Մի քարի պատմութիւն

Ս.Աստւածածին եկեղեցու կառուցման արձանագրութիւնը

Շահէն Յովսէփեան
Թեհրանի թեմի առաջին առաջնորդանիստ եկեղեցին՝ Ս.Աստւածածինն է, որը կառուցւել է Թեհրանահայ բարերար՝ Ռոման Եսայեանի-Իսաեւի (1886-1966 թթ.) նիւթական օժանդակութեամբ, որի մասին եկեղեցու գլխաւոր մուտքի վերևում կայ արձանագրութիւն, ըստ հետևեալի ...
ԿԱՌՈՒՑԱՒ Ս ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ | ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՍ Ի ՅԻՇԱՏԱԿ | ԶԱՐՎԱՐԴ ԵՍԱՅԵԱՆԻ | ԱՐԴԵԱՄԲ ՈՐԴԻՈՅ ՆՈՐԱ | ՌՈՄԱՆ ԵՍԱՅԵԱՆԻ-ԻՍԱԵՒ | Ի ԹՈՒԻՆ ՀԱՅՈՑ ՌՅՁԷ ՌՅՂԴ 1938 – 1945

Կառուցման արձանագրութիւնը
1930ականներին Թեհրանում բնակչութիւն հաստատած հայերի թիւը կրկնակի աճել էր, ուստի համայնքի կրօնական և ազգային գործունէութիւնը դիւրին ղեկավարելու համար անհրաժեշտ էր հիմնել Թեհրանահայութեան թեմ, այն անջատելով Նոր Ջուղայի թեմից: Սոյն խնդրանքով Թեհրանի համայնքի ներկայացուցիչները դիմում են Մայր Աթոռ Ս.Էջմիածին, որից ստանում են դրական պատասխան, ուստի անհրաժեշտ է դառնում կառուցել առաջնորդանիստ մի եկեղեցի:
Նոր եկեղեցու տարածքը ընտրելուց յետոյ, որը հայաշատ թաղում էր, 1937 թ. Ապրիլի 17-ին, եկեղեցու կառուցումը յանձնարարւում է Նիկոլա Լահուրին, որի կառուցման յատակագիծը գծագրում է, և այն պիտի իրագործւեր մի խումբ բարերարների նիւթական օժանդակութեամբ, որոնց մէջ էր նաև Ռոման Եսայեանը, բայց ինչ ինչ պատճառներով բարերարները հետ են կանգնում իրենց որոշումից և ամբողջ կառուցման ծախսը յանձն է առնում Եսայեանը, որը կազմում էր հարիւր հազար թուման, և ինչպէս արձանագրութիւնում յիշատակւած է, այն կառուցւում է, Ի ՅԻՇԱՏԱԿ ԶԱՐՎԱՐԴ ԵՍԱՅԵԱՆԻ ԱՐԴԵԱՄԲ ՈՐԴԻՈՅ ՆՈՐԱ:

Եկեղեցու հիմնօրհնէքը
(ՌՅՁԷ) 1938 թ. Հոկտեմբեր 23-ին Ատրպատականի թեմի առաջնորդ՝ Ներսես արքեպիսկոպոս Մելիք Թանգեանի միջոցով կատարւում է Ս.ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՍ հիմնօրհնէքը, որի գլխաւոր քաւորը Ռոման Եսայանն էր, որից յետոյ սկսում է եկեղեցու կառուցումը: Այդ ընթացքին մահանում է Նիկոլա Լահուրը, ուստի աշխատանքի շարունակութիւնը յանձնում են, Նիկոլա Մարկովին, որը իր աւարտին է հասցնում (ՌՅՂԴ) 1945 թ.:

Ս.Աստւածածին եկեղեցին
1945 թ. Յուլիս 29-ին եկեղեցին օծւում է Գարեգին Ա. Յովսէփեան կաթողիկոս՝ Մեծի Տանն Կիլիկիոյ, Կիւրեղ արքեպիսկոպոս Իսրայելեան՝ Պատրիարք Երուսաղեմի, Ներսես արքեպիսկոպոս Մելիք Թանգեան՝ առաջնորդ Ատրպատականի թեմի և Վահան եպիսկոպոս Կոստանեան՝ առաջնորդ Թեհրանի թեմի միջոցով:

Եկեղեցու օծումը կատարող հոգևորականները
Նմանատիպ Լուրեր

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։

Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։

(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը: