ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքիայում վճարում են սեյսմակայունության համար ու քաշում ավերածությունների ծանր բեռը․ փորձագետ

Հատկապես Թուրքիայում սպասվող ընտրություններին ընդառաջ այդ երկրում մեծ դիսկուրս է ձևավորվել՝ սեյսմիկ անվտանգության համար նշանակված պարտադիր հարկի ու վերջին երկրաշարժի հետևանքով առաջացած ավերածության ֆոնին։

Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական, վերլուծաբան Վանատուր Շերենցը։ «Ճիշտ է, դեռ բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից նախագահական ու խորհրդարանական ընտրություններն անցկացնելու օրը հստակ չի նշվել, բայց և այնպես, փաստացի, ոչ պաշտոնապես, նախընտրական քարոզարշավն արդեն իսկ մեկնարկել է։ Իսկ այդ դիսկուրսի գեներացման առաջամարտիկը Քեմալական հանրապետաժողովրդական կուսակցությունն է, մասնավորապես՝ ղեկավարը՝ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Նա է, որ բարձրացնում է այդ խնդիրը»,- ասաց նա։ Փորձագետի խոսքով՝ դեռևս 1999 թվականից ներդրված, այսպես կոչված, «երկրաշարժի հարկ»-ը նախատեսված էր Թուրքիայում բազմաբնակարան շենքերի ու այլ ենթակաուցվածքների սեյսմակայության ամրապնդման համար։ Սակայն, հետագայում՝ 2011 թվականին, այդ երկրի ֆինանսների նախկին նախարարը հայտարարել էր, որ գումարն օգտագործվել է այլ նպատակով։ «Ուշադրություն դարձնենք, որ խոսքն այս դեպքում ո՛չ թե ուշացման, այլ ռեսուրսների ոչ նպատակային օգտագործման մասին է։ Այսինքն, այլ ենթակառուցվածքներ կառուցելու, բարենորոգելու, նորերը կառուցելու։ Այդ թվում նաև օդանավակայաններ, կրկնակի ճանապարհներ, երկաթուղիներ, ավիաուղիների ու այլն։ Դա, բնականաբար, եթե վերուծենք իշխող ուժի տեսանկյունից, դրական է այնքանով, որ չեն մեղադրում փաստացի կոռուպցիոն սկանդալների մեջ ներգրավվելու տեսանկյունից։ Բայց այդ ռեսուրսների ոչ նպատակային ծախսը քաղաքական դիվիդենտ շահելու տեսանկյունից չափազանց կարևորվում է։ Որովհետև այդ ռեսուրսները պետք է ամբողջությամբ ուղղվեին սեյսմակայունությանը։ Ո՛չ միայն բնակֆոնդի, այլև ենթակառուցվածքների»,- ասաց նա։ Թուրքագետի խոսքով՝ այդ օրինակները բազմաթիվ են։ «Հատկապես խոսքը նաև վերաբերում է առանձին անհատների, մասնավոր սեկտորի ներկայացուցիչների, անշարժ գույքի գործակալությունների, հատկապես Հաթայի նահանգի շրջանին։ Ռենեսանս կոչվող բնակելի համալիր կա, որը շահագործման հանձնվեց 2012 թվականին, բայց, փաստացի, այդ համալիրն ամբողջությամբ փլուզվել է»։ Ինչ վերաբերում է այս ֆոնին սպասվող նախագահական ընտրություններում Էրդողանի հնարավորություններին, փորձագետը չբացառեց այդ ընտրությունների երկրորդ փուլի անցկացման հավանականությունը։ «Դեռևս 2018 թվականին տեղի ունեցած ընտրություններից հետո սոցիոլոգիական հարցումները շարունակվում են մինչև օրս։ Վերջինը 2022 թվականի հենց հունվարի է անցկացվել։ Բոլոր այդ հարցումները ցույց են տալիս, որ ամենահավանական սցենարն ու եղանակն այդ ընտրությունների երկրորդ փուլի անցկացումն է։ Որովհետև, փաստացի, Էրդողանի շանսերը ձայների պարզ մեծամասնության չի հավակնում։ Բայց և այնպես, դա չի նշանակում, որ այլ թեկնածու ունի այդ շանսերը։ Եթե դիտարկենք, օրինակ, Քեմալական հանրապետաժողովրդական կուսակցության հավանական թեկնածուներին՝ Քեմալ Քըլիչդարօղլուին, որը կուսակցության գործող նախագահն է, և Էքրեմ Իմամօղլուին, որը Ստամբուլի գործող քաղաքապետն է, ապա նրանք ևս այդ շանսերը չունեն։ Համեմատաբար, շանսեր ունի Էքրեմ Իմամօղլուն, բայց վերջինիս դեմ դեկտեմբերին քրեական գործ է հարուցվել, դատապարտվել է երկու տարի յոթ ամսվա ազատազրկման։ Իհարկե, վերաքննիչ դատարանում բողոքարկել է որոշումը։ Բայց դատական լսումները դեռևս շարունակվում են, ու պարզ չէ, թե դա ինչ ընթացք կարող է ունենալ։ Բացի այդ, ընդդիմությունը մինչև օրս իր միասնական թեկնածուի անունը չի հայտարարել։ Այսինքն, այս պահի դրությամբ, կա ընդամենը 1 թեկնածու՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այլ թեկնածու այս պահի դրությամբ չկա»,- ասաց նա։ Այս առումով, ըստ փորձագետի, բարդ է կանխատեսել՝ արդյոք մի թեկնածուն այդ շանսերը կունենա թե ոչ։ Այդուհանդերձ, իր գնահատմամբ, ամենահավականա տարբերակը երկրորդ փուլով նախագահի ընտրությունն է։ Իսկ ամենահավանալկան արդյունքը կարող է լինել Էրդողանի հաղթանակը։ «Մի կարևոր հանգամանք կա։ 2017 թվականի Սահմանադրական ընտրություններից հետո Հանրապետության նախագահը կարող է վերընտրվել։ Այսինքն, երկու 5-ական տարով։ Հիմա Էրդողանը մեկ անգամ արդեն իսկ ընտրվել է։ Այսինքն, այս անգամ էլ ընտրվելու դեպքում կարող է առավելագույնը կառավարել մինչև 2028 թվականը։ Դրանից հետո այլևս չի կարող։ Նա 2014 թվականին վարչապետի պաշտոնից հետո ստանձնեց նախագահի պարտավորությունները՝ դառնալով առաջինն այդ առումով»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է Թուրքիայում այս օրերին բկատելիորեն ավելացած թալանի ու կրակոցների դեպքերին, փորձագետը տեսակետ հայտնեց, որ դրանք կան, բայց շատ մեծ ծավալների չեն հասնում։ Այս ադումով, Թուրքիայից փրկարարների հեռանալն, իր խոսքով, չի կարող կապ ունենալ այդ դեպքերի հետ։ «Այդ մասին տեղեկությունը հիմնականում շրջանառվում է ԶԼՄ-ներում ու հատկապես սոցիալական մեդիայում։ Դա համապատասխան մարմինների կողմից պատշաճ գնահատականի չի արժանացել։ Երկրորդ՝ այս դեպքում խոսքը վերաբերում է մասնավոր դեպքերին։ Այսինքն, չեմ կարծում, թե դա կարող է դուրս գալ վերահսկողության սահմաններից։ Այդտեղ միայն փրկարարական ծառայություն չէ, որ մասնակցում է գորխընթացին։ Այդտեղ ներգրավված է նաև ժանդարմերիան, ներգրված են նաև Թուրքիայի Զինված ուժերը։ Եթե ուշադրություն դարձնեք մամուլիս ասուլիսների, ապա կտեսնեք, որ մասնակցում է նաև պաշտպանության նախարարը՝ Հուլուսի Աքարը։ Այսինքն, այդ ժանդարմերիայի, Զինված ուժերի ներգրավվածության պայմաններում, հատկապես այն շրջաններում, որտեղ իրենք ներկայացվածություն ունեն, այդ թալանի ու կրակոցների մասին խոսք գնալ չի կարող։ Դրանք գրանցվում են այն շրջաններում, որտեղ իրենք բացակայում են կամ պատշաճ ներկայացված չեն»,- ասաց նա։ ©
ORAGIR.NEWS 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: