ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Փլատակներից դուրս է բերվել 3 տուժած և զոհերի 20 մարմին․ հայ փրկարարներն ամփոփեցին իրենց աշխատանքը Թուրքիայում և Սիրիայում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Գարիկ Աղրամանյանն ամփոփ ներկայացրեց Թուրքիայի և Սիրիայի աղետի գոտում կատարված աշխատանքը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա նշեց, որ փետրվարի 8-ին հատուկ չվերթներով Թուրքիա և Սիրիա մեկնեցին հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմերը, որոնց կազմում ընդգրկված էին համապատասխանաբար 27 և 29 փրկարարներ, այդ թվում բժիշկներ, կինոլոգներ, ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի մասնագետներ, որոնք հագեցված էին 7 օր ինքնաբավ աշխատելու հնարավորությամբ, այդ թվում՝ սննդով, ջրով, վրաններով, գույքով և տեխնիկայով։
«Հայ փրկարարները տեղակայման բազա է ծավալեցին Թուրքիայի Ադիյաման քաղաքում և Սիրիայի Հալեպ քաղաքում։ Աղետի գոտում շուրջ մեկ շաբաթ տևած որոնողափրկարարական գործողությունների արդունքում, միջազգային որակավորում ունեցող հայկական ՔՈՓ թիմերը համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի, փրկարարական տարբեր միջոցների կիրառմամբ՝ Թուրքիայում աղետի գոտուց փլատակներից դուրս են բերել 3 տուժածի։ Լայնածավալ որոնողական՝ այդ թվում կիոնոլոգիական խմբերով աշխատանքների արդյունքում երկու երկրներում փլատակներից դուրս են բերել զոհերի 20 մարմիններ։
 
Հալեպում հայ փրկարարները որոնողափրկրարական աշխատանքներին զուգահեռ տեղի հայ համայնքի համար կազմակերպել և անցկացրել է ուսուցողական դաս՝ «Ինչպե՞ս գործել երկրաշարժի դեպքում» թեմայով»,- ասաց Աղրամանյանը։
 
Հայկական թիմերը Հայաստան վերադարձան փետրվարի 14-ին Սիրիայից օդանավով և փետրվարի 17-ին Թուրքիայից ցամաքային ճանապարհով։
Որոնողափրկրարական աշխատանքներ իրականացնելու նպատակով Թուրքիա են ժամանել 40 երկրի մոտ 174 որոնողափրկարարական թիմեր և Սիրիա՝ 5 երկրի 8 թիմեր։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: