ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի գազի խողովակի 15-20 տոկոսն ենք օգտագործում․ կառավարությունները ձախողում են էլեկտրագծի կառուցումը․ Սուրեն Պարսյան

Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառությունը նախորդ տարի հատել է 700 մլն դոլարի սահմանը, և սա բացարձակ ռեկորդ է երկու երկրների համար։

Իրանի հետ Հայաստանի տնտեսական կապերի մասին Factor TV-ն զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

–Պարո՛ն Պարսյան, Թեհրանում եք եղել վերջերս՝ զբոսաշրջության թեմայով միջոցառման։ Զրույցը դրանից սկսենք․ զբոսաշրջության իմաստով երկու երկրներն ի՞նչ ունեն առաջարկելու իրար։
-Սա իմ երկրորդ այցն էր Իրան, առաջին անգամ եղել էի 2017 թվականին՝ Սպահանում։ Կարող ենք ասել, որ Իրանն աշխարհի այն բացառիկ երկրներից է, որ շատ լավ պահպանում է հայկական ժառանգությունը, պետական մակարդակով շատ լուրջ ծախսեր են կատարում, ինչն ավելի է հարստացնում Իրանի զբոսաշրջային ներուժը։ Անցած տարվա ընթացքում, Հայաստան է ժամանել շուրջ 130 հազար իրանցի զբոսաշրջիկ, ինչը նախորդող տարվա՝ 2021-ի համեմատ ավելի է 24,5 տոկոսով։ Սա քովիդից և պատերազմից հետո զբոսաշրջության վերականգնման փուլն է։ 2016-2017 թվականներին մենք զբոսաշրջիկների ավելի մեծ թիվ ենք ունեցել։ Այդ թվականներին իրանցի զբոսաշրջիկների թիվը գերազանցում էր 250 հազարը։ Պատճառներից մեկն էլ այն է, որ լոգիստիկ խնդիրներ ունենք, որովհետև մեծ թվով զբոսաշրջիկներ գալիս էին ավտոբուսներով, իսկ վերջին տարիների ընթացքում Տաթևի այդ ճանապարհը բավականին սահմանափակել է զբոսաշրջային հոսքերը։

–Իրանի հետ մեր առևտրային, տնտեսական կապերի իմաստով կա՞ն պատժամիջոցների ազդեցություններ, որոնք մեզ խանգարում են աշխատել իրար հետ։

-Միանշանակ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոնք ազդում են մեր փոխադարձ առևտրի շրջանառության ծավալների դինամիկ աճի վրա։ 2022 թվականին մենք ունենք արտահանման 70 տոկոս աճ, ներկրման՝ 37 տոկոս աճ։ Սրանք բավական լավ թվեր են։ Օրինակ՝ արտահանման աճը պայմանավորված է եղել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացմամբ, նաև անցած տարի ունեցել ենք բավականին մեծ քանակությամբ ծխախոտի արտահանում։ Առհասարակ, մեր առևտրաշրջանառության հիմնական մեխը «էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց» պայմանագիրն է։

–Իրենք պատրաստ են ավելի շատ գազ տալ, մենք պատրաստ չե՞նք ավելի շատ էլեկտրաէներգիա տալ։


-Այդ խողովակի հզորությունը տարեկան 2,0-2,2 միլիարդ խորանարդ մետր է։ Համեմատության համար նշեմ, որ Հայաստանն իր ներքին սպառման համար մոտ այդքան գազ ձեռք է բերում Ռուսաստանից։ Այսինքն՝ այդ խողովակը հնարավորություն կտա մեր ներքին սպառման մոտ 90 տոկոսը փակել։ Բայց այս պահի դրությամբ՝ մենք այդ խողովակի հզորության ընդամենը 15-20 տոկոսն ենք օգտագործում։ Սա մի քանի գործոնով է պայմանավորված, առաջին հերթին՝ Հայաստանի ենթակառուցվածքներով։ Հիշեցնեմ, որ երբ ստորագրվեց այս պայմանագիրը, հետագայում էլ որոշում կայացվեց, որ պետք է կառուցվի Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գիծը, նպատակ կար ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրան։ Բայց այդ գծի շինարարությունը նախորդ և ներկա կառավարությունները տարիներ շարունակ ձախողում են։
Գարիկ Հարությունյան


© factor.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: