ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ազգային միասնությունն ու համայնքային միասնությունը յուրաքանչյուր երկրի ժողովրդի համար առանձնահատուկ տեղ ունեն

Իրանահայ համայնքը Մերձավոր Արևելքի տարածաշրջանի հնագույն, ավանդական և ամենախոշոր համայնքներից է։

Թվականիս փետրվարի 16-ին, Հայ Մշակութային Հասարակական ֆորումի վարչության նախաձեռնությամբ, Թեհրանի հայ համայնքի մի խումբ     մտավորականների, ազգային  և հասարակական գործիչների, միութենականների, բարերարների, փորձագետների, գործարարների, իրավաբանների, արվեստագետների, համալսարանի դասախոսների և այլ մասնագետների ներկայությամբ  Թեհրանի <<Սպինաս>> մեծ հյուրանոցի <<Փասարգադ>> շքեղ դահլիճում տեղի ունեցավ համայնքային հարցերի քննարկման թեմայով  խորհրդակցական հանդիպում։


Հանդիպման ընթացքում քննարկվեց Թեհրանի հայ համայնքին հուզող մի շարք կրթական, հասարակական, տնտեսական և երիտասարդության առնչվող հարցեր։ Եղավ մտքերի փոխանակում և առաջարկներ։ Փոխհասկացության և բավականին դրական մթնոլորտում ներկաները համաձայնության հասան շարունակել նման հանդիպումները և իրենց ներուժն ու մասնագիտությունը ինչպես նաև հասարակական գործունեության փորձը սպասարկել Թեհրանի հայ համայնքի հասարակական, մշակութային և տնտեսական իրավիճակի բարելավմանը։   
 
Նիստի ընթացքում անդրադարձ եղավ նաև մի շարք առկա խնդիրների և հարցերի, որոնց կարգավորման համար եղավ մասնագիտական լուծումներ գտնելու առաջարկներ։ Հարկ է նշել, որ բոլոր ներկաները շեշտադրեցին հայ համայնքի  միասնական ջանքերով  համատեղել համայնքային ազգային և հասարակական ուժերը և այն ուղղորդել Հայ Մշակութային Հասարակական ֆորումի նպատակների և տեսլականի իրականացման նպատակին։





Մասնավորաբար ընդգծվեց, որ Հայ ֆորումի երկարաժամկետ տեսլականն է ստեղծել հասարակական մի կառույց, որը կխթանի դրական փոփոխությունների իրականացումը իրանահայ մշակութային, կրթական, գործարար և հասարակական ասպարեզներում` բարձրացնելով հայ երիտասարդների կրթության մակարդակն ու նպատակի գիտակցման աստիճանը: Հայ ֆորումը պատրաստ է քննարկել համայնքի և Հայաստանի ու Սփյուռքի այլ կառույցների, հայանպաստ այլ հաստատությունների և ծրագրերի հետ համագործակցության հնարավորությունները:

Հանդիպման հիմնական նպատակն էր Իրանի հայկական համայնքներում փորձել վերականգնել և վերաշխուժացնել  համայնքային կյանքը և այն պատշաճորեն ներկայացնելու և արդյունավետ «իրացնելու» մեր երկիր Իրանում և հայրենիք Հայաստանում։ Այդ նպատակին հասնելուն է ուղղված սույն ծրագիրը, մասնավորապես իրանահայ համայնքում ստեղծել այնպիսի մի մշակութային, հասրակական և տեղեկատվական կառույց, ինչը կփորձի ներկայցնել հայ մշակույթը և տնտեսաքաղաքական կարողությունը իրանցի 
հասրակությանը և ամրապնդել մեր դարավոր ներկայությունը հայ ժողովրդի բարեկամ երկիր՝ Իրանում։ 


Հանդիպմանը նաև շեշտադրվեց որ Հայ Մշակութային Հասարակական ֆորումը, Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնը, Բիզինես Ֆորումը  և նրանց աջակցող նոր ձևավորված <<Միասնության դաշինք>>-ը բազմակի առաքելություն ունեն` Սովորել, Գործել, Համաստեղծել հանուն իրանահայության միասնության, մշակութային, հասարակական և տնտեսական զարգացման:
hayazd.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
սաուդյան,արաբիան,սպառնում,կրճատել,նավթի,մատակարարումը,քանի,որ,իրանի,գործարքը,մոտենում,է , Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Էր Ռիադի ներկայիս դիրքորոշումը «հաստատում է, որ Սաուդյան Արաբիան համաշխարհային բեմում ավելի համահունչ է մնում Ռուսաստանին, քան Միացյալ Նահանգներին»: Հայտնում է National Interest-ը։
հռոմի,պապի,ուղերձն,այս,հրատապ,խնդրի,վերաբերյալ,է , Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Կոնգրեսը բավականաչափ աշխատանք չի կատարել ԱՄՆ-ում արհեստական բանականության կարգավորման վրա՝ միանալու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջարկին՝ տեխնոլոգիան կարգավորող համաշխարհային պայմանագրի վերաբերյալ, POLITICO-ին ասաց սենատոր Մարկ Ուորները( Mark Warner):
եմ,ավելացում,հայաստանում.,նուրբ,եւ,մշուշոտ,բաժանարար,գծեր , ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր
ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր
ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հանձնակատար Բորելը հայտարարել է, որ Եվրամիության խորհուրդը կայացրել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ընդլայնելու որոշում: Այդպիսով, ներկայիս 138 դիտորդների թիվը կհասնի 209-ի:
հայաստանը,«գազային,գերտերությունների»,համագործակցության,կենտրոնում.,թակարդ,ադրբեջանի,համար , Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար
Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար
2017 թվականի աշխատանքային առաջին օրը՝ հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի և Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններ Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:
խաղաղության,խաչմերուկ,կյանքի,կոչելու,գործում,հհ-ն,ակնկալում,իրանի,ներգրավվածությունը.,վահան,կոստանյանի,հոդվածը,irna-ում,հայաստան-իրան , «Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
«Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
Հայաստանն ակնակալում է Իրանի անմիջական շահագրգռվածությունն ու ներգրավվածությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող հավակնոտ գաղափարը կյանքի կոչելու գործում:
հասարակությունը,զարմանալիորեն,համբերատար,ներում,է,ամեն,ինչ,բացի,հանճարեղությունից:,օսկար,ուայլդ , Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է  ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Ոչ ոք չգիտի, թե ինչ կանի ամբոխը, առավել ևս նա ինքը. Աֆորիզմներ քաղաքականության մասին:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: