ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երբեմնի N1 փեսան այդ ինչո՞ւ է զայրացած Սեյրան Օհանյանի վրա, գժուկներ, բոլորս միմյանց մասին ամեն ինչ գիտենք. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով «Արմքոմեդի» յութբյան հաղորդաշարի ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անդրադարձին:

«Երբեմնի N1 փեսան այդ ինչո՞ւ է զայրացած Սեյրան Օհանյանի վրա, որ «Արմքոմեդի»-ն ռիսկ է արել կայֆավատ լինել աներոջ երկարամյա պաշտպանության նախարարի վրա:
2016-ի քառօրյայից հետո՞, երբ նրա աները նախարարից հանեց ու ուզում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ուղարկել, որպեսզի ազատվի ու տարանջատվի քառօրյա պատերազմի պարտությունից, իսկ նա մերժե՞ց:
2017-ի՞ն, երբ տարիներ անց Շուշիի անկմանը «չդիմացած» զոքանչը խանդով էր արձագանքել առաջին տիկնոջ դերի մեջ մտած Ռուզանի ֆոտոսեսիաներին, այն դեպքում, երբ ինքը դեռ առաջին տիկին էր:
2021-ի՞ն, երբ Սեյրան Օհանյանը երկու նախկին նախագահներից ու նրանց թիմերից երախտամոռաբար ընտրեց Քոչարյանին:
Հիմա՞, երբ պարզվեց, որ Սեյրան Օհանյանի նախարար եղած ժամանակ զորամաս է վաճառվել: Իսկ շատ մարդ չհավատաց, որ դա առանց վերևի իմացության է եղել, մանավանդ որ Խաչատուրովի ու Օհանյանի մեջ սև կատու կար: Այժմ փորձում է ցույց տալ, թե աները դրա հետ կապ չունի, ու Սեյրան Օհանյանը բիծ է թողել նրա մաքրամաքուր պաշտոնավարման շրջանի վրա:
Բրոս, փեսա ջան, Սեդայի վրա գրոհը հասկացանք, էն Սեյրան Օհանյանից ինչի՞ եք ուզում տարանջատվել. չէ՞որ սա փոքր երկիր է, գժուկներ, բոլորս միմյանց մասին ամեն ինչ գիտենք, կասեր դասականը»,- գրել է Սաֆարյանը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: