղկացած է լինելու 100 քաղաքացիական անձանցից, կենտրոնակայանը` Եղեգնաձորում է:

Հասարակական-քաղաքական գործիչ Արսեն Խառատյանը ֆեյսբուքի իր էջում գտրել է․
 
«ԵՄ հայաստանյան առաքելություն. Մեր անելիքը
 
Փետրվարի 20-ից Հայաստանում պաշտոնապես մեկնարկում է ԵՄ մոնիտորինգային առաքելության գործունեությունը: Հայ-ադրբեջանական սահմանային մոնիտորինգով զբաղվող այս առաքելությունը ձեւավորվել է Հայաստանի խնդրանք/առաջարկով: Առաքելության գործունեությունը երկու տարով է, նախնական տվյալներով բաղկացած է լինելու 100 քաղաքացիական անձանցից, կենտրոնակայանը` Եղեգնաձորում է:
 
Կասկածից վեր է, որ ԵՄ այս առաքելության հաստատումը չափազանց կարեւոր նվաճում է Հայաստանի համար, սակայն սա պետք է դիտարկել որպես գործընթացի սկիզբ, եւ անցնել ինտենսիվ աշխատանքային ռեժիմի երկու հիմնական ուղղություններով.
 
1. Ապահովել եվրոպացի մոնիտորների ընդհանուր ադապտացիան երկրում, սկսած բազային կենսապայմաններից, տեղի բնակչության հետ շփումներից, պետական տարբեր գերատեսչությունների` այդ թվում ՏԻՄ մակարդակով արդյունավետ համագործակցությամբ
 
2. Ակտիվ քաղաքական, դիվանագիտական եւ քաղաքացիական աշխատանքներ տանել ԵՄ անդամ պետությունների մայրաքաղաքներում, առաքելության կազմը հնարավորինս արագ կերպով ընդլայնելու նպատակով
 
Ինչպես գիտենք, հայ-ադրբեջանական սահմանները, իսկ 2020-ի պատերազմից հետո ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետեւանքով ձեւավորված շփման նոր գծերը, 100-ավոր կիլոմետրերի երկարություն ունեն: ԵՄ-ի կողմից Հայաստան եկած 100 մոնիտորներն անգամ ամենամեծ ցանկության դեպքում ֆիզիկապես չեն կարող ամենօրյա ռեժիմով հետեւել սահմանագծի ողջ երկայքին, ուստի անհրաժեշտ է ինտենսիվորեն աշխատել առաքելության թվակազմը հանրավորինս ընդլայնելու ուղղությամբ:
 
Այն, որ ԵՄ առաքելության կենտրոնակայանը Եղեգնաձորում է շատ կարեւոր է: Սա նշանակում է, որ մոնիտորները դիտարկելու են նաեւ Նախիջեւանի հետ Հայաստանի սահմանը: Այսուհանդերձ, պակաս կարեւոր չէ եվրոպական ներկայությունը Կապանում (գուցե նաեւ Գորիսում եւ Սիսիանում), Վարդենիսում (գուցե նաեւ Ճամբարակում), Բերդում եւ Նոյեմբերյանում, ինչպես նաեւ Արարատի մարզի` Նախիջեւանի հետ սահմանային հատվածներում:  
 
Այս հարցում լավագույն օրինակը թերեւս Վրաստանինն է, որտեղ ԵՄ համանման առաքելությունը գործում է արդեն շուրջ 15 տարի (2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո): Այնտեղ եւս ի սկբանե առաքելությունը փոքրաթիվ էր, սակայն մի քանի ամսում արագորեն մեծացավ: Վրաց-աբխազական եւ հարավօսական շփման գծերը մոնիտորինգի ենթարկող ԵՄ առաքելության կենտրոնակայանը Թբիլիսիում է, 3 ենթակայաններով` Մցխեթայում, Գորիում եւ Զուգդիդիում: Առաքելության տարեկան բյուջեն հասնում է շուրջ 18 մլն եվրոյի: 
Անվտանգային ուղիղ աջակցությունից զատ, ԵՄ առաքելությունը Հայաստանն ու Եվրամիությունը է՛լ ավելի է մոտեցնում միմյանց: Պաշտոնական Երեւանը պետք է ջանք չխնայի առաքելության գործունեության հաջող ընթացքն ապահովելու տեսանկյունից: Որպես սկիզբ, միջգերատեսչական աշխատանքներն ու ԵՄ թիմի հետ կապն արդյունավետ կազմակերպելու նպատակով կառավարության կողմից լայն մանդատով հատուկ ներկայացուցչի նշանակումը կարող է այս տեսանկյունից արդյունավետ որոշում լինել: 
 
Սա լրջագույն հնարավորություն է մեր երկրի անվտանգային վիճակը բարելավելու հարցում, աններելի կլինի այն կորցնելը...»։
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: