ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Չեմ կարող պատկերացնել, երբ միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունեն, և որևէ մեկը կարող է անտարբեր մնալ

«Դեպի Սիրիա օդային ճանապարհով 2 անգամ և դեպի Թուրքիա 2 անգամ ցամաքային ճանապարհով ուղարկվել են բեռներ: Այժմ մնացել է միայն գումարի հատկացումը»:

Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը՝ նշելով, որ նախատեսվում է պահուստային ֆոնդից 157 մլն դրամ հատկացնել ԱԻՆ-ին, ինչը պայմանավորված է Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի խնդիրների հաղթահարմամբ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ, անդրադառնալով երեկ Թուրքիա կատարած այցին, ասաց.
«Այցի քննարկման թեման հիմնականում տեղի ունեցած երկրաշարժն էր և մասնավորապես հայկական արձագանքն ու հումանիտար օգնությունը: Պետք է փաստել՝ թուրքական կողմը և՛ կենտրոնական իշխանությունների մակարդակով, և՛ տեղի վարչակազմի մակարդակով, և՛ բնակիչների արձագանքի մակարդակով, նկատելի է, բավականին գնահատողական են դրսևորում վերաբերմունքը հայ փրկարարների և հումանիտար օգնության մասով: Մեր փրկարարները ևս պատմում էին, թե բնակիչներն ինչպես են վերաբերվել իրենց: Կարծում եմ՝ սա մեր կողմից կարևոր մարդասիրական քայլ էր»:
Միրզոյանի հավաստմամբ՝ որոշում կա արագացնել երկխոսության գործընթացը և սահմանների բացման նպատակով տեղի ունեցող բանակցությունները:
«Մեր փրկարարները, ինչպես ավելի վաղ նշեցինք, կվերադառնան ցամաքային սահմանով, ինչպես օգնության 2-րդ խմբաքանակն էր գնացել: Հայտարարվեց՝ համատեղ աշխատանքներ կիրականացնենք Անիի պատմական կամուրջի վերականգման ուղղությամբ, և, ըստ էության, մինչ զբոսաշրջային սեզոնի մեկնարկը կաշխատենք նաև ավարտին հասցնել 3-րդ երկրների քաղաքացիների և մեր 2 երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատումը»,- ընդգծեց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Միրզոյանին, ասաց, որ հայկական կողմի գործողություններն առաջին հերթին հումանիտար շարժառիթ ունեն և ունեցել են. «Ուզում եմ ընդգծել՝ բացարձակապես անընդունելի եմ համարում այն քննադատությունները, որոնք մեր հասցեին հնչում են, որովհետև չեմ կարող պատկերացնել որևէ իրավիճակ, երբ քո դռնից այն կողմի միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունեն բնական աղետի պատճառով, և որևէ մեկը կարող է դրա նկատմամբ անտարբեր մնալ. դա անընդունելի է որևէ հիմնավորմամբ և որևէ պատճառաբանությամբ»:
Վերջինիս խոսքով՝ դեռ իր ամանորյա ուղերձում ընդծվել է տարածաշրջանում Հայաստանի հարաբերությունների որակը փոխելու տեսլականի մասին: Նա ափսոսանք հայտնեց, որ նման որոշակի մթնոլորտային փոփոխություն է տեղի ունենում այսպիսի աննախադեպ աղետի պայմաններում, բայց օբյեկտիվորեն երևի թե մարդկային ողբերգությունը մարդկանց իրար համար ավելի հասկանալի է դարձնում:
«Հույս ունեմ, որ իսկապես սա կարող է մի նոր ելակետ դառնալ տարածաշրջանում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման համար: Անիի կամուրջի մասով էլ արդեն իսկ կա էսքիզային նախագիծ, որն ավելի վաղ ենք պատրաստել: Այն իրապես կարող է շատ սիմվոլիկ քայլ դառնալ: Նշեմ նաև, որ Սիրիայի ուղղությամբ մեր աշխատանքները ևս շատ կարևոր են: Ինչ-ինչ պատճառներով Սիրիային հումանիտար օգնության ուղարկումը պակաս հասանելի են դարձնում, բայց պետք է արձանագրել՝ Հայաստանն այն առաջին երկրներից էր, որը որոշում կայացրեց և հումանիտար օգնություն ուղարկեց Սիրիա: Մենք պլանավորում ենք նաև ՀՀ ԱԳ նախարարի այցը Սիրիա, և եթե Սիրիայի մեր գործընկերները դեմ չլինեն, առաջիկայում նման այց կկազմակերպենք»,- հայտնեց վարչապետը:
Նրա կարծիքով՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ևս պետք է այցելի այնտեղ, որպեսզի Հայաստանի զորակցությունն արտահայտի, և, իհարկե, հայկական կողմը հնարավորությունների չափով պետք է հաղորդակցության մեջ լինի և՛ Սիրիայի, և՛ Թուրքիայի կառավարությունների հետ»:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: